Վերջին հրապարակումները
Մամուլի հաղորդագրություն
04 նոյեմբերի 2025
ՄԱԱԶԿ-ը կազմակերպեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի փորձագետների ուսումնական այցը Չեխիայի Հանրապետություն
Ավելին
Պատմություն
16 հոկտեմբերի 2025
Բելգիայի թագուհի Նորին Մեծություն Մաթիլդայի այցը Հայաստանում ՄԱԿ-ի կողմից աջակցվող ծրագրեր
Ավելին
Մամուլի հաղորդագրություն
14 հոկտեմբերի 2025
Միասին հանուն Սևանա լճի
Ավելին
Վերջին հրապարակումները
Կայուն զարգացման նպատակները Հայաստանում
Կայուն զարգացման նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։ Ստորև ներկայացված են այն նպատակները, որոնց ուղղությամբ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է՝
Մամուլի հաղորդագրություն
08 օգոստոսի 2025
Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթի ամփոփման կապակցությամբ երկրներին կոչ է արվում ներդրումներ կատարել հօգուտ առողջապահական համակարգերի և աջակցել կրծքով կերակրող մայրերին
Ներդնել հօգուտ կրծքով կերակրման՝ նշանակում է ներդնել հօգուտ ապագայի: Այնուամենայնիվ, մինչև վեց ամսական երեխաների միայն 48 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում: Այս ցուցանիշը զգալիորեն ցածր է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ 2030 թվականին 60 տոկոս ցուցանիշի հասնելու նպատակից: Սա պայմանավորված է նորաթուխ մայրերի, առողջապահության ոլորտի աշխատակիցների և առողջապահական համակարգերի համար համընկնող խնդիրներով:Աշխարհում միլիոնավոր մայրեր առողջապահական հաստատություններում ժամանակին չեն ստանում որակյալ աջակցություն, երբ դրա կարիքն ամենաշատն ունեն:Երկրների միայն մեկ հինգերորդ մասն է նորածինների և փոքր երեխաների սնուցման թեմայով վերապատրաստումներ տրամադրում նորաթուխ մայրերի հետ աշխատող բժիշկներին և բուժքույրերին: Սա նշանակում է, որ աշխարհի մայրերի մեծամասնությունը ծննդատնից դուրս է գալիս՝ առանց համապատասխան գիտելիքի այն մասին, թե ինչպես պետք է կրծքով կերակրել փոքրիկին և երբ սկսել հավելյալ սնուցումը:Երկրների միայն մեկ հինգերորդ մասն է նորածինների և փոքր երեխաների սնուցման թեմայով վերապատրաստումներ տրամադրում նորաթուխ մայրերի հետ աշխատող բժիշկներին և բուժքույրերին: Սա նշանակում է, որ աշխարհի մայրերի մեծամասնությունը ծննդատնից դուրս է գալիս՝ առանց համապատասխան գիտելիքի այն մասին, թե ինչպես պետք է կրծքով կերակրել փոքրիկին և երբ սկսել հավելյալ սնուցումը:Ներդրումները հօգուտ կրծքով կերակրման աջակցության շարունակում են լինել չափազանց ցածր, չնայած այն բանին, որ ներդրված յուրաքանչյուր դոլարը բերում է 35 ԱՄՆ դոլար տնտեսական եկամուտ: Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ, «Առաջնահերթություն տվեք կրծքով կերակրմանը. ստեղծեք կայուն աջակցության համակարգեր» խորագրի ներքո, ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են անում կառավարություններին, առողջապահության ոլորտի կառավարման ղեկավարներին և գործընկերներին՝ ներդրումներ կատարել հօգուտ կրծքով կերակրման բարձրօրակ աջակցության, այն է՝• Ապահովել համապատասխան ներդրումներ հօգուտ որակյալ մայրական և նորածնային խնամքի, կրծքով կերակրման աջակցության ծառայությունների:
• Ավելացնել կրծքով կերակրման ծրագրերի համար նախատեսված ազգային բյուջետային հատկացումները:
• Ինտեգրել կրծքով կերակրման խորհրդատվությունն ու աջակցությունը մայրական և մանկական առողջապահության պլանային ծառայությունների մեջ, ներառյալ մինչծննդյան, ծննդաբերական և հետծննդաբերական խնամքը:
• Ապահովել, որ առողջապահական ծառայություններ մատուցողներն ունենան կրծքով կերակրման աջակցության համար անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները, ներառյալ արտակարգ իրավիճակներում:
• Ամրապնդել համայնքային առողջապահական համակարգերը՝ յուրաքանչյուր նորաթուխ մայրիկին ապահովելու կրծքով կերակրման շարունակական, մատչելի աջակցություն մինչև երկու տարի և ավելի:
• Պաշտպանել կրծքով կերակրումը՝ ապահովելով, որ կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային կանոնակարգը կիրառվի բոլոր առողջապահական հաստատություններում և համակարգերում:Կրծքով կերակրումը խթանելու համար առողջապահական համակարգերի հզորացումը միայն առողջապահության ոլորտի հրամայական չէ, այն նաև բարոյական և տնտեսական պարտավորություն է։ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը վճռական են աջակցելու երկրներին՝ կառուցելու կայուն առողջապահական համակարգեր, որոնք անտեսված չեն թողնի որևէ մոր կամ մանկան:
• Ավելացնել կրծքով կերակրման ծրագրերի համար նախատեսված ազգային բյուջետային հատկացումները:
• Ինտեգրել կրծքով կերակրման խորհրդատվությունն ու աջակցությունը մայրական և մանկական առողջապահության պլանային ծառայությունների մեջ, ներառյալ մինչծննդյան, ծննդաբերական և հետծննդաբերական խնամքը:
• Ապահովել, որ առողջապահական ծառայություններ մատուցողներն ունենան կրծքով կերակրման աջակցության համար անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները, ներառյալ արտակարգ իրավիճակներում:
• Ամրապնդել համայնքային առողջապահական համակարգերը՝ յուրաքանչյուր նորաթուխ մայրիկին ապահովելու կրծքով կերակրման շարունակական, մատչելի աջակցություն մինչև երկու տարի և ավելի:
• Պաշտպանել կրծքով կերակրումը՝ ապահովելով, որ կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային կանոնակարգը կիրառվի բոլոր առողջապահական հաստատություններում և համակարգերում:Կրծքով կերակրումը խթանելու համար առողջապահական համակարգերի հզորացումը միայն առողջապահության ոլորտի հրամայական չէ, այն նաև բարոյական և տնտեսական պարտավորություն է։ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը վճռական են աջակցելու երկրներին՝ կառուցելու կայուն առողջապահական համակարգեր, որոնք անտեսված չեն թողնի որևէ մոր կամ մանկան:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
25 հուլիսի 2025
ՄԱԱԶԿ-ը ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի աշխատակիցների համար կազմակերպեց դասընթաց տրամաչափարկման ընթացակարգեր թեմայով
Դասընթացի նպատակն էր զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի տեխնիկական կարողությունները ժամանակի և հաճախականության տրամաչափարկման ոլորտում, ինչպես նաև աջակցել լաբորատորիայի կողմից ISO/IEC 17025:2017 ստանդարտի ներդրմանը՝ ազգային հավատարմագրմանը նախապատրաստվելուն ընդառաջ։Միջազգային փորձագետի աջակցությամբ իրականացված տեսական և գործնական հանդիպումների ընթացքում մասնակիցները կատարել են ժամանակի և հաճախականության չափումներ, գնահատել չափման անորոշությունը, նախագծել տրամաչափարկման վկայականներ և մշակել համապատասխան ընթացակարգեր։ Դասընթացը միտված էր տրամաչափարկման ընթացակարգերի վերջնականացմանը, ամբողջական տրամաչափարկման գործընթացի իրականացմանը, ինչպես նաև ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի ժամանակի և հաճախականության լաբորատորիայի աշխատակիցների նախապատրաստմանը հավատարմագրմանը։Որպես լրացուցիչ աջակցություն՝ միջազգային փորձագետը տրամադրեց հաճախականության գեներատոր՝ հաճախականության չափման համեմատության նպատակով։ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի մասնագետների իրականացրած չափումները համեմատվելու են փորձագետի լաբորատորիայում ստացված արդյունքների հետ։ Վերջիններիս վերլուծությունը հնարավորություն կտա վերահաստատել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի մասնագետների տեխնիկական պատրաստվածությունը։ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։________________________________________Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել` Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.orgԾրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
01 օգոստոսի 2025
Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը խաղողի տնկարանների և խաղողի այգիների թվային տվյալների համակարգերի ոլորտում
