Հայաստանում Կայուն զարգացման նպատակներին ուղղված մեր աշխատանքը
Ինչպես է ՄԱԿ-ն աջակցում Հայաստանում Կայուն զարգացման նպատակներին
ՄԱԿ-ը, Հայաստանում իր գործընկերների հետ միասին, աշխատում է Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ՝ 17 փոխկապակցված և հավակնոտ նպատակներ, որոնք լուծում են զարգացման այն հիմնական մարտահրավերները, որոնց մարդիկ բախվում են Հայաստանում և ողջ աշխարհում:
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն աջակցում է Հայաստանի կառավարությանը և ժողովրդին, ազգային զարգացման առաջնահերթություններին համապատասխան՝ 2030 Օրակարգին հասնելու ուղղությամբ: Հայաստանում գործող և ներկայացված 20 կառույցներ, ֆոնդեր և ծրագրեր իրականացնում են նախագծերի լայն շրջանակ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, երիտասարդության կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը, կրթությունը, առողջապահությունը, զբաղվածությունը, սնուցումը և պարենային անվտանգությունը, միգրացիան, կառավարումը և մարդու իրավունքները:
Որպես օրինակ, Հայաստանին երկրի մակարդակով Կայուն զարգացման նպատակներին հասնելու հարցում օգնելու համար՝ ՄԱԿ-ն աջակցել է «ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի» զարգացմանը, որը հիմնված է ամբողջ աշխարի նորարարական մեթոդաբանության և փորձագիտական գիտելիքների վրա, այդ թվում՝ հենց ՄԱԿ-ի միջոցների ու գործիքակազմի վրա՝ Հայաստանում ԿԶն-ների իրագործումը խթանելու համար:
ՄԱԿ-ը, ՔՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ, աջակցում է Հայաստանի կառավարությանը ազգային ԿԶՆ խորհրդի, որպես Հայաստանում ԿԶՆ ազգայնացման գործընթացի համակարգող և վերահսկող գլխավոր մարմնի, ստեղծման գործում:
Կայուն զարգացման նպատակները Հայաստանում
Կայուն զարգացման նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։ Ստորև ներկայացված են այն նպատակները, որոնց ուղղությամբ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է՝