Մեր պատմությունը մեզ բերում է Հայաստանի Տավուշի գեղատեսիլ մարզ, որտեղ Բերդքաղաքում մի խումբ կանայք միավորվել են ընդհանուր տեսլականի շուրջ:
Հայտնի իր համով և որակով իրենց մշակած լոբու պես էլ, այս կանանց միջև կապերը հայտնի են իրենց ամրությամբ ու ավանդույթների խորը արմատներով: «Բերդի Լոբի» կանանց ասոցիացիան ավելին է, քան պարզապես ֆերմերների կոլեկտիվ. դա կանանց հզորացման և միմյանց աջակցելու խորհրդանիշ է, համայնք, որտեղ կանայք սատարում են միմյանց` միասին աճ գրանցելու համար:
Ասոցիացիայի կանայք՝ Ալինան, Վարդուհին, Անահիտը, Աննան և Լուսինեն, յուրաքանչյուրն իր կարողությունն ու փորձառությունն է բերել խմբին: Համախմբված ընդհանուր նպատակի համար՝ նրանք վճռական են բարելավելու իրենց կյանքը և իրենց ընտանիքների ապագան՝ լոբու աճեցման և վաճառքի միջոցով: Ասոցիացիան ստեղծվել է ՄԱԶԾ-ի և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի (LEAD4Lori and Tavush) շրջանակներում:
ՊԳԿ-ի աջակցությամբ այս ծրագրի միջոցով կանայք ձեռք բերեցին բիզնեսի կառավարման և մարքեթինգի հմտություններ, մասնակցեցին կապեր հաստատելուն ուղղված միջոցառումներին, որոնց շնորհիվ նրանք հնարավորություն ունեցան փոխանակել գիտելիքներն ու փորձը ի նպաստ ընդհանուր շահի: Կանանց կողմից ձևավորված այս ասոցիացիան իրենից ներկայացնում է ապահով հարթակ, որտեղ այդ կանայք կարող են կիսվել գիտելիքներով, սատարել միմյանց և ձեռք ձեռքի տված աշխատել գյուղատնտեսության մեջ իրենց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար:
Հզորացում՝ գործընկերներին աջակցելու միջոցով
Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի պես, Բերդի կանայք էլ կարևորում են միասնության ուժը: Ասոցիացիայի յուրաքանչյուր անդամ աջակցում է մյուսին՝ համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման, թե դժվար ժամանակներում պարզապես միմյանց լսելու միջոցով: Մոտենալով առաջին համատեղ բերքահավաքին, այս կանայք փաստում են, որ համատեղ ոչ միայն լոբի են մշակում, այլև ընկերություն են անում ու կառուցում միմյանց սատարելու համակարգ, որը կոփում է նրանց և՛ անհատապես, և՛ հավաքականորեն:
Նկարագրություն՝ «Բերդի Լոբի» կանանց ասոցիացիայի ակտիվ անդամ Անահիտ Փայտյանը
Ասոցիացիայի անդամներից Անահիտն իր օրը սկսում է առավոտյան ժամը 4:30-ին, նա վստահեցնում է, որ իր արտերը խնամելիս միայնակ չէ ջանք գործադրում: Ալինան, Լուսինեն, Աննան և Վարդուհին թեև աշխատում են իրենց սեփական հողակտորների վրա, սակայն կապված են միմյանց հետ հանուն ընդհանուր նպատակի։ Նրանք գիտեն, որ հույս դնելով միմյանց վրա՝ կարող են հաղթահարել հողերի մասնատվության և ձեռքով աշխատելու խնդիրները, որոնք հակառակ դեպքում կարող են դանդաղեցնել իրենց բերք ստանալու ընթացքը: Քույրության այս ուժեղ զգացումն է, որ սնուցում է նրանց տոկունությունն ու հաջողության հասնելու վճռականությունը:
Միասին հաղթահարել մարտահրավերները
Մարտահրավերները, որոնց բախվում են կանայք, միայն իրենցը չէ: Որպես խումբ, նրանք բախվում են արտադրության փոքր ծավալների սահմանափակումներին և լոբի մշակության աշխատատար բնույթին: Միմյանց աջակցելով նրանք հաղթահարում են այս խոչընդոտները՝ համատեղ գտնելով ստեղծագործական լուծումներ: Ասոցիացիայի հիմնումը թույլ է տալիս նրանց կիսել ռեսուրսները, նվազեցնել ծախսերը և վստահություն ձեռք բերել, նրանք պատրաստվում են ապագային: Միավորելով իրենց ուժերը և աշխատելով որպես թիմ՝ կանայք վերացնում են այն պատնեշները, որոնք խանգարում էին նրանց մուտք գործել ավելի մեծ շուկաներ:
