Վերջին հրապարակումները
Մամուլի հաղորդագրություն
21 հոկտեմբերի 2026
COP17-ին ընդառաջ աշխարհի առաջնորդներն ընդգծել են կենսաբազմազանության և գյուղատնտեսական պարենային համակարգերի միջև սերտ կապը
Ավելին
Մամուլի հաղորդագրություն
17 հոկտեմբերի 2026
Կենսաբազմազանության պահպանման ծրագրերը շարունակում են կատարելագործվել. այժմ պետք է ապահովել դրանց գործարկումը
Ավելին
Պատմություն
12 հոկտեմբերի 2026
COP17 Բնապահպանական ֆիլմաշար
Ավելին
Վերջին հրապարակումները
Կայուն զարգացման նպատակները Հայաստանում
Կայուն զարգացման նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։ Ստորև ներկայացված են այն նպատակները, որոնց ուղղությամբ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է՝
Հրատարակություն
16 հոկտեմբերի 2026
Peace and Biodiversity
This thematic brief examines the impact of armed conflict on biodiversity and explores how ecosystem restoration, sustainable natural resource management and regional cooperation can contribute to peace and stability. Drawing on global experience and Armenia’s context, it highlights opportunities for advancing biodiversity conservation, community recovery and environmental cooperation ahead of COP17.
1 of 5
Պատմություն
28 սեպտեմբերի 2026
COP17. Ինչ պետք է իմանալ
Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված համաշխարհային ջանքերի հիմքում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիան (CBD) է, որն ընդունվել է 1992 թվականին և ունի 196 Կողմ։ Կողմերի համաժողովը (COP) Կոնվենցիայի կառավարման մարմինն է և իր որոշումների միջոցով ուղղորդում է դրա իրականացումը։2022 թվականին Կողմերի համաժողովն ընդունեց Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, որը սահմանում է մինչև 2030 թվականը հասանելիք 23 թիրախ։ Դրանց թվում են սննդանյութերի ավելցուկի և պլաստիկ աղտոտման կրճատումը առնվազն կիսով չափ, ցամաքային, ներքին ջրային, առափնյա և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի արդյունավետ պահպանումն ու կառավարումը, ինչպես նաև կենսաբազմազանության համար վնասակար խթանների, այդ թվում՝ սուբսիդիաների կրճատումը տարեկան առնվազն 500 միլիարդ ԱՄՆ դոլարով մինչև 2030 թվականը։2024 թվականին COP16-ի շրջանակում ստեղծվեց Կալիի հիմնադրամը (Cali Fund)՝ գենետիկական ռեսուրսների վերաբերյալ թվային հաջորդականության տեղեկատվության (Digital Sequence Information, DSI) օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխման մեխանիզմ։ Հիմնադրամը նախատեսում է ֆինանսական ներդրումներ DSI-ից առևտրային օգուտներ ստացող մասնավոր հատվածի կազմակերպություններից։Հայաստանի հնարավորությունը․ ձևավորել մնայուն ժառանգությունCOP17-ը նշանավորում է մինչև 2030 թվականը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ճանապարհի միջնակետը և կարևոր հնարավորություն է՝ գնահատելու արձանագրված առաջընթացն ու բարձրացնելու հավակնությունների նշաձողը։Այն հնարավորություն է՝Փոխկապակցելու կենսաբազմազանությունը, կրթությունն ու կայուն զարգացումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները, քաղաքային զարգացումը և հանքարդյունաբերությունը։Ներկայացնելու Հայաստանի բնական ժառանգությունը՝ որպես օրինակ, թե ինչպես կարող են փոքր պետությունները գործնական և ներառական մոտեցումների միջոցով արձագանքել փոխկապակցված բնապահպանական և զարգացման մարտահրավերներին։Ներգրավելու գործընկերություններ, ֆինանսավորում և տեխնիկական փորձառություն՝ լավ մշակված, համակցված ծրագրային առաջարկների միջոցով, որոնք միավորում են կենսաբազմազանության պահպանությունը, կրթությունն ու համայնքների համար ստեղծվող օգուտները։Ավելի լսելի դարձնելու Կովկասի տարածաշրջանային լուծումներն ու թերներկայացված ձայները՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների ներգրավմանը և սահմաններից անդին գիտելիքի ու փորձի փոխանակմանը։Պաշտոնական վերջին տեղեկատվությանը, ծրագրային թարմացումներին, մասնակցության հնարավորություններին և գործնական մանրամասներին ծանոթանալու համար այցելեք՝COP17 Հայաստան պաշտոնական կայք - Հայաստանում COP17-ի վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուրը։CBD COP17 պաշտոնական կայք - պաշտոնական թարմացումների, օրակարգի, փաստաթղթերի և «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային առնչվող տեղեկատվության համար։Միջոցառումը Հայաստան կբերի հազարավոր պատվիրակների, քաղաքականություն մշակողների, գործարար ոլորտի առաջնորդների և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչների՝ նպաստելով տեղական տնտեսության ակտիվացմանը և հնարավորություններ ստեղծելով երկարաժամկետ ներդրումների համար՝ վերականգնվող էներգետիկայի, կայուն պարենային համակարգերի և բնության վրա հիմնված քաղաքային լուծումների ոլորտներում։Հայաստանը նպատակ ունի անցկացնել ներառական COP՝ ներգրավելով քաղաքացիական հասարակությանը, ակադեմիական շրջանակներին և մասնավոր հատվածին՝ միաժամանակ առաջ մղելով դրական և գործողություններին միտված օրակարգ։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
05 մայիսի 2026
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և Հայաստանի Հանրապետությունը մեկնարկում են 2026-2030 թվականների Երկրի գործընկերության շրջանակը՝ գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպումը խթանելու նպատակով
2026–2030 թվականների Երկրի գործընկերության շրջանակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային զարգացման առաջնահերթություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակին (UNSDCF) 2026–2030 թվականների համար՝ ապահովելով Միավորված ազգերի կազմակերպության համակարգված աջակցությունը։Շրջանակը մշակվել է ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված համապարփակ խորհրդակցությունների արդյունքում և ուրվագծում է մեկ ընդհանուր տեսլական՝ ուղղված դիմակայուն, ներառական, արտադրողական և կայուն գյուղատնտեսական պարենային համակարգի ձևավորմանը, որը հիմնված է հինգ փոխկապակցված ռազմավարական արդյունքների վրա։Երկրի գործընկերության շրջանակի (ԵԳՇ) միջոցով ՊԳԿ-ն կտրամադրի տեխնիկական փորձագիտական աջակցություն, քաղաքականությունների մշակման և կատարելագործման աջակցություն, ինչպես նաև կհամակարգի գյուղատնտեսական պարենային համակարգերի վերափոխումն առաջ մղելու համար անհրաժեշտ կարողությունները:Առաջնահերթ ուղղությունները ներառում են կայուն գյուղատնտեսության զարգացումը և դիմակայուն արժեքային շղթաների ձևավորումը, հողերի կոնսոլիդացիան և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, կլիմայական առումով խելամիտ գյուղատնտեսությունը և էկոհամակարգերի վերականգնումը, թվային վերափոխումը, աղետների ռիսկի նվազեցումը և կանխատեսողական գործողությունները, անտառտնտեսության զարգացումը և հողերի վերականգնումը, ինչպես նաև ներառական գյուղատնտեսական զարգացումը՝ հատուկ շեշտադրում կատարելով կանանց և երիտասարդների ներգրավվածության վրա։Ստորագրման արարողության ընթացքում պաշտոնական ելույթներով հանդես