Կայուն զարգացման նպատակ
3

Ամուր առողջություն և բարեկեցություն

Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից

Նպատակ 3-ի թիրախները

3.1 Մինչև 2030 թ. կրճատել մայրական մահացության համամասնությունը մինչև 70-ից ցածր՝ 100 հազար կենդանածնի հաշվով

3.2 Մինչև 2030 թ. վերջ դնել նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների կանխարգելելի մահերին. բոլոր երկրները պետք է նպատակ ունենան նվազեցնել վաղ նորածնային մահացությունը առնվազն մինչև 12-ից ցածր՝ 1000 կենդանածնի հաշվով, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը՝ առնվազն մինչև 25-ի՝ 1000 կենդանածնի հաշվով

3.3 Մինչև 2030 թ. վերջ դնել ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, մալարիայի և անտեսված արևադարձային հիվանդությունների համաճարակներին և պայքարել հեպատիտի, ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների և այլ վարակիչ հիվանդությունների դեմ

3.4 Մինչև 2030 թ. մեկ երրորդով կրճատել վաղաժամ մահացությունը ոչ վարակիչ հիվանդություններից՝ կանխարգելման և բուժման միջոցով, և խթանել հոգեկան առողջությունը և բարեկեցությունը

3.5 Ուժեղացնել թմրամիջոցների չարաշահման կանխարգելումը և բուժումը, այդ թվում՝  թմրադեղերի չարաշահումը և ոգելից խմիչքների վնասաբեր օգտագործումը

3.6 Մինչև 2020 թ. աշխարհում կիսով չափ կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարներից մահերի և վիրավորվելու դեպքերի թիվը

3.7 Մինչև 2030 թ. ապահովել սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունների համընդհանուր հասանելիություն, այդ թվում՝ ընտանիքի պլանավորման, տեղեկատվության և կրթության, ինչպես նաև վերարտադրողական առողջության ինտեգրումը ազգային ռազմավարություններում և ծրագրերում

3.8 Հասնել առողջապահության համընդհանուր ընդգրկմանը, այդ թվում՝ պաշտպանություն ֆինանսական ռիսկերից, որակյալ էական առողջապահական ծառայությունների հասանելիություն և անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի էական դեղորայքի և պատվաստանյութերի հասանելիություն բոլորի համար

3.9 Մինչև 2030 թ. էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը

3.ա Ուժեղացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի իրականացումը բոլոր երկրներում՝ ըստ անհրաժեշտության

3.բ Օժանդակել պատվաստանյութերի և դեղորայքի հետազոտություններին և զարգացմանը վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ, որոնցից հիմնականում տուժում են զարգացող երկրները, հասանելի դարձնել մատչելի էական դեղորայքը և պատվաստանյութերը համաձայն Մտավոր սեփականության իրավունքների առևտրային ասպեկտներին վերաբերող (TRIPS) համաձայնագրի և հանրային առողջապահության վերաբերյալ Դոհայի հռչակագրի, որը հաստատում է զարգացող երկրների իրավունքը՝ լիարժեք կերպով օգտագործելու Համաձայնագրի՝ մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին դրույթները, որոնք վերաբերում են հանրային առողջության պահպանման ճկուն եղանակներին, և, մասնավորապես, հասանելի դարձնել դեղորայքը բոլորի համար

3.գ Էականորեն ավելացնել առողջապահության ֆինանսավորումը և բուժանձնակազմի հավաքագրումը, զարգացումը, վերապատրաստումը և պահպանումը զարգացող երկրներում, հատկապես առավել թույլ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում

3.դ Ուժեղացնել բոլոր երկրների, մասնավորապես զարգացող երկրների՝ վաղ նախազգուշացման, ռիսկերի նվազեցման և ազգային և գլոբալ առողջապահական ռիսկերի կառավարման կարողությունները