Գյուղատնտեսական և մշակութային այս հարուստ ժառանգությունը պահպանելու կարևորությունը գիտակցելով՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) շարունակաբար աջակցում է Հայաստանում և Վրաստանում կայուն խաղողագործության զարգացմանը։ Այս հանձնառության շրջանակում ՊԳԿ Հայաստանի և Վրաստանի գրասենյակները համատեղ նախաձեռնեցին ուսումնահետազոտական այց՝ ուղղված Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացմանն աջակցող հիմնական շահառուների կարողությունների զարգացմանը։«Թվային տեխնոլոգիաները գյուղատնտեսության արժեքային շղթաների և գյուղական զարգացման աջակցության համար» նախագծի շրջանակներում կազմակերպված այս ուսումնահետազոտական այցը կենտրոնացած էր Հայաստանի համար երկու հիմնական առաջնահերթությունների վրա՝ հավաստագրված խաղողի տնկարանների ստեղծում և խաղողի այգիների գրանցամատյանի համակարգի (VRS) արդյունավետ ներդրում, որն իրենից ներկայացնում է խաղողի այգիների վերահսկողության, հավաստագրման և պլանավորման բարելավման համար նախատեսված ազգային թվային հարթակ։Այս նախաձեռնությունը սկիզբ էր առել ՊԳԿ Գլխավոր տնօրեն Չու Դունգյույի 2024 թվականի Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում նա կարևորել էր տարածաշրջանային փորձի փոխանակման և գիտական համագործակցության անհրաժեշտությունը նմանատիպ գյուղատնտեսական ռեսուրսներ ունեցող երկրների միջև։Այցի կազմակերպումը բխում էր ՊԳԿ-ի կողմից տարիներ շարունակ Հայաստանի խաղողագործության ոլորտում կատարված աշխատանքների տրամաբանությունից։ 2017 թվականին ՊԳԿ-ի աջակցությամբ Արմավիրի մարզում հիմնադրվել է ցուցադրական խաղողի այգի, որը հետագայում փոխանցվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին։ Այսօր այդ տարածքը շարունակում է ծառայել որպես ազգային ռեսուրս՝ հետազոտությունների, վերապատրաստման և կայուն խաղողագործական պրակտիկաների խթանման նպատակով։Ներկայումս ՊԳԿ-ն շարունակում է աջակցել հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններից մեկին, միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակման գործում, գինու արտադրության ողջ գործընթացում լիարժեք հետևողականություն և որակի վերահսկողություն ապահովելու համար: Այս նորարարական համակարգը հնարավորություն կտա ճշգրիտ վերահսկել խաղողի այգիների տվյալները, բերքատվության ծավալները և տեսակների ծագումնաբանությունը՝ ապահովելով թափանցիկություն և ոլորտային ստանդարտների բարձրացում։ՊԳԿ -ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրի ղեկավար և Հայաստանում ու Վրաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն գիտելիքների և տեղեկատվության փոխանակման այս հնարավորությունը համարել է արժեքավոր հարթակ՝ երկու երկրներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, կարողություններն ընդլայնելու և կայուն գյուղատնտեսական զարգացում ապահովելու համար: «Այս ուսումնահետազոտական այցն ընդգծում է, թե որքան մեծ է տարածաշրջանային համագործակցության դերը գյուղատնտեսական նորարարությունների խթանման գործում։ Գիտելիքների և գործնական լուծումների փոխանակմամբ՝ Հայաստանն ու Վրաստանը ամուր հիմք են դնում առավել դիմացկուն, ժամանակակից և համապարփակ գյուղատնտեսական համակարգերի համար, որոնք կարող են շահույթ բերել գյուղական համայնքներին և ապագայում ամրապնդել նրանց դիրքը գինեգործության ոլորտում», - ասել է Յելեն:Թբիլիսիում և խաղողագործության կենտրոն համարվող Կախեթիի շրջանում կազմակերպված ուսումնահետազոտական այցին հայկական պատվիրակությունը մասնակցում էր ոլորտի մասնագետների և պետական պաշտոնյաների բազմաբնույթ կազմով: Մասնակիցների թվում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության և ագրովերամշակման վարչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ավագ մասնագետներ, ինչպես նաև ՊԳԿ-ի ավագ տնտեսագետը:Երկու օրվա ընթացքում պատվիրակությունը մասնակցել է նպատակային հանդիպումների և դաշտային այցերի՝ Վրաստանի առաջատար պետական և մասնավոր հաստատություններում։Ծրագիրն ընդգրկում էր հաջողված փորձի հանգամանալից ուսումնասիրություն՝ խաղողի հավաստագրված տնկարանների ստեղծման արդյունավետ մոդելների, խաղողի այգիների թվային գրանցամատյանի առաջադեմ կառավարման համակարգի և կլիմայական պայմանների նկատմամբ դիմացկուն խաղողի մշակման նորարարական մեթոդների վերաբերյալ՝ ընդգծելով գործնական լուծումներ, որոնք կարող են աջակցել Հայաստանի խաղողագործության ոլորտում ընթացող բարեփոխումներին: Ուղեկցվող այցը դեպի գինու գործարան հնարավորություն տվեց մանրամասնորեն ծանոթանալ արտադրական մեթոդներին և վրացական գինեգործության հաջողության հիմքում ընկած փիլիսոփայությանը։Նույնքան արժեքավոր էր տվյալների հավաքագրման և թվային մոնիթորինգի համակարգերի վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունը: Վրաստանի գինու ազգային գործակալությունում մասնակիցները ծանոթացան հավաստագրման ընթացակարգերին, գիտելիքներ ձեռք բերեցին տնկանյութերի որակի խիստ վերահսկման համար կիրառվող մեխանիզմների վերաբերյալ։ Խաղողի այգիների թվային գրանցամատյանի համակարգի մանրամասն ցուցադրությունը ներկայացրեց, թե ինչպես են խաղողի այգիների իրական ժամանակում քարտեզագրումը և տվյալների համակարգված կառավարումը անխափան կերպով ինտեգրվում ազգային հավաստագրման և հսկողության գործընթացներում:Այցի ավարտին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է․ «Հայաստանում խաղողագործության և գինեգործության ոլորտների թվայնացման նախաշեմին հետաքրքիր էր ծանոթանալ Վրաստանի՝ թվային գործիքների և հավաստագրված տնկարանների աշխատանքի փորձին։ Այն ցույց է տալիս, որ համակարգային մոտեցումը կարող է ապահովել որակի վերահսկողություն՝ սկսած խաղողի այգիներից մինչև գինու շուկա։ Բացի այդ, Վրաստան կատարած այցը հնարավորություն տվեց նաև ուսումնասիրել պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության փորձը»։Տարածաշրջանային այս փորձի փոխանակումը կարևոր քայլ է Հայաստանի խաղողագործության արժեքային շղթայի արդիականացման ուղղությամբ։ ՊԳԿ-ի շարունակական աջակցության և Վրաստանի փորձից ստացված գիտելիքներով Հայաստանը առաջ է շարժվում դեպի առավել դիմացկուն, մրցունակ և նորարարական խաղողագործության ոլորտ՝ հիմնված հավաստագրված տնկանյութերի և խելացի թվային լուծումների վրա։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
02 հուլիսի 2025
ՅՈւՆԻՍԵՖ-ը և գործընկերները Հայաստանում ընդլայնում են ներառական նախադպրոցական ուսումնառության հնարավորությունները
Չնայած Հայաստանում նախադպրոցական ուսումնական կենտրոններ հաճախող երեխաների թվի նկատելի աճին հատկապես 3–5 տարեկանների շրջանում, որտեղ ընդհանուր ընդգրկվածությունը 2023–2024 թվականներին աճել է 63.6 տոկոսից մինչև 68.6 տոկոս, դեռևս առկա են զգալի բացեր: Հիմնական խոչընդոտներից մեկը նախադպրոցական կենտրոնների սահմանափակ թիվն է, հատկապես գյուղական և քիչ բնակեցված համայնքներում, ինչը շարունակում է խոչընդոտել Հայաստանում բոլոր երեխաների համար ներառական և համընդհանուր վաղ մանկական ուսումնառության ապահովմանը։Այս բացը լրացնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսավորմամբ, 2024 թվականից աջակցել է փախստական ընտանիքներ ընդունած համայնքներին Կոտայք, Արմավիր, Արարատ և Վայոց Ձոր մարզերում՝ հիմնադրելու և կահավորելու նոր խմբասենյակներ, ինչպես նաև կառուցելու սանհանգույցներ։ Արդյունքում՝ ութ մանկապարտեզներում հիմնադրվեցին 13 նոր խմբասենյակներ, որոնք հնարավորություն տվեցին 350 երեխայի, այդ թվում՝ 180 փախստական երեխայի ստանալ ներառական վաղ մանկական ուսումնառություն։Նոր խմբասենյակների վերակառուցմանը զուգահեռ՝ 230 դաստիարակներ և խնամակալներ վերապատրաստում եմ անցել ներառական մանկավարժության, դրական ծնողավարման, հոգեբանական առաջին օգնության և արտակարգ իրավիճակների պատրաստվածության թեմաներով։ Վերապատրաստման մոդուլները հիմնված էին «Nurturing care» (Խնամքի բարենպաստ միջավայր) ձևաչափի վրա, որը մշակվել է ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի կողմից. այն շեշտադրում է առողջությունը, ճիշտ սննդառությունը, անվտանգությունը, վաղ ուսումնառությունն ու արձագանքող խնամքը։ Բացի այդ, տարիքին համապատասխան ուսումնական նյութեր տրամադրվել են ինչպես նոր բացված խմբասենյակներ հաճախող, այնպես էլ այլ նախադպրոցական խմբերում ընդգրկված երեխաներին՝ ընդհանուր առմամբ ընդգրկելով շուրջ 5,000 երեխայի։«Այս նախաձեռնությունը միայն ենթակառուցվածքների մասին չէ։ Այն ներառականության ապահովման մասին է, ինչպես նաև յուրաքանչյուր երեխային վաղ մանկական ուսումնառություն ստանալու հնարավորության», — նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախակրթարան հաճախած երեխաները հետագայում ունենում են ավելի բարձր ակադեմիական և սոցիալական հաջողություններ։ Վաղ մանկական ուսումնառությունը յուրաքանչյուր երեխայի իրավունք է, որը պետք է իրացվի։ Ներդրումները հօգուտ վաղ մանկական ուսումնառության շահավետ են երեխաների, ընտանիքների և ամբողջ հասարակության համար»։Արտաշատի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանն իր հերթին նշեց․«Շատ ուրախ եմ, որ այսուհետ այս մանկապարտեզը կարող է ընդունել ավելի քան 50 նոր երեխայի։ Այս համագործակցության շնորհիվ Արտաշատում և այլ համայնքներում բազմաթիվ երեխաներ զգալի օգուտներ են ստանում, և դա հենց այն է, ինչի համար ամենաշատն եմ հպարտանում»։ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ևս միացավ միջոցառմանը։ «Մենք պետք է միասնաբար աշխատենք և միավորվենք այն գաղափարների շուրջ, որոնք նպաստում են երեխաների կյանքի որակի բարելավմանը և նրանց համար ավելի լավ զարգացման հնարավորությունների ստեղծմանը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է ուսումնառություն ստանալու, աճի և զարգացման հնարավորության, և այսօր մենք ականատես եղանք այդ տեսլականին գործնականում։ Պատիվ ունեմ այս ճանապարհի կերտման գործում իմ մասնակցությունն ունենալ»,- նշեց Սերգեյ Սմբատյանը՝ նվագախմբի անդամներին հրավիրելով կատարել երեխաների սիրելի մուլտֆիլմերի երաժշտությունից հատվածներ՝ ընդգծելով երաժշտության դերը վաղ մանկական զարգացման գործում։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
03 հուլիսի 2025
ՄԱԿ-ն աջակցում է Հայաստանի սահմանային անվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարին
Եռօրյա խորհրդակցությունը միտված էր ուղևորների նախնական տեղեկատվության (ՈՒՆՏ) և ուղևորների տվյալների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, որոնք նպաստում են միջազգային տվյալների բազաների օգտագործմամբ բարելավելու ազգային կարողությունները՝ հայտնի և ենթադրյալ ահաբեկիչներին ու հանցագործներին նույնականացնելու, հայտնաբերելու և կանխարգելելու համար։ Խորհրդակցությունները տեղի են ունեցել Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հովանու ներքո՝ Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակում։ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ նպաստել է ազգային խորհրդակցություններին` ազգային հակաահաբեկչական ճարտարապետության, առաջնահերթությունների և Հայաստանի կողմից ՈՒՆՏ-ի և ՈՒԱԳ-ի իրականացման առկա մակարդակի գնահատման հիման վրա կարողությունների զարգացման աջակցության և տեխնիկական օգնության կոնկրետ կարիքները բացահայտելու համար՝ իրավական, գործառնական և տեխնիկական մակարդակներում:Բացման խոսքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը նշեց. «Սա կարևոր շրջադարձ է Հայաստանի սահմանային անվտանգության բարելավման, ահաբեկչության դեմ պայքարի և երկրի միջազգային պարտավորությունների կատարման համար: Հայաստանի պաշտոնական դիմումը ծրագրին խոսում է նրա հանձնառության մասին՝ կատարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2178, 2396 և 2482 բանաձևերով ստանձնած միջազգային պարտավորությունները: Հետևաբար, ողջունում եմ կառավարությանը այս բազմաբնույթ երկխոսության մեկնարկի համար, որը միավորում է համապատասխան բոլոր ազգային շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ավիացիայի, անվտանգության, արդարադատության և տվյալների պաշտպանության ներկայացուցիչներին: Կառավարության այս մոտեցումը կարևոր է, որպեսզի Հայաստանի համակարգը լինի արդյունավետ, փոխգործելի և համապատասխանի համաշխարհային չափանիշներին, մասնավորապես ինչը վերաբերում է տվյալների գաղտնիությանն ու անձնական ազատություններին։ Կցանկանայի նաև նշել Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի դերը աշխատաժողովը կազմակերպելու հարցում և շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր գործընկեր կազմակերպություններին, այս թվում՝ ՄԱՊԳ–ին, ՄԱԹԴԿ-ին, ՀԿԳՎ–ին ՄՔԱԿ-ին, ՄՄԻՄԿ–ին, ԻՆՏԵՐՊՈԼ-ին և ՄՄԿ-ին, ինչպես նաև ԵԱՀԿ-ին՝ իրենց տեխնիկական փորձառության և այս համատեղ ջանքերի հանձնառության համար»:«Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանին՝ սկսելու ուղևորների նախնական տեղեկատվության և ուղևորների տվյալների գրանցման համակարգերի ներդրումը։ Այս գործիքները կօգնեն ամրապնդել Հայաստանի սահմանային անվտանգությունը, պայքարել ծանր միջսահմանային հանցագործությունների դեմ և ապահովել ավելի անվտանգ միջազգային ճանապարհորդություններ։ Սա Մեծ Բրիտանիայի լայնածավալ աջակցության մի մասն է՝ նպաստելու Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից սահմանային անվտանգության համակարգի ստեղծմանը։ Հպարտ ենք այս կարևոր քայլում համագործակցել ՄԱԿ–ի Միգրացիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի իշխանությունների հետ՝ հանուն ավելի ապահով և անվտանգ տարածաշրջանի», – ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը։ Մասնակցեցին սահմանային կառավարման և ուղևորների գրանցման համար պատասխանատու Հայաստանի ազգային գործակալությունների ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին գործերի նախարարությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Արդարադատության նախարարությունը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը/Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Հայաստանում գործող ավիաընկերությունները, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, ԻՆՏԵՐՊՈԼ ազգային կենտրոնական բյուրոն և Ֆինանսական հետաքննությունների բաժինը։Մասնակիցները քարտեզագրեցին ազգային սահմանների կառավարման առկա կարողությունները և քննարկեցին հաջորդ քայլերը՝ միջազգային չափորոշիչներին, առաջարկվող գործելակերպին և մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան ուղևորների տվյալների հավաքագրման և մշակման ազգային համակարգ ստեղծելու համար։«Ակնկալում ենք համագործակցել ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի և ՄԱԿ-ի բոլոր համապատասխան մասնագիտացված գործակալությունների և գործընկեր կազմակերպությունների հետ՝ Հայաստանում ՈՒՆՏ/ՈՒԱԳ համակարգերի նեդրման համար», - նշեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Արման Հովհաննիսյանը։ «Աշխարհաքաղաքական լարվածության և անվտանգության ռիսկերի աճի ժամանակաշրջանում Հայաստանի՝ ուղևորների տվյալները հավաքելու, մշակելու և վերլուծելու կարողությունների բարելավումը ոչ միայն ժամանակին է, այլև կենսական։ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի միջև ռազմավարական խաչմերուկում՝ Հայաստանի նախաձեռնողական մոտեցումը սահմանային անվտանգության ճարտարապետության զարգացման հարցում կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համաշխարհային անվտանգությանը, ինչպես նաև քաղաքացիների ու այցելուների պաշտպանությանը։ Հայաստանի սահմանային անցակետերում մարդկային հոսքի աճը ցույց է տալիս, որ ՈՒՆՏ/ՈՒԱԳ համակարգերի ներդրումը ժամանակին է և կարևոր։ Ուստի՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարությանը և Ազգային անվտանգության ծառայությանը առաջնորդության համար, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ այս նախաձեռնությանը աջակցելու և մյուս բոլոր գործընկերներին», - նշել է ՄՄԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր Մինասյանը։ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի Հակաահաբեկչական ճանապարհորդական ծրագրի պատասխանատու Մոտազ Ալ-Ռաբաբահը ընդգծեց քննարկումների կարևորությունը և նշեց. «Համակարգերի ներդրումը կնշանավորի Հայաստանի սահմանային կառավարման հաջորդ կարևորագույն փուլը: Նախնական ռիսկերի գնահատմամբ՝ ՈՒՆՏ/ՈՒԱԳ շնորհիվ կհայտնաբերվեն բարձր ռիսկայնություն ունեցող ճանապարհորդները և կապահովվի միջազգային քաղաքացիական ավիացիայի ամբողջականությունը: Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր վարչությունը և Հակաահաբեկչական ճանապարհորդական ծրագիրը պատրաստ են ամրապնդել այս գործընկերությունը՝ առաջարկելով շարունակական ուղղորդում և աջակցություն Հայաստանի նպատակներին հասնելու համար»: Հակաահաբեկչական ճանապարհորդական ծրագիրը կստեղծի համապարփակ ճանապարհային քարտեզ՝ առաջարկություններով, թե ինչպես իրականացնեն Հայաստանում փուլային ներդրումը: Ճանապարհային քարտեզի պաշտոնականացումից հետո ծրագիրը կաշխատի ազգային գործընկերների հետ՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարելավելու Հայաստանի իրավական շրջանակը, գործառնական կարողությունները, աջակցելու տրանսպորտային ոլորտի ներգրավվածությանը և տեխնիկական ենթակառուցվածքները, ներառյալ ՄԱԿ-ի սեփականություն հանդիսացող «goTravel» ծրագրի ներդրումը: Այս լիարժեք աջակցությունը երկրին հնարավորություն կտա ավելի ամրապնդել ազգային անվտանգությունը, համապատասխանել միջազգային հակաահաբեկչական պարտավորություններին և արդիականացնել ներգաղթի և սահմանային կառավարման գործընթացները:Ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը համատեղ աշխատում են անդամ պետությունների ՈՒՆՏ և ՈՒԱԳ կարողությունները զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Սա ներառում է նաև ՄԱԿ-ի «goTravel» համակարգի ներդրման և ապահովելու ջանքերը: Այս նախաձեռնությունը սահմանը վերահսկող աշխատակիցներին կտրամադրի ուղևորների վերաբերյալ հարստացված տվյալներ՝ հնարավորություն տալով հեշտացնել գործընթացը օրինական ճանապարհորդների համար և ավելի շատ ռեսուրսներ հատկացնել ազգային անվտանգությանը սպառնացող անձանց:ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի մասին լրացուցիչ տեղեկության համար, անցե՛ք հղումով։ Մանրամասն տեղեկության համար՝ Նունե Ասատրյան, ՄՄԿ Հայաստան, Ծրագրի համակարգող, nasatryan@iom.intԱնտուան Անդարի, Հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, antoine.andary@un.org
1 of 5
Պատմություն
16 հոկտեմբերի 2025
Բելգիայի թագուհի Նորին Մեծություն Մաթիլդայի այցը Հայաստանում ՄԱԿ-ի կողմից աջակցվող ծրագրեր
ՄԱԿ-ի գործակալությունների հետ թեմատիկ հանդիպումից հետո Նորին Մեծությունն այցելեց ՄԱԿ-ի կողմից աջակցվող ծրագրեր՝ ծանոթանալու Հայաստանի՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու հանձնառության օրինակներին։ Նորին Մեծությունն այցելեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ Նրան ջերմորեն դիմավորեցին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան։ Այցելության ընթացքում ընդգծվեցին Հայաստանի հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումները, որոնք իրականցվում են Առողջապահության նախարարության առաջնորդությամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և գործընկերների աջակցությամբ։ Նորին Մեծությունն այցելեց նաև «Սևան» ազգային պարկի «Նորաշեն» արգելավայր՝ ծանոթանալու Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքներին: Թագուհուն դիմավորեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, «Սևան» ազգային պարկի, ինչպես նաև մարզային և համայնքային ղեկավարությունը: Այցի ընթացքում Թագուհուն ներկայացվեց «Սևան» ազգային պարկի նոր կառավարման պլանը, որը մշակվել է ՄԱԶԾ-ի աջակցությամբ, ինչը վերջին 14 տարիների ընթացքում առաջին մեծ թարմացումն է: Շարունակելով այցելությունները՝ Բելգիայի թագուհի, Նորին Մեծություն Մաթիլդան ժամանեց Ծաղկունք համայնքի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ գործող այլընտրանքային նախակրթարան։ Այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության և Սևան համայնքի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այստեղ Նորին Մեծությունը ծանոթացավ վաղ մանկական ուսումնառության առանձնահատկություններին: Բելգիայի թագուհի Մաթիլդայի հաջորդ այցը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) գործընկեր «Առաքելություն Հայաստան» սոցիալական ծառայությունների կենտրոնում էր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի կողմից աջակցվող «Առաքելություն Հայաստան» կենտրոնը բազմաթիվ վայրերից է, որտեղ փախստականներն ու խոցելի իրավիճակում գտնվող մարդիկ միասին ուժ են գտնում՝ բաց դռների և օգնող ձեռքերի շնորհիվ։ Բելգիայի թագուհի Նորին Մեծություն Մաթիլդայի այցելությունը Հայաստան հատկապես ընդգծեց, որ Նորին Մեծության ուղղորդմամբ Բելգիան կանգնած է Հայաստանի կողքին Հայաստանի՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու հանձնառության այս կարևոր ճանապարհին։
1 of 5
Պատմություն
01 հոկտեմբերի 2025
Երիտասարդական կլոր սեղան ՄԱԿ-ի գրասենյակում
Երիտասարդները քննարկման թեմաները քվեարկությամբ ընտրեցին և առաջարկեցին Երիտասարդության համար գործողությունների համաշխարհային ծրագրի առաջնահերթությունների ցանկից։Քննարկումը վարում էին երիտասարդները, իսկ նրանց լսելու, արձագանքելու և նրանց հարցերին պատասխանելու էին եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ինչպես նաև ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ղեկավարները։ Նախաձեռնությունն իրականացվեց Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության աջակցությամբ #YouthLead համաշխարհային փառատոնի շրջանակում, որը նվիրված էր Երիտասարդության համար գործողությունների համաշխարհային ծրագրի 30-ամյակին։
1 of 5
Պատմություն
21 օգոստոսի 2025
Հայաստանը դաբաղի վերահսկողության ուղղությամբ առաջընթաց է գրանցում՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և դաբաղի հիվանդության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ
Դաբաղը շարունակում է մնալ աշխարհի ամենալուրջ անդրսահմանային կենդանիների հիվանդություններից մեկը։ Այն խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն արագ տարածվում է երկսմբակավոր կենդանիների շրջանում, ինչպիսիք են խոշոր եղջերավոր կենդանիները նները, ոչխարները, այծերն ու խոզերը։ Դաբաղը կարող է տարածվել ինչպես կենդանիները, այնպես էլ վարակված կերի և կենդանաբանական արտադրանքի, աերոզոլների, ինչպես նաև սարքավորումների, տրանսպորտային միջոցների ու հագուստի միջոցով։ Հիվանդությունը լուրջ տնտեսական վնասներ է պատճառում գյուղատնտեսությանը և ազդում է երկրի պարենային անվտանգության վրա։ Սպառնալիքից զերծ մնալու համար Հայաստանը սերտորեն համագործակցում է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), դաբաղի հիվանդության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (EuFMD), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH) հետ՝ «Աստիճանական վերահսկողության ուղու» (PCP-FMD) շրջանակներում: Տարածաշրջանային այս համագործակցությունը նպաստել է վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդմանը, պատվաստման համահունչ ռազմավարությունների խթանմանը և ազգային պատրաստվածության բարձրացմանը՝ հիվանդության հնարավոր բռնկումներին արձագանքելու համար։2025 թվականի օգոստոսի 18-ից 20-ը Երևանում տեղի ունեցավ դաբաղի ազգային աստիճանական վերահսկողության ուղու աշխատաժողովը, որը համախմբեց պետական պաշտոնյաների, անասնաբուժական փորձագետների, գյուղատնտեսական կազմակերպությունների և միջազգային գործընկերների՝ Հայաստանում դաբաղի վերահսկողության ազգային պայքարի ռազմավարության առաջմղման նպատակով։ Աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոպական միության դաբաղի հիվանդության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի «Գործեք արագ՝ եղեք պատրաստված» ռազմավարության շրջանակներում՝ ՊԳԿ-ի աջակցությամբ, Հայաստանի համար կարևոր իրադարձություն դարձավ՝ որպես Եվրոպական միության դաբաղի հիվանդության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի նոր անդամ։ Երեք օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան գործնական գործիքներին և մեթոդաբանություններին, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու դաբաղի վերահսկողությանմիջոցառումների տնտեսական ծախսերն ու օգուտները Հայաստանում։ Քննարկումները կենտրոնացած էին հետազոտական հարցերի հստակեցման, արդեն իսկ առկա տվյալների վերանայման և պատվաստման երկարաժամկետ ռազմավարությունների գնահատման նախագծման վրա։ Աշխատաժողովի նպատակը Հայաստանի համար ապացույցների վրա հիմնված հստակ շրջանակ ապահովելն էր, որը կուղղորդի որոշումների կայացումը և կապահովի, որ արդյունքները հիմք հանդիսանան հիվանդության կանխարգելման և վերահսկման ազգային քաղաքականությունների մշակման համար։Աշխատաժողովից հետո Հայաստանի հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Գլխավոր անասնաբույժի հետ կայացած բարձր մակարդակի հանդիպումները ևս մեկ անգամ ընդգծեցին Հայաստանի հանձնառությունը՝ դաբաղի կանխարգելումն ու վերահսկողությունը կառուցել գիտության և տարածաշրջանային ամուր համագործակցության վրա։
1 of 5
Պատմություն
26 հունիսի 2025
Գիտելիքի ձեռքբերում՝ ներգրավվածության միջոցով. Հայկական պատվիրակությունը մասնակցել է գյուղական երիտասարդական երկրորդ տարածաշրջանային ֆորումին
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում գյուղաբնակ բնակչության ծերացումը և գյուղատնտեսության ոլորտում երիտասարդների ներգրավվածության նվազումը շարունակում են մարտահրավերներ մնալ: Այս համատեքստում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ հունիսի 11-13-ը Բուդապեշտում տեղի ունեցած գյուղական երիտասարդության երկրորդ տարածաշրջանային ֆորումը ծառայեց որպես երկխոսության և փորձի փոխանակման կարևոր հարթակ՝ համախմբելով 22 երկրների երիտասարդների, քաղաքականություն մշակողների և զարգացման գործընկերների:Եռօրյա միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկումներ ունեցան մի շարք առանցքային թեմաների շուրջ, ինչպիսիք են գյուղատնտեսության սերնդափոխության խթանումը, երիտասարդությանը նպաստող գյուղատնտեսական քաղաքականությունները, ինչպես նաև երիտասարդների մասնակցության ընդլայնումը կայուն և կանաչ գյուղատնտեսական պրակտիկաներին։ Շատերի համար դա պարզապես քաղաքականության քննարկում չէր, այլ լսելի լինելու իրական հնարավորություն:Հայաստանը ֆորումի ընթացքում ներկայացնում էին Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանը և օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմեր Էմմա Խաչատրյանը։Երբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարբեր երկրների ներկայացուցիչները կիսվում էին իրենց ազգային փորձով, Լիլիթ Հակոբյանի ուշադրությունը գրավեց Հունգարիայի փորձը՝ ուղղված գյուղատնտեսության նկատմամբ երեխաների հետաքրքրվածության խթանմանը։ Նա հատկապես տպավորված էր դպրոցական ծրագրով, որի շրջանակներում երեխաներին տրամադրում են սերմեր և ծնողների աջակցությամբ խրախուսվում է աճեցնել իրենց սեփական բույսերը՝ այդ կերպ վաղ տարիքից ձևավորելով գյուղատնտեսության և պարենային համակարգերի վերաբերյալ պատկերացում։ Լիլիթ Հակոբյանը նշեց, որ նմանատիպ նախաձեռնությունների ներդրումը Հայաստանի կրթական համակարգում կարող է նպաստել երիտասարդների շրջանում գյուղատնտեսության վերաբերյալ գերիշխող ընկալումների փոփոխությանը՝ այն դիտարկելով ոչ թե որպես ֆիզիկական աշխատանք պահանջող և նվազ կրթական հենք ունեցող մասնագիտություն, այլ որպես նորարար, արժանապատիվ և հեռանկարային գործունեության ոլորտ երիտասարդների համար:«Բարի Ֆարմ» ընկերության հիմնադիր, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող երիտասարդ ֆերմեր Էմմա Խաչատրյանը ներկայացրեց իր փորձն ու անցած ճանապարհը դեպի կայուն գյուղատնտեսություն: Իր ելույթի ընթացքում նա ընդգծեց այդ ճանապարհին հանդիպած հիմնական մարտահրավերներն ու նվաճումները, այդ թվում՝ սահմանափակ ռեսուրսները: Նրա խոսքով՝ ֆորումի ընթացքում նրան ամենաշատը դուր եկավ այն հանգամանքը, թե որքան նման էին երիտասարդ գյուղատնտեսների դժվարությունները տարբեր երկրներում, անկախ նրանց մշակութային կամ սոցիալ-տնտեսական միջավայրերից։ «Մենք բոլորս կանգնած ենք նույն դժվարությունների առջև՝ հողի, ֆինանսների և շուկաների հասանելիություն, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում երիտասարդների ներգրավվածության պակաս», - նշեց Էմման։ Նրան ոգևորեց այն թե ինչպես է ՊԳԿ-ն հավատարիմ մնում առաջադեմ, երիտասարդամետ նախաձեռնություններ իրականացնելուն, որոնք ուղղված են նորարարության և կայունության խթանմանը՝ ճիշտ այնպիսի մոտեցումներ, որոնք հատկապես գրավիչ են երիտասարդների համար։«Ես կցանկանայի, որ Հայաստանում ավելանան պետական աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդների հզորացմանը գյուղատնտեսության ոլորտում: Մենք պետք է գյուղատնտեսությունն երիտասարդներին ներկայացնենք ոչ թե որպես հնացած, այլ որպես ժամանակակից, եկամտաբեր և ազդեցիկ ոլորտ», – հավելեց նա։Միջոցառումը նաև նշանավորեց ՊԳԿ-ի հիմնադրման 80-ամյակը՝ ընդգծելով երիտասարդների կարևոր դերը գյուղատնտեսության լավ ապագայի ձևավորման գործում։ Այս տեսակի նախաձեռնությունների միջոցով ՊԳԿ-ն առաջնահերթություն է տալիս երիտասարդներին, որպես կայուն պարենային համակարգերի և դիմացկուն գյուղական տնտեսությունների կառուցման հիմնական դերակատարների:Հայաստանի պատվիրակների՝ Էմմայի և Լիլիթի համար ֆորումը հզոր հիշեցում էր այն մասին, որ երիտասարդների ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում գերազանցում է քաղաքական քննարկումների շրջանակը: Այն հանդիսանում է գյուղական համայնքների կենսունակության ապահովման, գյուղատնտեսական ժառանգության արժևորման և ոլորտի ապագային երիտասարդների լիարժեք մասնակցության կարևորագույն բաղադրիչ:Lրատվական հոդվածն ամբողջությամբ՝Երիտասարդության ներուժը` գյուղական տարածքների վերածննդի համար Միջոցառման էջ՝
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղական երիտասարդության երկրորդ տարածաշրջանային ֆորումԼուսանկարներ՝
https://www.flickr.com/photos/128106072@N05/albums/72177720326776630/
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղական երիտասարդության երկրորդ տարածաշրջանային ֆորումԼուսանկարներ՝
https://www.flickr.com/photos/128106072@N05/albums/72177720326776630/
1 of 5
Պատմություն
16 մայիսի 2025
Կայուն զարգացում Հայաստանում. կամուրջ՝ Բրազիլիայում կայանալիք COP30-ի և Հայաստանում անցկացվելիք COP17-ի միջև
Կայացավ Հայաստանում կայուն զարգացման միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր Եվրոպական բիզնես ասոցիացիան։ Միջոցառումը ծառայեց որպես ռազմավարական հարթակ՝ միավորելու բոլոր շահագրգիռ կողմերին՝ այդ թվում կառավարությանը, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, կրթական ոլորտին, մասնավոր հատվածի առաջնորդներին և երիտասարդության ներկայացուցիչներին։Համաժողովի ընթացքում քննարկման առանցքում էին Կլիմայի փոփոխության վերաբերյալ 30-րդ համաժողովը (COP30), որը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերին Բրազիլիայում, ինչպես նաև Հայաստանի դերը՝ որպես Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր 2026 թվականի աշնանը։Միջոցառումը հնարավորություն տվեց քննարկել տեղական և տարածաշրջանային մակարդակներում կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման մարտահրավերները։ Իր ելույթում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ընդգծեց, որ COP17-ը հյուրընկալելու նախապատրաստական փուլը հրաշալի առիթ է Հայաստանի համար ցույց տալու իր նվիրվածությունը Կայուն զարգացման 2030 օրակարգին։ «Մենք հավատում ենք, որ Հայաստանի համար COP17-ը հյուրընկալելը մեծ հնարավորություն է դառնալու կենսաբազմազանության ոլորտում առաջատար երկիր։ Կառավարության ջանքերով և բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աջակցությամբ վստահ ենք, որ կարող ենք հասնել հաջողության», – ասաց նա՝ վերահաստատելով ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի նախաձեռնություններին։ Համաժողովի ընթացքում մասնակիցները դիտարկեցին ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը և առկա մարտահրավերները։ Քննարկման թեմաներից էին նաև կլիմայական գործողությունները, մաքուր էներգիայի զարգացումը և կայուն համայնքների կառուցումը՝ COP30-ի փորձի վրա հիմնվելով և COP17-ին արդյունավետ նախապատրաստվելու նպատակով։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