եկան նախարար պրն․ Գևորգ Պապոյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ պրն․ Ռայմունդ Յելեն։Միջոցառման բացման խոսքում, նախարար Պապոյանն ընդգծեց կառավարության հանձնառությունը ոլորտի զարգացման ուղղությամբ՝ նշելով. «Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է Հայաստանի գյուղատնտեսական պարենային ոլորտի արդիականացման և գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին: ՊԳԿ-ի հետ այս համագործակցության միջոցով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու առավել դիմակայուն, մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգ, որը շոշափելի արդյունքներ կապահովի մեր գյուղական համայնքների համար»:Իր ելույթի ընթացքում Յելեն ընդգծել է ՊԳԿ-ի դերը ազգային կարողությունների ամրապնդման և ներառական, ապացույցների վրա հիմնված մոտեցումների խթանման գործում՝ նշելով. «2026–2030 թվականների Երկրի գործընկերության շրջանակն արտացոլում է ՊԳԿ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին կարողությունների հզորացման, գիտելիքների փոխանակման և տեխնիկական փորձագիտական աջակցության միջոցով: Տվյալահեն որոշումների կայացման առաջմղմամբ, նորարարության խթանմամբ և գենդերային հավասարության ու կանանց հզորացման համակարգված ինտեգրմամբ բոլոր միջամտություններում, մենք նպատակ ունենք աջակցելու առավել ներառական, արդյունավետ և կայուն գյուղատնտեսական պարենային համակարգերի զարգացմանը, որոնք ոչ ոքի անտեսված չեն թողնի»:Ակնկալվում է, որ Երկրի գործընկերության շրջանակը կծառայի որպես շարժիչ ուժ՝ գյուղատնտեսական պարենային ոլորտում համակարգված համագործակցության խորացման, ինստիտուցիոնալ փոխգործակցության ամրապնդման և շարունակական ներդրումների խթանման համար՝ նպաստելով ազգային առաջնահերթությունների առավել արդյունավետ իրականացմանը։Վերոնշյալ նպատակների իրականացումը կաջակցի ինտեգրված և ապացույցների վրա հիմնված մոտեցումների աստիճանական ընդլայնմանը՝ այդպիսով ամրապնդելով Հայաստանի երկարաժամկետ ուղին դեպի դիմակայուն, ներառական և կայուն գյուղատնտեսական պարենային համակարգերի վերափոխում։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
21 ապրիլի 2026
Driving Change: Women Shaping Armenia’s Industrial Future
The event brought together 92 participants from government, private sector, civil society and development partners to explore pathways for gender-responsive and youth-inclusive industrial development.Strong Government LeadershipThe discussion was led by high-level government engagement, including Araksia Svajyan, Deputy Minister of Education, Science, Culture and Sport, andLusine Kocharyan, Deputy Minister of Labour and Social Affairs. Their interventions underscored the Government of Armenia’s commitment to advancing inclusive economic development. “Strengthening the alignment between education systems and labour market needs is essential to ensure greater participation of women in technical and industrial sectors,” noted Deputy Minister Svajyan. Deputy Minister Kocharyan emphasized that “ensuring women’s access to decent work requires not only skills, but also supportive social policies and inclusive labour market conditions.” A Whole-of-System ApproachThe event also marked an important milestone as the first UNIDO-led inter-agency initiative in Armenia, bringing together the UN Resident Coordinator’s Office, UNDP, UN Women and UNFPA. This collaboration reflects a shared understanding that advancing women’s participation in industry requires coordinated efforts across policy, education, labor systems, and private sector engagement. From Education to IndustryA key theme of the discussion was the role of education and skills development. Participants highlighted the need to better connect education systems with labour market demands and to equip women with the skills required for emerging industrial sectors. Expanding Opportunities Across SectorsThe panel discussion brought together diverse perspectives across key economic sectors:Zhanna Harutyunyan (UNDP) highlighted opportunities and challenges for women in non-traditional sectors such as energy and IT.Anahit Hambardzumyan (H-Con) addressed barriers women face in the construction sector and the need for more inclusive workplaces.Saten Khoshoyan (Melante LLC) shared private sector experience in the textile industry, emphasizing practical steps to support women’s advancement. Addressing Social and Structural BarriersThe discussion also highlighted the importance of addressing underlying social barriers.Lusine Sargsyan (UNFPA) emphasized the role of social norms and inclusion.Olga Azatyan (UN Women) provided data-driven insights on women’s participation in industry, pointing to persistent gaps and the need for targeted action. Looking AheadThe event concluded with a forward-looking discussion involving business associations, development partners and civil society, focusing on practical steps to strengthen education–industry linkages, expand women’s access to skills and training, promote inclusive labour market policies and address structural barriers to participation. A Platform for ActionMore than a dialogue, the event created a platform for concrete action and strengthened partnerships. As Armenia advances its development agenda, ensuring women’s full participation in industry will be critical to building a more inclusive, resilient and competitive economy.
1 of 5
Տեսանյութ
05 դեկտեմբերի 2025
Ամբերդի դպրոցը Հայաստանի «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի շրջանակներում
Ամբերդի դպրոցը Հայաստանի «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի բազմաթիվ հաջողված պատմություններից մեկն է։2010 թ-ից դպրոցը առողջ սնունդ է տրամադրում աշակերտներին՝ շնորհիվ ՊՀԾ-ի, ԿԳՄՍ նախարարության և համայնքի համատեղ ջանքերի։ 2023 թվականին ծրագիրը փոխանցվել է Կառավարությանը, սակայն ՊՀԾ-ն շարունակում է աջակցել դպրոցներին դառնալ ինքնաբավ՝ վերածելով Ամբերդը կայունության և ազդեցության փայլուն օրինակի։Այսօր, դպրոցն օգտագործում է ՊՀԾ տրամադրած մրգի չորանոցներն ու վերականգնվող էներգիայի աղբյուրը և երեխաներին առաջարկում բազմազան, սննդարար ճաշացանկ։
1 of 5
Պատմություն
12 հոկտեմբերի 2026
COP17 Բնապահպանական ֆիլմաշար
COP17 բնապահպանական ֆիլմերի շարքը համախմբում է կինոգործիչներին, բնապահպաններին, գիտնականներին, երիտասարդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բազմաթիվ գործընկերների՝ մեկ ընդհանուր ուղերձի շուրջ. կլիման, կենսաբազմազանությունը և մարդու բարեկեցությունն անքակտելիորեն փոխկապակցված են։Պատմություններ ներկայացնելու իր յուրահատուկ ուժով կինոն կապում է համաշխարհային բնապահպանական մարտահրավերները տեղական իրողությունների, գիտությունը՝ մարդկային պատմությունների հետ՝ խթանելով իրազեկվածությունը, ապրումակցումն ու գործողությունները։Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, COP17-ի քարտուղարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի, դեսպանությունների, Երևանի քաղաքապետարանի և այլ գործընկերների համագործակցությամբ։