Նրանց փոխադարձ աջակցությունը դուրս է գալիս դաշտերում միմյանց հետ աշխատելու սահմաններից։ Նրանք պայմանագրեր են կնքել մարզային սուպերմարկետների հետ և արտահանման տարբերակներ են ուսումնասիրում, քանի որ մեծացնում են իրենց արտադրությունը: Լոբու մաքրման կենտրոն ստեղծելու ծրագրերով ասոցիացիան իր ործունեությունը համապատասխանեցնում է շուկայի պահանջներին՝ ապահովելով իր լոբու արդյունավետ մաքրումն ու փաթեթավորումը: Առաջընթացի այս քայլերը հնարավոր չէին լինի առանց կոլեկտիվ վճռականության, ինչը վկայում է այն մասին, թե ինչի կարող են հասնել կանայք, երբ նրանք աշխատեն միասին:
Զարգացման ընդհանուր տեսլական
«Բերդի լոբի» կանանց ասոցիացիան միայն անհատական հաջողությունների մասին չէ. դա տարածաշրջանի բոլոր կանանց համար հնարավորություններ ստեղծելու մասին է: Քանի որ նրանք նախատեսում են ընդլայնել իրենց գործունեությունը, նրանք նախատեսում են ավելի շատ կին ֆերմերներ ներգրավել իրենց գործում։ ՊԳԿ Հայաստանի և տեղական ՀԿ-ների աջակցությամբ նրանք կառուցում են ապագա, որտեղ կանայք գյուղատնտեսության ոլորտում առանցքային դերակատարներ են՝ նպաստելով ինչպես տնտեսական աճին, այնպես էլ համայնքների զարգացմանը:
Բերդի կանայք իրենց տեսլականի շնորհիվ ստեղծում են մի միջավայր, որտեղ լսվում է կանանց ձայնը, գնահատվում է նրանց ներդրումը և լիովին իրացվում է նրանց ներուժը: Այս պատկանելության զգացումը, իմանալու, որ նրանք ավելի մեծ բանի մաս են կազմում, խթանում է հաջողության հասնելու նրանց վճռականությունը: Ինչպես նրանց մշակած լոբիներն են արմատանում և աճում, այնպես էլ նրանց վստահությունն ու անկախությունը:
Միասին հանուն ավելի պայծառ ապագայի
«Բերդի լոբի» կանանց ասոցիացիայի պատմությունը համերաշխության և փոխադարձ աջակցության պատմություն է։ Այս կանայք միավորվել են ոչ միայն լոբի աճեցնելու համար այլ նաև միմյանց հզորացնելու։ Նրանք հասկանում են, որ իրենց հաջողությունը փոխկապակցված է և միմյանց աջակցելով ստեղծում են ավելի պայծառ ապագա իրենց և համայնքի համար։
Նկարագրություն՝ «Բերդի Լոբի» կանանց ասոցիացիայի անդամները՝ ձախից աջ՝ Անահիտ Փայտյանը, Ալինա Փայտյանը և ՎարդուհիՄելիքբեկյանը
Այս նախաձեռնությունը լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կանայք, երբ միավորված են, կարող են փոփոխություն մտցնել գյուղական համայնքների տնտեսություններում: Իրենց ընկերակցության միջոցով նրանք ոչ միայն բարելավում են իրենց ապրուստի միջոցները, այլև ոգեշնչում են տարածաշրջանի այլ կանանց՝ համախմբվել և ուժ գտնել իրենց ընդհանուր փորձառության մեջ: Նրանց պատմությունը հիշեցնում է, որ երբ կանայք աշխատում են միասին, նրանք կարող են հաղթահարել նույնիսկ ամենադժվար խոչընդոտները: Յուրաքանչյուր անցնող սեզոնի հետ այս կանանց միջև կապերն ավելի են ամրանում, և նրանք միասին կերտում են տոկունության, համագործակցության և հզորացման ժառանգություն՝ կին ֆերմերների ապագա սերունդների համար:
Նկարագրություն՝ «Բերդի լոբի» կանանց ասոցիացիայի արտադրությունը
Այս հրատարակությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես ՊԳԿ-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?