04 նոյեմբերի 2025
ՄԱԱԶԿ-ը կազմակերպեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի փորձագետների ուսումնական այցը Չեխիայի Հանրապետություն
Այցի ընթացքում հայաստանյան փորձագետները ծանոթացան Չեխիայի չափագիտության ինստիտուտի լաբորատորիաների կառավարման, տրամաչափարկման ու հաստատման ընթացակարգերի լավագույն փորձին, ինչպես նաև ԵՄ և միջազգային չափանիշներին համապատասխանող որակի կառավարման համակարգերի ուղղություններին։ Հատուկ ուշադրություն է դարձվել վառելիքաբաշխիչ աշտարակների տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ տեսական և գործնական դասընթացին, որոնց հիմքում էին MID կանոնակարգի B մոդուլն ու OIML R117 պահանջները։ ԱՄՍՏԱՆԴԱՐՏ–ի մասնագետներն այցելեցին Չեխիայի չափագիտության ինստիտուտի՝ նորագույն սարքավորումներով հագեցած երկարության, ուժի մոմենտի և ճնշման լաբորատորիաները՝ պրակտիկայում կիրառելու ստացված գիտելիքները։ պարապունքներ։Չեխ գործընկերների հետ փորձի փոխանակման միջոցով ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի մասնագետները խորացրեցին տեխնիկական գիտելիքները և ծանոթացան հավատարմագրման գործընթացներին։ Անդրադարձ կատարվեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի՝ միջազգայնորեն ճանաչված ծառայությունների ընդլայնման հարցերի։ Այս քայլը կարևոր ներդրում է Հայաստանի չափագիտական համակարգի զարգացման և այն եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում՝ բարձրացնելով հայաստանյան արտադրանքի ու ծառայությունների մրցունակությունը։«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
14 հոկտեմբերի 2025
Միասին հանուն Սևանա լճի
Սևանա լիճը, որը հաճախ անվանում են նաև Հայաստանի «կապուտաչյա գեղեցկուհի», երկրի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է և ամենակարևոր բարձրլեռնային լճերից մեկն ամբողջ աշխարհում։ Այն կենդանի էկոհամակարգ է, սննդի և կենսամիջոցների աղբյուր, ինչպես նաև Հայաստանի ինքնության ու դիմադրողականության խորհրդանիշը։ Սևանի ջրերը ոռոգում են դաշտերը, պահպանում կենսաբազմազանությունը, աջակցում զբոսաշրջությանն ու համայնքներին ապահովում խմելու ջրով։ Բոլոր առումներով Սևանա լիճը կենսական կարևոր նշանակություն ունի։ Այնուամենայնիվ, ինչպես բազմաթիվ բնական գանձերն աշխարհում, այնպես էլ Սևանա լիճը նույնպես կանգնած է ավելացող մարտահրավերների առջև՝ աղտոտվածությունից և գերօգտագործումից մինչև կլիմայական փոփոխության հետևանքները։ Նրա երբեմնի անաղարտ ափերին աղբն օրեցօր ավելի ու ավելի է կուտակվում՝ սպառնալով լճի առանց այդ էլ փխրուն էկոհամակարգին, ինչպես նաև նվազեցնելով նրա գեղեցկությունը։ Այս կենսական ռեսուրսի պահպանությունը ոչ միայն պետական քաղաքականության անելիքներից է, այլև յուրաքանչյուր քաղաքացու հավաքական պատասխանատվությունն ու գործնական մասնակցությունը։ Միասնական գործողություններ՝ հանուն համատեղ ապագայիՄիավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հիմնադրման 80-րդ տարեդարձի շրջանակներում ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները միավորել են ուժերը՝ իրական գործողություններով իրավիճակի բարելավմանն իրենց ներդրումն ունենալու նպատակով, իրականացվել է կամավորական մաքրման ակցիա Սևանա լճի ափերից մեկում։ Համագործակցելով Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից իրականացվող «Մաքուր ապագա Սևանա լճի համար» նախագծի հետ՝ աշխատակազմը մեկ օր անցկացրել է լճի ափամերձ հատվածի մաքրման, թափոնների հավաքման և իրազեկման միջոցառումների իրականացման աշխատանք կատարելով՝ ցույց տալով, թե ինչպես կարող են փոքր, բայց միասնական գործողությունները նպաստել երկարաժամկետ փոփոխություններին։«Սևանա լիճը ոչ միայն բնության գանձ է, այլև կյանքի, ինքնության և դիմադրողականության աղբյուր Հայաստանի համար», — նշել է ՊԳԿ-ի Հայաստանի ծրագրի համակարգող Բոտագոզ Նարտայևան։ «Դարեր շարունակ Սևանա լիճը ջուր, սնունդ, ապրուստի միջոցներ և մշակութային արժեք է ապահովել ամբողջ հայ ժողովրդի համար։ Այսօր լիճը լուրջ բնապահպանական մարտահրավերների առաջ է կանգնած։ Այս համատեղ ջանքերի միջոցով մենք ցանկանում էինք հիշեցնել ինքներս մեզ և ուրիշներին, որ մեր բնական ռեսուրսների պաշտպանությունը սկսվում է անհատական պատասխանատվությունից՝ յուրաքանչյուր անգամ մեկ գործողություն, մեկ մաքրում, մեկ ընտրություն կատարելով»։Տոնելով 80 տարիների համաշխարհային հանձնառությունըՄաքրման այս նախաձեռնությունը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ավելի լայն առաքելության արտացոլումն էր։ Արդեն ութ տասնամյակ է, ինչ ՊԳԿ-ն համատեղում է իր ջանքերը կառավարությունների, գործընկերների և համայնքների հետ, մոլորակի բնական պաշարների՝ անտառների, հողերի, ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության կայուն կառավարումը խթանելու ուղղությամբ։ Այս միասնական ջանքերից յուրաքանչյուրը նպաստում է այն բանին, ինչ ՊԳԿ-ն անվանում է «Չորս ավելի լավը» սկզբունքներ՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար։Սևանա լճի ափին ՊԳԿ-ի Հայաստանի աշխատակազմը անդրադարձավ այս սկզբունքներին ոչ թե ելույթներով կամ զեկույցներով, այլ՝ իրական գործողությունների միջոցով։ Միասին նրանք ցույց տվեցին, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը հեռավոր նպատակ չէ, այն համատեղ պատասխանատվություն է, որը սկսվում է յուրաքանչյուրիս տանից։ Հույսի և պատասխանատվության խորհրդանիշԵրբ աշխատակիցները հավաքում էին աղբով լի տասնյակ պարկերն ու նայում, թե ինչպես են արևի ճառագայթներն արտացոլվում Սևանի պարզ ու մաքուր ջրերի վրա, նրանց մեջ հպարտության և նպատակասլացության զգացումն էր արթնանում։ Նրանց աշխատանքը հիշեցում էր, որ բնության պաշտպանությունը մեկանգամյա նախաձեռնություն չէ, այլ խնամքի, հարգանքի և համագործակցության շարունակական առաքելություն։Այս հասարակ, բայց ազդեցիկ գործողությամբ Պարենի և գյուղատնտեսության հայաստանյան գրասենյակի աշխատակիցները ոչ միայն արտահայտեցին իրենց համերաշխությունը ՊԳԿ-ի համաշխարհային արժեքներին, այլև իրենց անձնական նվիրվածությունը՝ պահպանելու Հայաստանի եզակի բնապահպանական ժառանգությունը։ Սևանի պաշտպանությունն իր իսկ էությամբ կյանքի պաշտպանության գործընթաց է՝ ջրի, սննդի և հույսի պահպանություն։Որովհետև միասին մենք ավելի ուժեղ ենք։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
02 հոկտեմբերի 2025
Եվրոպական գյուղատնտեսական հանձնաժողովի նստաշրջանը քննարկել է՝ ինչպես կարելի է ավելի շատ արտադրել՝ օգտագործելով ավելի քիչ ռեսուրսներ
02/10/2025, Բուդապեշտ - Այսօր Բուդապեշտում (Հունգարիա) մեկնարկում է Եվրոպական գյուղատնտեսական հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որը երկամյա քննարկումների կարևոր հարթակ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար՝ պարենի և գյուղատնտեսության հետ կապված հարցերի շուրջ։ Հերթական՝ քառասունչորսերորդ նստաշրջանի գլխավոր թեման կենտրոնանում է «Արտադրել ավելի շատ՝ օգտագործելով ավելի քիչ ռեսուրսներ» գաղափարի իրագործման մարտահրավերների վրա։ Քննարկվող առանցքային ուղղություններից են՝ ներառական գյուղատնտեսական և պարենային քաղաքականությունները, թվային լուծումները և կայուն ներդրումները։Երկօրյա հանդիպումը նախապատրաստական գործընթացի մի մաս է կազմում Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի համար, որը Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) բարձրագույն կառավարման մարմինն է տարածաշրջանում։ Ինչպես նախորդ տարիներին, նստաշրջանը հյուրընկալվում է Հունգարիայում և անցկացվում է ՊԳԿ-ի 48 անդամ երկրների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։«Մեր տարածաշրջանը միաժամանակ բախվում է թե՛ հնարավորությունների, և թե՛ մարտահրավերների եզակի համադրության», - իր բացման խոսքում ասել է ՊԳԿ-ի Գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վիորել Գուտուն: «Մենք պետք է բարձրացնենք արտադրողականությունը՝ աճող բնակչությանն առողջ և սննդարար սնունդով ապահովելու, ինչպես նաև գյուղական բնակչության բարեկեցությանը նպաստելու համար: Միևնույն ժամանակ, մեր համատեղ պատասխանատվությունն է պահպանել հողը, ջուրը, կենսաբազմազանությունը և մեր գյուղատնտեսական համայնքների դիմադրողականությունը: Սա ընտրություն չէ արտադրողականության և կայունության միջ, սա ճանապարհ է երկուսին համատեղ հասնելու ուղղությամբ»:«Մեր ընդհանուր շահերից է բխում մեր գյուղատնտեսական համակարգերի վերափոխումը այնպես, որ ապահովվի ինչպես բարձր արտադրողականություն, այնպես էլ երկարաժամկետ կայունություն», - իր բացման խոսքում ասաց Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության պետքարտուղարի տեղակալ Օսկար Օկրոշը։«Հունգարիան իրականացնում է համապարփակ, երկարաժամկետ ռազմավարություն՝ կենտրոնանալով իր գյուղատնտեսական տնտեսության կայուն և ներառական վերափոխման վրա», - ասաց նա։ «Հունգարիան հանձնառու է ընդլայնել օրգանական և էկոլոգիական գյուղատնտեսությունը, նվազեցնել սննդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, խթանել շրջանաձև տնտեսությունը և աջակցել տեղական սննդի շղթաներին»։«Արտադրել ավելի շատ՝ օգտագործելով ավելի քիչ ռեսուրսներ»Կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրները, սահմանափակ ռեսուրսներն ու քաղաքական անորոշությունները նորովի ուժեղ ճնշում են գործադրում պարենի և գյուղատնտեսության ոլորտների վրա ամբողջ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։ Քանի որ տարածաշրջանը դեռևս մեծապես հիմնված է այնպիսի գյուղատնտեսական մեթոդների վրա, որոնք պահանջում են մեծ քանակությամբ ներդրումներ, ինչն իր հերթին կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին և թուլացնել երկարաժամկետ դիմադրողականությունը, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության և կայունության հավասարակշռությունը պահպանելը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ, սակայն տարածաշրջանը նաև զգալի ներուժ ունի։Հաշվի առնելով խնդրի բարդությունը՝ արդյունավետության բարձրացումն ու բնական ռեսուրսների պաշտպանությունը պահանջում են համակարգված մոտեցում։ Սա հատկապես կարևոր է նստաշրջանի ընթացքում քննարկվող երեք առանցքային բնագավառներում՝ ավելի արդյունավետ քաղաքականություններ, թվային գործիքներ և կայուն ու ներառական ֆինանսավորում:ՊԳԿ-ն խթանում է համակարգային մոտեցումը, որը միավորում է գյուղատնտեսությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, ջրային և էներգետիկ ռեսուրսները, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացումը՝ ապահովելով, որ մեկ ոլորտում ձեռնարկվող գործողությունները նպաստեն մյուսների առաջընթացին՝ հակամարտություններ ստեղծելու փոխարեն:Մասնակիցները կուսումնասիրեն գյուղատնտեսության կարճաժամկետ արտադրողականության աճից դեպի այնպիսի մոտեցումների անցնելու ուղիներ, որոնք կայունությունը դիտարկում են որպես երկարաժամկետ դիմադրողականության հիմք։ Քաղաքականությունները պետք է համապատասխանեցված լինեն գյուղատնտեսության, բնապահպանության և առևտրի ոլորտներին՝ հակասական արգելքներից խուսափելու համար։ Միևնույն ժամանակ, ավելի նպատակային ֆինանսավորումը հավանաբար կհեշտացնի մասնավոր ներդրումների ուղղորդումը դեպի կայուն գործելակերպեր։ Թվային գյուղատնտեսությունը կարող է օգնել արագացնել այս անցումը, սակայն այն պետք է լինի ներառական և աջակցություն ստանա նպաստավոր կառավարման միջոցով։ Գենդերային հավասարությունը, կանանց և գյուղական երիտասարդության ներգրավվածությունը նորարարության և դիմադրողականության հիմնական շարժիչ ուժերն են: Այսպիսով՝ ՊԳԿ-ի անդամ երկրները կվերանայեն վերջին երկու տարիների ընթացքում գենդերային հավասարության ուղղությամբ գրանցված առաջընթացը՝ ավելի համակարգված գործողություններ իրականացնելու համար: Նրանք կքննարկեն նաև ՊԳԿ-ի ջանքերը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղական երիտասարդությանը ներգրավելու և հզորացնելու ուղղությամբ՝ դիտարկելով նրանց կարիքները և առկա քաղաքականության աջակցությունը:Մեկ այլ առաջնահերթություն է հանդիսանում կենսաբազմազանության պաշտպանությունը՝ որպես գյուղատնտեսության հենասյուն։ Նիստում կներկայացվեն այն ուղիները, թե ինչպես կարելի է ամրապնդել կապերը գյուղատնտեսական քաղաքականությունների և կենսաբազմազանության միջև՝ բազմակողմանի օգուտներ ստանալու նպատակով։Նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա «Փոփոխությունների սերմերը» խորագրով ցուցահանդեսը, որը այցելուներին կծանոթացնի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսական պարենային համակարգերի վերափոխման գործընթացին: Ցուցահանդեսը նվիրված է ՊԳԿ-ի հիմնադրման ութսունամյակին և միաժամանակ նպաստում է գաղափարների ու լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև ոգեշնչում գործողությունների կատարման՝ ավելի լավ պարենային ապագա ունենալու համար։Առաջին անգամ ՊԳԿ-ն պարգևատրում կշնորհի տարածաշրջանի երեք երիտասարդ գյուղատնտեսներին՝ սննդամթերքի արտադրության և գյուղական համայնքների բարելավման գործում իրենց ունեցած նշանակալի ներդրման համար։Կարդալ ավելին՝Եվրոպական գյուղատնտեսական հանձնաժողովի 44-րդ նստաշրջանՊԳԿ-ն ՀունգարիայումԵվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդ գյուղատնտեսների պարգևատրում
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
01 հոկտեմբերի 2025
Հայաստանի դիմակայուն ապագայի կերտումը. կանաչ արժեշղթաները գործողության մեջ
Անցյալ շաբաթ Երևանում Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) կազմակերպել է երկու աշխատաժողով տեղական տնտեսության պլանավորողների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ներկայացուցիչների համար՝ փոխկապակցված ճգնաժամերի պայմաններում Հայաստանի տեղական տնտեսությունները վերափոխելու համար։2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցեցած իրադարձությունների հետևանքով Հայաստանը ընդունել է ավելի քան 100,000 փախստական։ Այս մարդասիրական մարտահրավերը, զուգորդված ոչ ֆորմալության և կլիմայի հետ կապված ռիսկերի հետ, պահանջում է արդար անցում՝ անցում դեպի կանաչ տնտեսություն, որը ստեղծում է ֆորմալ աշխատատեղեր՝ չանտեսելով ոչ ոքի։Իր ներածական խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն ընդգծել է, որ Հայաստանն ունի զգալի ներուժ արդար անցումն առաջ մղելու համար, և որ խաղաղության ներկայիս քաղաքական շրջանակը առաջընթացի համար ստեղծում է նպաստավոր միջավայր։ Նա նշել է, որ ԱՄԿ-ի այս նախաձեռնությունը հանդիսանում է ոչ միայն արժանապատիվ աշխատանքը խթանելու գործնական գործիք, այլև ներառական, կայուն և սոցիալապես արդար տնտեսական վերափոխում ապահովելու ուղի։ Ինչպես իր բացման խոսքում նշել է ԱՄԿ-ի ձեռնարկությունների զարգացման և կանաչ աշխատատեղերի ավագ մասնագետ, դոկտոր Քրիստինա Մարտինեզը. «Ոչ ֆորմալ գործունեության, հմտությունների պակասի և կլիմայական ռիսկերի, օրինակ ջրային ռեսուրսների սակավության ճգնաժամի, մարտահրավերներն իրական են: Առաջ շարժվելու ուղին արդար անցումն է, որը կնվազեցնի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ միաժամանակ ապահովելով ֆորմալ կանաչ աշխատատեղեր և ստեղծելով հնարավորություններ փախստականների, կանանց և ոչ ֆորմալ աշխատողների համար»: Հիմնվելով հետևյալ տվյալների վրա, աշխատաժողովի ուսումնասիրման կիզակետում էին բարձր ներուժ ունեցող ոլորտները.