1 of 5
Պատմություն
29 սեպտեմբերի 2026
Հայաստանը և ՄԱԿ-ը քննարկել են 2026-2030 թթ. Համագործակցության շրջանակի իրականացման առաջընթացն ու առաջնահերթությունները
Սեպտեմբերի 29-ին կայացավ Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության 2026-2030 թթ. շրջանակային փաստաթղթի Համատեղ համակարգման կոմիտեի առաջին նիստը՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համանախագահությամբ։Նիստը համախմբել էր ՀՀ գերատեսչությունների և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներին՝ ամփոփելու Շրջանակային փաստաթղթի իրականացման առաջընթացը և քննարկելու առաջիկա ամիսների առաջնահերթությունները՝ դրանք համադրելով ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագրի հետ։ Քննարկումների առանցքում էին ազգային կարողությունների զարգացումը, արդյունավետ համակարգումն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև Շրջանակային փաստաթղթի իրականացման շրջանակում համագործակցության ձևաչափերն ու հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խոցելի բնակչության, այդ թվում՝ փախստականների, ինչպես նաև սահմանամերձ և գյուղական համայնքների կարիքներին։Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև չորս Արդյունքների խմբերի հետագա աշխատանքին՝ Մարդկային կապիտալ և բարեկեցություն, Ներառական տնտեսական զարգացում, Կանաչ անցում՝ հանուն դիմակայունության և Կառավարում՝ հանուն կայուն ապագայի, որոնք միավորում են Կառավարության և ՄԱԿ-ի գործընկերներին համագործակցության առանցքային ուղղությունների շուրջ։Համատեղ համակարգման կոմիտեի և Արդյունքների խմբերի միջոցով Հայաստանի կառավարությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը կշարունակեն ամրապնդել համակարգված համագործակցությունը՝ Շրջանակային փաստաթղթի առաջնահերթությունները վերածելով ներառական, դիմակայուն և կայուն զարգացմանն ուղղված կոնկրետ գործողությունների։
1 of 5
Պատմություն
28 սեպտեմբերի 2026
Անորոշությունից դեպի հնարավորություն․ «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվի անցած ուղին
Հայաստանի Լոռու մարզի կանաչապատ բլուրներում գտնվող Գյուլագարակ համայնքը տարիներ շարունակ ապավինել է գյուղատնտեսությանը՝ որպես ապրուստի միջոցի և կենսակերպի անբաժանելի մասի։ Սերունդներ շարունակ գյուղատնտեսությունն ապահովել է տեղի ընտանիքների ապրուստը և ձևավորել համայնքի ինքնությունը։Այնուամենայնիվ, գյուղատնտեսությամբ զբաղվելը նոր մարտահրավերներ է առաջ քաշում։ Ջրհեղեղները, որակյալ սերմերի սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև, արտադրության ծախսերի աճը զգալիորեն ճնշում են գործադրում գյուղական համայնքներում առկա տնային տնտեսությունների վրա՝ դժվարացնելով ֆերմերների համար կայուն եկամուտների ապահովումը։Մարտահրավերներին դիմակայելու նպատակով տեղի վեց ֆերմերներ՝ Վրույր Այվազյանը, Միքայել Ալավերդյանը, Արեն Ֆրանգյանը, Ալեքսանդր Ղուկասյանը, Արտեմ Տոնոյանն ու Հենրիկ Վարոսյանը, նախապատվություն տվեցին միասնությանը՝ առանձին գործելու փոխարեն։Վեց անդամների հետ մեկտեղ, համայնքի կանայք և երիտասարդները նույնպես իրենց ներդրումն են ունենում կոպերատիվի գործունեության մեջ՝ ներգրավվելով որպես սեզոնային աշխատողներ։ Նրանք առանցքային նշանակություն ունեցող աջակցություն են ցուցաբերում գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ ժամանակահատվածում՝ օգնելով կոոպերատիվին շարժվել արտադրության աճող պահանջներին ընդառաջ։ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ նրանք հիմնեցին «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման (LEAD) Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության արգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ համատեղ։Համատեղ տեսլականը կյանքի է կոչվումԸնդամենը երկու տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ Վարդաբլուր, Հոբարձի և Գյուլագարակ համայնքներից ֆերմերների մի փոքր խումբ կկարողանա մշակել հարյուրավոր հեկտար հողատարածք, ներդնել սերմնարտադրության ժամանակակից տեխնոլոգիաներ և ոգեշնչել երիտասարդներին՝ գյուղատնտեսությունը դիտարկելու որպես խոստումնալից ապագայի հնարավորություն։Այսօր, հինգ անդամներ շարունակում են այդ ճանապարհը։ Նրանց միավորող գործոնը ընդհանուր զբաղմունքը չէր, նրանք գիտակցեցին, որ միասին աշխատելով՝ կարող են ձեռք բերել ավելին, քան՝ անհատապես գործելով։«Երբ ճիշտ պահը գալիս է, սկսում եք միավորել ջանքերն ու գաղափարները համատեղ գործողությունների շուրջ», - պնդեց «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր Վրույր Այվազյանը։Անդամների մասնագիտական փորձի բազմազանությունը դարձել է կոոպերատիվի ամենամեծ առավելություններից մեկը։ Կոպերատիվի անդամների շարքը համալրվում է տարբեր մասնագիտություններ ունեցող անդամներով, ինչպիսիք են՝ օրինակ կոպերատիվի հաշվապահը, հողերի կառավարման մասնագետը, իրավաբանը, ով նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ, ինչպես նաև սերմնարտադրության մասնագետը։«Մեր տարբեր մասնագիտությունները մեր ուժեղ կողմն են», - նշեց Վրույրը։ «Մենք բոլորս աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում, սակայն մեզնից յուրաքանչյուրը ոլորտում փորձում է ներդնել տարատեսակ գիտելիք և փորձ։ Միասին մենք լրացնում ենք միմյանց և հասնում ենք շատ ավելիին, քան կարող էինք միայնակ»։Կոոպերատիվի հիմքերը ձևավորվել են ոչ միայն դաշտերում, այլև բազմաթիվ երեկոյան քննարկումների ընթացքում։ Երկար աշխատանքային օրերից հետո անդամները հավաքվում էին իրենց այսպես կոչված «գիշերային հանդիպումների» համար, որտեղ մինչև ուշ գիշեր միասին պլանավորում, քննարկում և մշակում էին իրենց գաղափարները։Այս քննարկումները նպաստեցին կոպերատիվի ռազմավարության ձևավորմանը և ամրապնդեցին երկարաժամկետ ու կայուն գործունեություն կառուցելու նրանց համատեղ հանձնառությունը։Մարտահրավերներից՝ դեպի համատեղ ուժԿոոպերատիվի ստեղծման գաղափարն իր հայտ եկավ մի պարզ իրողությունից․ տարածաշրջանն ուներ զգալի գյուղատնտեսական ներուժ, սակայն վերջինիս լիարժեք իրացման համար անհրաժեշտ ռեսուրսները սահմանափակ էին։«Մենք հասանելիություն չունեինք մեծածավալ ռեսուրսներին»,-շեշտեց Վրույրը։ «Մենք հասկանում էինք, որ միայնակ աշխատելով՝ չէինք կարող հասնել այն արդյունքներին, որոնք ցանկանում էինք»։ Տարիներ շարունակ Լոռու մարզի ֆերմերները բախվում էին մատչելի և բարձրորակ սերմերի սահմանափակ հասանելիության, ինչպես նաև, գյուղատնտեսական արտադրության համար անհրաժեշտ միջոցների թանկացման և մատակարարման բարդ շղթաների հետ։ Հացահատիկային մշակաբույսերն ավելի ու ավելի էին տուժում մոլախոտերի տարածումից, մինչդեռ լոբազգի մշակաբույսերի արտադրությունը սահմանափակ էր, քանի որ հավաստագրված սերմերի ձեռքբերումը դժվար էր։Սահմանափակ էր նաև մասնագիտական գյուղատնտեսական խորհրդատվության հասանելիությունը։Այնուհետև ի հայտ եկավ ևս մեկ այլ մարտահրավեր։Դեբեդ գետի վարարումը զգալի վնասներ պատճառեց տեղական տնտեսվարողներին, այդ թվում՝ կոոպերատիվին։ Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքները հաշված րոպեների ընթացքում վտանգի տակ հայտնվեցին։ Վնասվեցին ենթակառուցվածքները, խաթարվեց եկամուտների հոսքերը, որի արդյունքում առաջացավ վերականգնման ծրագրերը վերանայելու անհրաժեշտություն։«Տարիներ ես ծախսում ինչ-որ բան կառուցելու վրա, հետո, մեկ ակնթարթում, տեսնում՝ թե ինչպես է այն անհետանում քո աչքերի առաջ»,- նշեց Վրույրը։ «Սակայն, միմյանց վստահելով և աջակցելով՝ մենք ուժ գտանք նորից սկսելու համար»։Թույլ չտալով աղետին որոշել իրենց հետագա ուղին՝ անդամներն ընտրեցին վերականգնման ուղին և որոշեցին վերադասավորել իրենց կենսակերպը։ Կոոպերատիվի համար յուրաքանչյուր մարտահրավեր վերածվեց հզորանալու ևս մեկ պատճառի։Կայունություն՝ նոր հնարավորությունների համարԸնդամենը երկու տարվա ընթացքում կոոպերատիվը գրանցեց զգալի առաջընթաց։Այսօր, «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը մշակում է շուրջ 200 հեկտար հողատարածք, այդ թվում՝ նախկինում չօգտագործված հողատարածքները։ Կոոպերատիվի սեփական փորձի և ջանքերի վրա հիմնվելով՝ հաջողվեց ընդլայնվել և բազմազանեցնել արտադրությունը։Միևնույն ժամանակ, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ՊԳԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում տրամադրված աջակցությունը նպաստեց որակյալ սերմերի արտադրության ոլորտում կոոպերատիվի կարողությունների ամրապնդմանը։ Ծրագրի միջոցով «Հատիկ» կոոպերատիվը ծանոթացավ սերմերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնք օգնեցին դիվերսիֆիկացնել որակյալ սերմերի տեղական աղբյուրները և ամրապնդել տեղական սերմերի մատակարարման համակարգի դիմադրողականությունը:Կոոպերատիվը արտադրել և մատակարարել է զգալի քանակությամբ սերմացու, այդ թվում՝ ոլոռի, հնդկաձավարի և կարտոֆիլի տեսակներ՝ նպաստելով տեղական պայմաններին հարմարեցված սերմարտադրության զարգացմանը և տեղական սերմերի առավել դիմակայուն համակարգերի ձևավորմանը։
Առաջ նայելով՝ կոոպերատիվի անդամները համոզված են, որ սերմարտադրության ժամանակակից սարքավորումների համար հետագա ներդրումները, զուգորդված տեխնիկական խորհրդատվական ծառայությունների հետ, տեղական ֆերմերների համար կստեղծեն այնպիսի հնարավորություններ, որոնք նախկինում հասանելի չէին։Այժմ, սերմարտադրության համար օգտագործվող դաշտերը ծառայում են որպես ցուցադրական հողակտորներ, որտեղ ֆերմերները կարող են անմիջականորեն ծանոթանալ կատարելագործված տեխնոլոգիաներին ու գործելակերպերին։Գյուղատնտեսական արտադրությունից բացի, «Հատիկը» դարձել է նաև գիտելիքների փոխանակման կենտրոն։ Կոոպերատիվը պարբերաբար հյուրընկալում է զարգացման գործընկերների հետ համատեղ կազմակերպվող վերապատրաստման դասընթացներ՝ միավորելով ֆերմերներին և գյուղատնտեսությամբ հետաքրքրված կանանց ու երիտասարդներին՝ ընձեռելով գիտելիքներին հասանելիություն ստանալու, փորձի փոխանակման և իրենց հմտությունների զարգացման հնարավորություններ։Իր գործունեությունը կանանց և երիտասարդների համար բաց դարձնելով՝ կոոպերատիվը նպաստում է գյուղատնտեսության զարգացման գործընթացում ավելի լայն մասնակցության ապահովմանը և ոլորտում նրանց ներգրավվածության համար ավելի մեծ հնարավորությունների ստեղծմանը։«Այս առումով մենք շարժիչ ուժի և առաջատարի դեր ենք ստանձնել»,- ժպիտով նշեց Վրույրը։Ցույց տալով, որ գյուղատնտեսությունը կարող է լինել նորարարական, լավ կազմակերպված և տնտեսապես կենսունակ՝ կոոպերատիվը նպաստեց գյուղատնտեսությունը որպես մասնագիտություն ընկալելու նկատմամբ վստահության վերականգնմանը։«Երիտասարդները չպետք է հուսահատվեն փոքր անհաջողություններից», - շեշտեց Վրույրը։ «Նրանք պետք է ունենան առավել բարձր նպատակներ և մտածեն ավելի լայն»։ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցեց այս գործընթացին՝ տրամադրելով տեխնիկական խորհրդատվություն, որն ուղղված է սերմարտադրության, պլանավորման և համագործակցային կառավարման ոլորտներում կոոպերատիվի կարողությունների ամրապնդմանը։ Թեև այս աջակցությունը նպաստեց ամուր հիմքի ձևավորմանը, կոոպերատիվի հաջողության հիմնական շարժիչ ուժը եղել են դրա անդամների վճռականությունը, դիմակայունությունը, նվիրվածությունն ու հանձնառությունը։Այսօր, «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը ցույց է տալիս, թե ինչպես կարող են համատեղ գործողությունները նպաստել գյուղական բնակչության ապրուստի միջոցների ամրապնդմանը, բարձրացնել դիմադրողականությունը և ստեղծել նոր հնարավորություններ գյուղատնտեսական համայնքների համար։Կոոպերատիվի պատմությունը վկայում է այն մասին, թե ինչպես կարող են ֆերմերները միավորել իրենց փորձը, ռեսուրսներն ու մասնագիտական գիտելիքները՝ միաժամանակ հիմնվելով իրենց անհատական գիտելիքների և ձեռնարկատիրական ջանքերի վրա։ Համագործակցության միջոցով «Հատիկի» անդամներն ամրապնդում են գյուղատնտեսական արտադրությունը և նպաստում ավելի դիմակայուն ու կայուն տեղական գյուղատնտեսական համակարգի ձևավորմանը։
Առաջ նայելով՝ կոոպերատիվի անդամները համոզված են, որ սերմարտադրության ժամանակակից սարքավորումների համար հետագա ներդրումները, զուգորդված տեխնիկական խորհրդատվական ծառայությունների հետ, տեղական ֆերմերների համար կստեղծեն այնպիսի հնարավորություններ, որոնք նախկինում հասանելի չէին։Այժմ, սերմարտադրության համար օգտագործվող դաշտերը ծառայում են որպես ցուցադրական հողակտորներ, որտեղ ֆերմերները կարող են անմիջականորեն ծանոթանալ կատարելագործված տեխնոլոգիաներին ու գործելակերպերին։Գյուղատնտեսական արտադրությունից բացի, «Հատիկը» դարձել է նաև գիտելիքների փոխանակման կենտրոն։ Կոոպերատիվը պարբերաբար հյուրընկալում է զարգացման գործընկերների հետ համատեղ կազմակերպվող վերապատրաստման դասընթացներ՝ միավորելով ֆերմերներին և գյուղատնտեսությամբ հետաքրքրված կանանց ու երիտասարդներին՝ ընձեռելով գիտելիքներին հասանելիություն ստանալու, փորձի փոխանակման և իրենց հմտությունների զարգացման հնարավորություններ։Իր գործունեությունը կանանց և երիտասարդների համար բաց դարձնելով՝ կոոպերատիվը նպաստում է գյուղատնտեսության զարգացման գործընթացում ավելի լայն մասնակցության ապահովմանը և ոլորտում նրանց ներգրավվածության համար ավելի մեծ հնարավորությունների ստեղծմանը։«Այս առումով մենք շարժիչ ուժի և առաջատարի դեր ենք ստանձնել»,- ժպիտով նշեց Վրույրը։Ցույց տալով, որ գյուղատնտեսությունը կարող է լինել նորարարական, լավ կազմակերպված և տնտեսապես կենսունակ՝ կոոպերատիվը նպաստեց գյուղատնտեսությունը որպես մասնագիտություն ընկալելու նկատմամբ վստահության վերականգնմանը։«Երիտասարդները չպետք է հուսահատվեն փոքր անհաջողություններից», - շեշտեց Վրույրը։ «Նրանք պետք է ունենան առավել բարձր նպատակներ և մտածեն ավելի