Երևան. շինարարության ոլորտը (ՀՀ ընդհանուր ծավալի 49%-ը, արտադրանքը՝ ↑52% 2021 թվականից ի վեր) շարժվում է դեպի կայուն վերանորոգում։ Միևնույն ժամանակ, թափոնների տեսակավորման և վերամշակման ոլորտը նոր աշխատատեղեր ապահովելուն միտված ոլորտ է, քանի որ պետք է հաշվի առնել, որ տեսակավորված թափոնները 368 տոննայից (2021թ.) աճել են մինչև 760 տոննա (2024թ.)։Արարատ. գյուղատնտեսական առումով այս հզոր հանգույցն արտադրում է Հայաստանի բանջարեղենի 31%-ը և մրգերի 26%-ը: Դեռ 2023 թվականի 82,000 տոննա խաղողի (ազգային բերքի 42%-ը) արտադրության ցուցանիշներով՝ կիրառելով կլիմայի փոփոխությանը արձագանքելու դիմակայուն մեթոդներ՝ արդիականացվում է այգեգործությունն ու գինեգործությունը: Անհատականացված մոտեցում՝ առավելագույն ազդեցության համար․Տեղական տնտեսության պլանավորողների համար կազմակերպված հեռանկարների ուսումնասիրման աշխատաժողովը (սեպտեմբերի 23) պաշտոնյաներին ներկայացրել է արժեշղթայի վերլուծության համար անհրաժեշտ գործիքակազմը: Այն օգնում է պլանավորողներին դուրս գալ ավանդական ենթակառուցվածքային ներդրումների շրջանակից և հայտնաբերել հմտությունների, շուկայական կապերի և չափանիշների շրջանում առկա «մեղմ խոչընդոտները»։ Արժեշղթայի վերլուծության գործիքի օգտագործմամբ նրանք այժմ կարող են առաջնահերթություն տալ ոլորտներին՝ հաշվի առնելով աշխատատեղերի ստեղծման ներուժը՝ յուրաքանչյուր ներդրված լումային համապատասխան և ապահովելով, որ հանրային միջոցները անմիջապես աջակցեն ներառականությանը և կանաչ աճին։Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) կարողությունների հզորացման աշխատաժողովը (սեպտեմբերի 24) ձեռնարկատերերին տրամադրել է արժեշղթաների փոխակերպման գործիքներ՝ կանաչ և ներառական ապագայի համար։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են սեզոնային դրամական հոսքերի ֆինանսական կառավարմանը, կանաչ տեխնոլոգիաների ներդրման ռազմավարություններին (սկսած խելացի խաղողագործությունից մինչև թափոնների տեսակավորում) և ներառական՝ փախստականներին ու կանանց ինտեգրելու ունակ, աշխատուժի վրա հիմնված քաղաքականություններին վերաբերող հարցեր։Միջոցառումների հիմնական ուղերձը սոցիալական երկխոսության կարևորությունն էր։ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ակտիվ մասնակցությունն ապահովել են, որ մշակվող ռազմավարությունները ոչ միայն տնտեսապես հիմնավորված լինեն, այլև սոցիալապես կայուն՝ խթանելով կայուն և արդար աշխատանքային հարաբերություններ։ Առաջիկա քայլերը հստակեցված են․ տեղական տնտեսության զարգացման ռազմավարություններում ներդնել արժեշղթաների վերլուծության մեթոդաբանությունը, ապահովել կանաչ ֆինանսավորման հնարավորությունները փոքր և միջին ձեռնարկությունների համար և ընդլայնել պիլոտային ծրագրերը, որոնք ֆորմալացնում են զբաղվածությունը և ներառում խոցելի խմբերին։Այս աշխատանքը վկայում է մեր համատեղ հանձնառության մասին՝ առաջ մղելու սոցիալական արդարությունը և խթանելու արժանապատիվ աշխատանքը։ Ամրապնդելով տեղական տնտեսությունների հիմնասյուները՝ մենք զարգացնում ենք ֆորմալ զբաղվածությունը և կառուցում ամուր ապագա, որը կլինի արդյունավետ, կայուն և արդար բոլորի համար։Միջոցառումները կազմակերպվել են ԱՄԿ կողմից ֆինանսավորվող «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» ծրագրի շրջանակներում։Ավելին՝
Ծրագիր՝ http://bit.ly/4gZXeXz
Դոկտոր Քրիստինա Մարտինեզ
Ավագ մասնագետ, Ձեռնարկությունների զարգացում և կանաչ աշխատատեղեր
Ծրագիր՝ http://bit.ly/4gZXeXz
Դոկտոր Քրիստինա Մարտինեզ
Ավագ մասնագետ, Ձեռնարկությունների զարգացում և կանաչ աշխատատեղեր
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
15 սեպտեմբերի 2025
Գյուղատնտեսությունից անմիջապես դեպի մամուլի առաջին էջեր․ ՊԳԿ-ն Հայաստանում նշում է իր 80-ամյակը լրատվամիջոցների հետ համագործակցությամբ
Երկխոսությունն ընդգծեց նաև լրատվամիջոցների առանցքային դերը, քանի որ նրանց լուսաբանումը կարևոր ներդրում է իրազեկվածության բարձրացման և ապացույցների հավաքագրման գործում, և, հետևաբար, քաղաքականության առաջնահերթությունների, ներդրումային որոշումների կայացման և գյուղատնտոսությունների ու գյուղական համայնքների խնդիրները բարձրաձայնելու գործում։Իր խոսքում Յելեն անդրադարձել է կազմակերպության հիմնական նպատակներին՝ նկատի ունենալով Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 80-ամյակը 2025 թվականին, նա ընդգծեց Հայաստանի անդամակցությունը ՊԳԿ-ին 1993 թվականից ի վեր և կազմակերպության ներկայացուցչության բացումը 2024 թվականին։ Այդ ժամանակից ի վեր ՊԳԿ-ն իրականացրել է ավելի քան 150 նախագիծ ՝ գրեթե 100 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր ծավալով։ Ծրագրերն ընդգրկել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անտառատնտեսությունը, ձկնորսությունը, բուսական և անասնաբուժական արտադրությունը, բուսասանիտարիան և անասնաբուժությունը, սննդի անվտանգությունը, ինչպես նաև քաղաքականության մշակման աջակցությունը, գյուղական զարգացումը, պարենային անվտանգությունն ու սոցիալական պաշտպանությունը։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն անմիջականորեն համագործակցել է շահառուների, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ ապահովելով նաև գիտելիքների փոխանակման, քննարկման և կարողությունների զարգացման միասնական հարթակ։«Լրատվամիջոցները կարևոր դեր են խաղում հասարակական կարծիքի ձևավորման և գյուղատնտեսության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում», – նշել է Յելեն։ «Լուսաբանելով ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները, լրագրողները կարող են օգնել գյուղատնտեսներին լսելի դարձնել իրենց ձայները, ներկայացնել նորարարական գործելակերպը և ուշադրություն հրավիրել գյուղական համայնքների զարգացման կարևորության վրա՝ Հայաստանի ընդհանուր առաջընթացի համար»։Քննարկումն անցել է աշխույժ և ինտերակտիվ մթնոլորտում։ Լրագրողները բարձրացրել են լայն շրջանակ ընդգրկող հարցեր՝ սկսած թունաքիմիկատների կիրառությունից և մնացորդներից մինչև զգայուն հարցերը՝ ինչպիսին է, օրինակ, դաբաղի հիվանդությունը, լուսաբանելու լավագույն եղանակները: Նրանց բարձրացրած հարցերն արտացոլում էին ոչ միայն գյուղատնտեսական թեմաների լուսաբանման բարդությունը, այլև հայկական լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ սննդի և գյուղատնտեսության խնդիրներին ավելի իրազեկված և մասնագիտական ձևով անդրադառնալու նկատմամբ:Մասնակիցները քննարկել են՝ ինչպես են ներկայումս լուսաբանվում գյուղատնտեսական հարցերը, ինչ դժվարությունների են բախվում լրագրողները տվյալների և տեխնիկական փորձագիտական գիտելիքների հասանելիության առումով, և ինչ հնարավորություններ կան ավելի սերտ համագործակցության համար։ Երկխոսությունը հստակ ցույց է տվել, որ գյուղատնտեսությունը լրատվական օրակարգում պահելը միջազգային կազմակերպությունների, քաղաքականություն մշակողների և լրատվամիջոցների համատեղ պատասխանատվությունն է։Նախաճաշ-երկխոսությունը եզրափակվել է ՊԳԿ-ի հանձնառությամբ՝ աջակցելու հայ լրագրողներին գիտելիքներով և ռեսուրսներով՝ խրախուսելով նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանն իրենց աշխատանքում և ընդլայնելու գյուղատնտեսական թեմաների լուսաբանումը։ Խթանելով լրատվամիջոցների ավելի ակտիվ ներգրավվածությունը՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակեպությունը նպատակ ունի խթանել տեղեկացված հանրային քննարկումները, բարձրացնել գյուղատնտեսության դերը ազգային օրակարգում և նպաստել Հայաստանում ավելի կայուն և դիմացկուն պարենային համակարգի կառուցմանը։
1 of 5
Վերջին հրատարակությունները
1 / 11
Ռեսուրսներ
04 նոյեմբերի 2025
Ռեսուրսներ
10 սեպտեմբերի 2025
Ռեսուրսներ
11 օգոստոսի 2025
Ռեսուրսներ
23 մարտի 2024
Ռեսուրսներ
05 մարտի 2024
1 / 11