լայն»։ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցեց այս գործընթացին՝ տրամադրելով տեխնիկական խորհրդատվություն, որն ուղղված է սերմարտադրության, պլանավորման և համագործակցային կառավարման ոլորտներում կոոպերատիվի կարողությունների ամրապնդմանը։ Թեև այս աջակցությունը նպաստեց ամուր հիմքի ձևավորմանը, կոոպերատիվի հաջողության հիմնական շարժիչ ուժը եղել են դրա անդամների վճռականությունը, դիմակայունությունը, նվիրվածությունն ու հանձնառությունը։Այսօր, «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը ցույց է տալիս, թե ինչպես կարող են համատեղ գործողությունները նպաստել գյուղական բնակչության ապրուստի միջոցների ամրապնդմանը, բարձրացնել դիմադրողականությունը և ստեղծել նոր հնարավորություններ գյուղատնտեսական համայնքների համար։Կոոպերատիվի պատմությունը վկայում է այն մասին, թե ինչպես կարող են ֆերմերները միավորել իրենց փորձը, ռեսուրսներն ու մասնագիտական գիտելիքները՝ միաժամանակ հիմնվելով իրենց անհատական գիտելիքների և ձեռնարկատիրական ջանքերի վրա։ Համագործակցության միջոցով «Հատիկի» անդամներն ամրապնդում են գյուղատնտեսական արտադրությունը և նպաստում ավելի դիմակայուն ու կայուն տեղական գյուղատնտեսական համակարգի ձևավորմանը։
1 of 5
Պատմություն
31 հուլիսի 2026
Տավուշի զարգացման ուղին. ինչպես Ագրոկենտրոնը վերափոխեց գյուղատնտեսությունը Բերդ համայնքում
Սերունդներ շարունակ այստեղ գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը մնացել է անփոփոխ, ձևավորվելով կուտակված փորձի, ավանդական գիտելիքների և քրտնաջան աշխատանքի հիման վրա։Այս ռիթմն իր էությամբ մնացել է անփոփոխ, սակայն այսօր ավանդույթների հետ մեկտեղ արմատավորվում են նաև նորարարական մոտեցումները։Փոփոխությունների առանցքում «Տավուշ» հիմնադրամի կողմից հիմնադրված Ագրոկենտրոնն է։ Տեղական նախաձեռնությունից այն վերածվել է գյուղատնտեսության զարգացման կարևորագույն հենասյան, որը ֆերմերներին հնարավորություն է ընձեռել ձեռք բերել արդիական գիտելիքներ, կիրառել ժամանակակից գյուղատնտեսական գործելակերպեր, ինչպես նաև զարգացման նոր հնարավորություններից։Իրական կարիքներից բխող լուծումներ2023 թվականին «Տավուշ» հիմնադրամը Բերդ համայնքում հիմնադրեց Ագրոկենտրոնը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման (LEAD) Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։Ագրոկենտրոնը չի ստեղծվել որպես նախապես մշակված կամ արդեն իսկ պատրաստի լուծում։ Այն ձևավորվել է տեղացի գյուղատնտեսների և համայնքների առջև ծառացած մարտահրավերների ու կարիքների խորքային ուսումնասիրման արդյունքում։ Դրա նպատակը ոչ միայն ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների և գործելակերպերի ներդրումն էր, այլ նաև գյուղատնտեսության դերի վերաիմաստավորումը՝ այն ավելի արդյունավետ դարձնելու հատկապես այն մարդկանց համար, որոնց կենսապահովումը կախված է այս ոլորտից:«Մենք չենք սկսել տեխնոլոգիաներից»,– նշում է «Տավուշ» բարեգործական հիմնադրամի և Ագրոկենտրոնի գործադիր տնօրեն Լուսիկ Աղաբաբյանը։ «Մենք սկսել ենք համայնքի կարիքները ավելի լավ հասկանալուց՝ նրա մարտահրավերները, ներուժը և առկա ռեսուրսները գնահատելուց»։Մարդակենտրոն այս մոտեցումը դարձավ Ագրոկենտրոնի գործունեության հիմնասյունը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր նախաձեռնություն ձևավորվի տեղական կարիքների հիման վրա և նպաստի համայնքի սեփական ներուժի բացահայտմանն ու կայուն զարգացմանը։ Բերդ համայնքի գյուղատնտեսների առջև ծառացած մարտահրավերները բազմաշերտ էին և տարիների ընթացքում խորապես արմատավորվել էին։ Հողատարածքների մասնատվածությունը, ոռոգման ոչ արդի համակարգերը, ինչպես նաև աշխատուժի շարունակական պակասը, որը մասամբ պայմանավորված էր աշխատանքի որոնման նպատակով երիտասարդների արտագաղթով, գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի ու ավելի դժվար էին դարձնում։Նույնիսկ առատ բերքի տարիներին արտադրության աճող ծախսերը զգալիորեն նվազեցնում էին շահութաբերությունը, ինչի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ դժվարանում էին իրենց ներդրած ծանր աշխատանքը վերածել կայուն եկամտի։Ստեղծված լինելով տեղացի ֆերմերների առջև ծառացած մարտահրավերներին անմիջականորեն արձագանքելու համար, Ագրոկենտրոնը նրանց առաջարկեց ավելին, քան պարզապես տեխնիկական աջակցություն, այն ստեղծեց փոփոխությունների իրական հնարավորություն։ Նպաստելով արդյունավետ և նորարարական գյուղատնտեսական գործելակերպերի տարածմանը, ինչպես նաև խրախուսելով գյուղատնտեսության նկատմամբ նոր մոտեցումների կիրառումը՝ Ագրոկենտրոնը հիմք դրեց Բերդ համայնքում առավել դիմակայուն, մրցունակ և ապագային միտված գյուղատնտեսության զարգացմանը։Միևնույն ժամանակ այն նպաստեց ոչ պակաս կարևոր մի գործընթացի՝ համայնքի ներսում շարունակական ուսումնառության, համագործակցության և նորարարության մշակույթի ձևավորմանը։ Այս մոտեցումը գյուղատնտեսներին հնարավորություն տվեց բացահայտելու զարգացման նոր հեռանկարներ, ամրապնդելու իրենց կարողությունները և առավել մեծ վստահությամբ արձագանքելու ոլորտի փոփոխվող պահանջներին։Փոփոխությունների հետևում կանգնած մարդիկԱգրոկենտրոնի հաջողության հիմքում միայն այն ծառայությունները չեն, որոնք այն մատուցում է, այլև այն մարդիկ, ովքեր կանգնած են այդ աշխատանքի հետևում։ Ուժեղ և մասնագիտական առումով պատրաստված թիմի ձևավորումը նախաձեռնության առաջին և կարևոր մարտահրավերներից մեկն էր։«Ամենամեծ դժվարությունը որակավորված գյուղատնտես գտնելն էր»,– հիշում է «Տավուշ» բարեգործական հիմնադրամի և Ագրոկենտրոնի գործադիր տնօրեն Լուսիկ Աղաբաբյանը։
Որոնումների արդյունքում թիմին միացավ Տիգրան Դուրյանը։ Այն ժամանակ, երբ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ լքում էին գյուղական համայնքները՝ ավելի բազմազան հնարավորություններ որոնելու համար, Տիգրանը կատարեց այլ ընտրություն։ Չնայած Երևանում աշխատանքի գրավիչ առաջարկ ստանալուն՝ նա որոշեց մնալ Բերդում՝ իր գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնելով այն համայնքին, որտեղ դրանք կարող էին առավել մեծ ազդեցություն ունենալ։Տեսական գիտելիքները համադրելով տեղական գյուղատնտեսական իրողությունների խորքային իմացության հետ՝ Տիգրանը կարճ ժամանակահատվածում դարձավ տարածաշրջանի ֆերմերների վստահելի խորհրդատուն՝ աջակցելով նրանց առավել արդյունավետ և կայուն գյուղատնտեսական գործելակերպերի ներդրման ճանապարհին։Ագրոկենտրոնի առաջընթացի հետևում կանգնած է նվիրված և գրագետ մասնագետների թիմ՝ Լուսիկ Աղաբաբյանի գլխավորությամբ, որը մեկ կենտրոնում միավորում է բազմազան հմտությունները, մասնագիտական փորձն ու տարբեր տեսակետներ՝ գյուղատնտեսներին աջակցելու և կազմակերպության առաքելությունն առաջ մղելու համար։ Սոցիալական աշխատողներ Հասմիկ Փալանդուզյանը և Հեղինե Ղարաբաղցյանը ապահովում են, որ Ագրոկենտրոնի ծառայությունները լինեն ներառական, հասանելի և արձագանքեն կանանց ու գյուղատնտեսական տնային տնտեսությամբ զբաղվող ընտանիքների կարիքներին:Գյուղատնտես Տիգրան Դուրյանը, գործնական փորձը համադրելով տեսական գիտելիքների հետ, աջակցում է գյուղատնտեսներին ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսական գործելակերպերի կիրառման հարցում։Նաթելլա Թումանյանը նպաստում է Ագրոկենտրոնի և համայնքի միջև արդյունավետ հաղորդակցությանը՝ ապահովելով, որ տեղեկատվությունը լինի հստակ, տրամադրվի ճիշտ ժամանակին, ինչպես նաև, գործնականում կիրառելի։Միևնույն ժամանակ, Լևոն Նավասարդյանը ընդլայնում է ծառայությունների հասանելիությունը նույնիսկ ամենահեռավոր գյուղական բնակավայրերում՝ ապահովելով, որ ոչ մի ֆերմեր չզրկվի աջակցությունից և չմնա անտեսված:Միասին թիմը դարձել է ավելին, քան պարզապես ծառայություններ մատուցող կառույց, այն գործում է որպես կամուրջ՝ կապելով գիտելիքն ու գործնական փորձը, նորարարությունն ու ավանդույթը, ինչպես նաև ինստիտուցիոնալ աջակցությունն ու գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց առօրյա իրականությունը։«Մենք հստակ տեսնում ենք վարքագծի և մտածելակերպի փոփոխությունները»,– նշում է Լուսիկ Աղաբաբյանը։ Առավել խոստումնալից արդյունքներից մեկը երիտասարդների ներգրավվածության աճն է։ Միայն 2025 թվականի ընթացքում ավելի քան 500 ուսանող մասնակցել է Ագրոկենտրոնի կողմից կազմակերպված գյուղատնտեսական ցուցադրություններին և ուսուցողական միջոցառումներին՝ անմիջականորեն ծանոթանալով ժամանակակից գյուղատնտեսական գործելակերպերին, նորարարական լուծումներին և ոլորտի զարգացման հնարավորություններին։Այս նախաձեռնությունները միայն իրազեկվածության բարձրացմանը չեն միտված։ Դրանք նպաստում են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և ընդլայնում նրանց պատկերացումները:Լուսիկ Աղաբաբյանի համոզմամբ՝ վերաբերմունքի փոփոխությունը հիմնարար նշանակություն ունի. «Մենք ցանկանում ենք, որ երիտասարդները գյուղատնտեսությունը այլ կերպ ընկալեն՝ որպես ժամանակակից, կենսունակ և ներդրումների արժանի հեռանկարային ոլորտ»։Մի տարածաշրջանում, որտեղ արտագաղթը երկար տարիներ ձևավորել է ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական իրողությունները, նման փոփոխությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն ձևավորում է զարգացման այլընտրանքային պատկերացում, որտեղ համայնքում մնալու որոշումը պայմանավորված է ոչ թե անհրաժեշտությամբ, այլ հնարավորություններով, վստահությամբ սեփական ապագայի նկատմամբ և գիտակցված ընտրությամբ։Ագրոկենտրոնի գործունեությունը շարունակում է ընդլայնվել և զարգանալ։ Այն, ինչ սկզբում սահմանափակվում էր ծառայությունների համեմատաբար փոքր շրջանակով, աստիճանաբար ընդլայնվել և վերածվել է գյուղատնտեսական աջակցության համապարփակ համակարգի։ Այսօր այն ներառում է նաև մշակաբույսերի պաշտպանության ծառայություններ և աջակցում է բազմատեսակ նոր մշակաբույսերի ներդրմանը՝ խրախուսելով այնպիսի մշակաբույսերի աճեցումը, ինչպիսիք են լոբին, եգիպտացորենը և ծխախոտը։Այս հետևողական զարգացումն արտացոլում է ինչպես համայնքի փոփոխվող և աճող կարիքները, այնպես էլ Ագրոկենտրոնի կարողությունը՝ այդ կարիքներին ճկուն արձագանքելու և շարունակաբար հարմարեցնելու իր գործունեությունը տեղական պայմաններին։Միևնույն ժամանակ, Ագրոկենտրոնը շարունակաբար ներդրումներ է կատարում ժամանակակից սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբերման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդում է իր տեխնիկական և կազմակերպական կարողությունները՝ տարածաշրջանի գյուղատնտեսներին առավել արդյունավետ, որակյալ և ժամանակին աջակցություն տրամադրելու նպատակով։
Որոնումների արդյունքում թիմին միացավ Տիգրան Դուրյանը։ Այն ժամանակ, երբ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ լքում էին գյուղական համայնքները՝ ավելի բազմազան հնարավորություններ որոնելու համար, Տիգրանը կատարեց այլ ընտրություն։ Չնայած Երևանում աշխատանքի գրավիչ առաջարկ ստանալուն՝ նա որոշեց մնալ Բերդում՝ իր գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնելով այն համայնքին, որտեղ դրանք կարող էին առավել մեծ ազդեցություն ունենալ։Տեսական գիտելիքները համադրելով տեղական գյուղատնտեսական իրողությունների խորքային իմացության հետ՝ Տիգրանը կարճ ժամանակահատվածում դարձավ տարածաշրջանի ֆերմերների վստահելի խորհրդատուն՝ աջակցելով նրանց առավել արդյունավետ և կայուն գյուղատնտեսական գործելակերպերի ներդրման ճանապարհին։Ագրոկենտրոնի առաջընթացի հետևում կանգնած է նվիրված և գրագետ մասնագետների թիմ՝ Լուսիկ Աղաբաբյանի գլխավորությամբ, որը մեկ կենտրոնում միավորում է բազմազան հմտությունները, մասնագիտական փորձն ու տարբեր տեսակետներ՝ գյուղատնտեսներին աջակցելու և կազմակերպության առաքելությունն առաջ մղելու համար։ Սոցիալական աշխատողներ Հասմիկ Փալանդուզյանը և Հեղինե Ղարաբաղցյանը ապահովում են, որ Ագրոկենտրոնի ծառայությունները լինեն ներառական, հասանելի և արձագանքեն կանանց ու գյուղատնտեսական տնային տնտեսությամբ զբաղվող ընտանիքների կարիքներին:Գյուղատնտես Տիգրան Դուրյանը, գործնական փորձը համադրելով տեսական գիտելիքների հետ, աջակցում է գյուղատնտեսներին ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսական գործելակերպերի կիրառման հարցում։Նաթելլա Թումանյանը նպաստում է Ագրոկենտրոնի և համայնքի միջև արդյունավետ հաղորդակցությանը՝ ապահովելով, որ տեղեկատվությունը լինի հստակ, տրամադրվի ճիշտ ժամանակին, ինչպես նաև, գործնականում կիրառելի։Միևնույն ժամանակ, Լևոն Նավասարդյանը ընդլայնում է ծառայությունների հասանելիությունը նույնիսկ ամենահեռավոր գյուղական բնակավայրերում՝ ապահովելով, որ ոչ մի ֆերմեր չզրկվի աջակցությունից և չմնա անտեսված:Միասին թիմը դարձել է ավելին, քան պարզապես ծառայություններ մատուցող կառույց, այն գործում է որպես կամուրջ՝ կապելով գիտելիքն ու գործնական փորձը, նորարարությունն ու ավանդույթը, ինչպես նաև ինստիտուցիոնալ աջակցությունն ու գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց առօրյա իրականությունը։«Մենք հստակ տեսնում ենք վարքագծի և մտածելակերպի փոփոխությունները»,– նշում է Լուսիկ Աղաբաբյանը։ Առավել խոստումնալից արդյունքներից մեկը երիտասարդների ներգրավվածության աճն է։ Միայն 2025 թվականի ընթացքում ավելի քան 500 ուսանող մասնակցել է Ագրոկենտրոնի կողմից կազմակերպված գյուղատնտեսական ցուցադրություններին և ուսուցողական միջոցառումներին՝ անմիջականորեն ծանոթանալով ժամանակակից գյուղատնտեսական գործելակերպերին, նորարարական լուծումներին և ոլորտի զարգացման հնարավորություններին։Այս նախաձեռնությունները միայն իրազեկվածության բարձրացմանը չեն միտված։ Դրանք նպաստում են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և ընդլայնում նրանց պատկերացումները:Լուսիկ Աղաբաբյանի համոզմամբ՝ վերաբերմունքի փոփոխությունը հիմնարար նշանակություն ունի. «Մենք ցանկանում ենք, որ երիտասարդները գյուղատնտեսությունը այլ կերպ ընկալեն՝ որպես ժամանակակից, կենսունակ և ներդրումների արժանի հեռանկարային ոլորտ»։Մի տարածաշրջանում, որտեղ արտագաղթը երկար տարիներ ձևավորել է ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական իրողությունները, նման փոփոխությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն ձևավորում է զարգացման այլընտրանքային պատկերացում, որտեղ համայնքում մնալու որոշումը պայմանավորված է ոչ թե անհրաժեշտությամբ, այլ հնարավորություններով, վստահությամբ սեփական ապագայի նկատմամբ և գիտակցված ընտրությամբ։Ագրոկենտրոնի գործունեությունը շարունակում է ընդլայնվել և զարգանալ։ Այն, ինչ սկզբում սահմանափակվում էր ծառայությունների համեմատաբար փոքր շրջանակով, աստիճանաբար ընդլայնվել և վերածվել է գյուղատնտեսական աջակցության համապարփակ համակարգի։ Այսօր այն ներառում է նաև մշակաբույսերի պաշտպանության ծառայություններ և աջակցում է բազմատեսակ նոր մշակաբույսերի ներդրմանը՝ խրախուսելով այնպիսի մշակաբույսերի աճեցումը, ինչպիսիք են լոբին, եգիպտացորենը և ծխախոտը։Այս հետևողական զարգացումն արտացոլում է ինչպես համայնքի փոփոխվող և աճող կարիքները, այնպես էլ Ագրոկենտրոնի կարողությունը՝ այդ կարիքներին ճկուն արձագանքելու և շարունակաբար հարմարեցնելու իր գործունեությունը տեղական պայմաններին։Միևնույն ժամանակ, Ագրոկենտրոնը շարունակաբար ներդրումներ է կատարում ժամանակակից սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբերման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդում է իր տեխնիկական և կազմակերպական կարողությունները՝ տարածաշրջանի գյուղատնտեսներին առավել արդյունավետ, որակյալ և ժամանակին աջակցություն տրամադրելու նպատակով։
1 of 5
Պատմություն
21 հուլիսի 2026
Գյուղատնտեսության ոլորտի առաջիկա երեք տարիների ռազմավարական ուղղությունների և գործողությունների պլանավորման աշխատաժողով
Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված գյուղատնտեսության ոլորտի առաջիկա երեք տարիների ռազմավարական ուղղությունների և գործողությունների պլանավորման վերաբերյալ աշխատաժողովը։ Օրակարգում ներառված էր վերջերս մշակված ոլորտային բարեփոխումների, հողերի և ջրային ռեսուրսների կառավարման, սննդի անվտանգության, առևտրի դիվերսիֆիկացման, կլիմայի և կայուն զարգացման վերաբերյալ եռամյա գործողությունների ծրագրի վերանայումը։Այն վարում էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, համանախագահում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Աշխատաժողովին մասնակցում էին գործընկեր կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստան-ՄԱԿ 2026-2030 թվականների կայուն զարգացման համագործակցության շրջանակը, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի 2026-2030 թվականների ռազմավարական փաստաթղթերի հիմնական ուղղությունները։ Կարևորվեց համագործակցության շարունակական զարգացումը՝ Հայաստանում նորարար, կայուն և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսության խթանման նպատակով։ Ընդգծվեց մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգի ձևավորման կարևորությունը, որը կնպաստի երկրի պարենային անվտանգության ամրապնդմանը և գյուղական բնակավայրերի կայուն զարգացմանը։Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և դրա շրջանակում նախատեսվող՝ կենսաբազմազանության և գյուղատնտեսության թեմային նվիրված միջոցառմանը, որը կարևոր հարթակ կլինի Հայաստանի փորձն ու մոտեցումները միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
21 հոկտեմբերի 2026
COP17-ին ընդառաջ աշխարհի առաջնորդներն ընդգծել են կենսաբազմազանության և գյուղատնտեսական պարենային համակարգերի միջև սերտ կապը
16/10/2026 Երևան - ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) աշխարհի տարբեր երկրների առաջնորդների հետ միասինմասնակցեց Հայաստանի Հանրապետության կողմից նախագահվող ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17–րդ համաժողովի (COP17) շրջանակում կազմակերպված և հյուրընկալված Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին։ «Առաջնորդները հանուն բնության» խորագրով գագաթնաժողովը համախմբեց պետությունների և կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների առաջնորդներին, բնիկ ժողովուրդների,տեղական համայնքների ներկայացուցիչներին, ինչպես նաև առանցքային այլ շահագրգիռ կողմերի՝ COP17-ին ընդառաջ ռազմավարական ուղղություններ նախանշելու և կենսաբազմազանության պահպանության հարցում քաղաքական հանձնառությունը վերահաստատելու նպատակով։Բացելով գագաթնաժողովը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն շեշտեցին, որ կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել դրան միտված քայլերը՝ հավելելով, որ կենսաբազմազանության կորուստը սերտորեն փոխկապակցված է մերօրյա համաշխարհային բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ պարենային անապահովության, կլիմայի փոփոխության և հակամարտությունների հետ։COP17 համաժողովի նախօրեին, երբ երկրները պատրաստվեցին գնահատելու արձանագրած առաջընթացը և արագացնելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացումը, Պարենի համաշխարհային օրվան զուգահեռ անցկացվող առաջնորդների գագաթնաժողովը պատեհ առիթ հանդիսացավ՝ անդրադառնալու պարենային անվտանգության և կայուն գյուղատնտեսական ու պարենային համակարգերի զարգացման գործում կենսաբազմազանության հիմնարար դերին։Գուտերեշը նաև կարևորեց գյուղատնտեսական պարենային համակարգերի և կենսաբազմազանության միջև փոխկապակցվածությունը. «Գլոբալ շրջանակի իրականացումը կպահանջի արմատական անցում բնությանը վնասող քաղաքականություններից դեպի դրա պահպանությանը նպաստող գործելակերպերի»։ Որպես հնարավոր լուծումներ՝ նա մատնանշեց շրջանաձև տնտեսության զարգացումը և կայուն գյուղատնտեսության առկայությունը։Կենսաբազմազանությունը, պարենային անվտանգությունը և դիմակայունությունը փոխկապակցված ենԲարձր մակարդակի քննարկումներում ՊԳԿ-ն ներկայացրեց կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդին։ Ելույթ ունենալով «Քաղաքական հրամայական. բնության պահպանություն՝ հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» խորագրով առաջնորդների կլոր սեղան-քննարկմանը ՝ Զահեդին ընդգծեց այս բաղադրիչների անխզելի կապը. «Անհնար է հասնել խաղաղության, քանի դեռ աշխարհում կա սով (ավելի քան 700 միլիոն մարդ ապրում է սովի պայմաններում), չի կարող լինել անվտանգություն՝ առանց պարենային անվտանգության, և զարգացումն անհնար է՝ առանց գյուղատնտեսական և պարենային համակարգերի վերափոխման՝ դրանք առավել դիմակայուն, ներառական և կայուն դարձնելու նպատակով», - նշեց Զահեդին:Նա ընդգծեց, որ COP17-ը ևս մեկ հնարավորություն է գիտակցելու, որ գյուղատնտեսության և պարենային համակարգերում լուծումներին ուղղված ներդրումներն առանցքային նշանակություն ունեն Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) նպատակների իրականացման գործում։ Գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն առանցքային դեր ունեն կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգում Լիագումար նիստում ելույթ ունենալով ՊԳԿ-ի անունից՝ Զահեդին շեշտեց, որ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրագործումը մեծապես կախված է գյուղատնտեսական պարենային համակարգերի կառավարման եղանակներից։«Երկրներն աստիճանաբար գիտակցում են, որ պարենային և գյուղատնտեսության ոլորտները կարող են արդյունավետ լուծումներ առաջարկել կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման համար», - նշեց նա։Այն արտացոլված է նաև ՊԳԿ-ի՝ Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) գլոբալ վերլուծության մեջ՝ հրապարակված նույն օրը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ազգային մակարդակով նախատեսված գործողությունների ավելի քան մեկ երրորդը վերաբերում է գյուղատնտեսական պարենային ոլորտներին, իսկ ազգային թիրախների գրեթե երկու երրորդի իրագործումը կախված է գյուղատնտեսական պարենային համակարգերի հետ կապված լուծումներից։ Թեև, այն վկայում է գյուղատնտեսության և պարենային համակարգերի դերի կարևորության աճող գիտակցման մասին, այժմ հիմնական մարտահրավերը ստանձնած պարտավորությունների գործնական իրականացումն ու մշտադիտարկումն են։ Երկրներին անհրաժեշտ են առավել արդյունավետ մշտադիտարկման համակարգեր՝ արձանագրված առաջընթացը գնահատելու, լրացուցիչ ջանքեր պահանջող ուղղությունները բացահայտելու և կենսաբազմազանության պահպանության առաջնահերթությունները ներդրումների համար պատրաստ գործնական ծրագրերի վերածելու նպատակով։Գործնական մակարդակում գործողությունների իրականացումն արագացնելու համար անհրաժեշտ են ինչպես կոնկրետ միջոցառումներ, այնպես էլ առավել ամուր ազգային համակարգեր, որոնք կնպաստեն ձեռք բերված առաջընթացի երկարաժամկետ պահպանմանը։ Այս բացը լրացնելու նպատակով ՊԳԿ–ն աջակցում է երկրներին «Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի գյուղատնտեսական բաղադրիչի աջակցության նախաձեռնության» (Agri-NBSAPs Support Initiative) միջոցով։ Նախաձեռնությունը նպաստում է գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտների շահագրգիռ կողմերի միջև քաղաքականությունների համաձայնեցմանն ու համագործակցության ամրապնդմանը՝ աջակցելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած պարտավորությունները գյուղատնտեսական և պարենային համակարգերում կոնկրետ գործողությունների վերածելուն։Ընդգծելով գործողությունների իրականացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը՝ Զահեդին վերահաստատեց նշելով, որ, «ՊԳԿ–ն պատրաստ է համագործակցելու երկրների և գործընկերների հետ՝ Երևանում արտահայտած մեր հավակնոտ նպատակադրումները երկարաժամկետ արդյունքների վերածելու համար»։Երևանի հռչակագիրը նախանշում է COP17–ի հիմնական ուղղություններըԳագաթնաժողովի առանցքային արդյունքներից մեկը «Հանուն բնության գործողությունների» Երևանի հռչակագրի ընդունումն էր։ Հռչակագիրը հստակ ուղերձ է հղում առ այն, որ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին և թիրախներին հասնելու համար անհրաժեշտ է անհապաղ արագացնել դրա իրականացումը։ Փաստաթղթով վերահաստատվում է պարենային անվտանգության ապահովման գործում կենսաբազմազանության առանցքային դերը և կոչ է արվում կենսաբազմազանության պահպանության հարցերը առավել լայնորեն ներառելու պետական քաղաքականության տարբեր ուղղություններում և տնտեսության ոլորտներում, ամրապնդելու միջազգային համագործակցությունը, բարելավելու մշտադիտարկման և հաշվետվողականության համակարգերը, ավելացնելու ֆինանսական միջոցների ներգրավումը և ընդլայնելու գործընկերությունը։Հոկտեմբերի 19-ին COP17-ի մեկնարկով ՊԳԿ-ն միացավ գործողություններն արագացնելու կոչին և վերահաստատեց իր հանձնառությունը՝ աջակցելու երկրներին կենսաբազմազանության պահպանության և գյուղատնտեսական պարենային համակարգերի հետ կապված նպատակների համատեղ իրականացման գործում։ Այս ջանքերին աջակցելու նպատակով ՊԳԿ-ն COP17-ի նախագահության հետ համագործակցությամբ ներկայացրեց երկու նոր նախաձեռնություն՝ «Կենսաբազմազանության մշտադիտարկման երևանյան տեխնոլոգիական կենտրոն» (Yerevan Tech for Biodiversity Monitoring Hub), որը կնպաստի կենսաբազմազանության մշտադիտարկման համար անհրաժեշտ տեխնիկական փորձագիտական գիտելիքների, գործիքների և տվյալների հասանելիության ընդլայնմանը, «Գլոբալ գործողությունների կենտրոն Երևանում՝ տարածքային պահպանության այլ արդյունավետ միջոցների համար» (Yerevan Global OECM Action Hub), որը կաջակցի երկրներին պահպանվող տարածքներից դուրս կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունն ապահովող տարածքների բացահայտման, ճանաչման և դրանց պահպանության միջոցառումների ամրապնդման գործում։ Այս նախաձեռնությունը կնպաստի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի իրագործմանը, որը նախատեսում է մինչև 2030 թվականը ապահովել տարածքների 30 %-ի պահպանումն ու կայուն կառավարումը։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ամրապնդելու ազգային կարողությունները և արագացնելու Գլոբալ շրջանակի գործնական իրականացումը։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
17 հոկտեմբերի 2026
Կենսաբազմազանության պահպանման ծրագրերը շարունակում են կատարելագործվել. այժմ պետք է ապահովել դրանց գործարկումը
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովին մասնակից բանակցողների քննարկումների առանցքում հաճախ խոշոր ցուցանիշերն են. քանի՞ թիրախ է շեղվել սահմանված ուղուց կամ ժամկետներից, և որքա՞ն ֆինանսավորում է անհրաժեշտ դրանք իրագործելու համար։ Այդ թվերի հետևում, սակայն, ընթանում է մի կարևոր փոփոխություն. պետությունները գյուղատնտեսությունն այլևս չեն դիտարկում սոսկ որպես կենսաբազմազանության կորստի պատճառ, այլ դիտարկումեն այն որպես խնդրի լուծման հիմնարար գործոն։ՊԳԿ-ի նոր վերլուծությունը, որն ընդգրկում է Կենսաբազմազանության 78 ազգային ծրագրերը, վկայում է, որ երկրների նախանշած բոլոր գործողությունների ավելի քան մեկ երրորդն առնչվում է գյուղատնտեսական պարենային համակարգերին։Այն իրական առաջընթաց է։ Առանց պարենի արտադրության եղանակների փոփոխության՝ անիրատեսական է հասնել կենսաբազմազանության համաշխարհային նպատակներին։ Գյուղատնտեսությունը կենսաբազմազանության ծրագրերում ներառելը գործընթացի առավել դյուրին մասն է։ Շատ երկրներ դեռևս չունեն ինստիտուցիոնալ անհրաժեշտ կարողություններ և գործնական աջակցություն՝ իրենց նպատակներն ու պարտավորությունները ֆերմերային տնտեսություններում, անտառտնտեսություններում և ձկնային տնտեսություններում շոշափելի փոփոխությունների վերածելու համար։ Նրանք նաև չունեն Կենսաբազմազանության գլոբալ շրջանակին համապատասխանեցված ազգային տվյալներ հավաքագրման և մշտադիտարկման համակարգեր, ինչը դժվարացնում է գնահատել, թե որ միջոցառումներն են արդյունավետ, և արդյոք առանձին ծրագրերի արդյունքները միասին ապահովում են շոշափելի առաջընթաց։Եթե ցանկանում ենք, որ COP17–ն իրական ազդեցություն ունենա, անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել ստանձնած պարտավորությունները գործողությունների վերածելու վրա․ ֆինանսավորումը պետք է ուղղել այն կենսական, թեև նվազ տեսանելի ու գրավիչ համակարգերի փոխակերպմանը, որոնք ապահովում են այդ ծրագրերի իրագործումը։Արդյունավետ մշտադիտարկումը օգնում է կառավարություններին որոշելու, թե որ ոլորտներին է անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնել, և երբ է պետք վերանայել գործողությունների ընթացքը։ Դա նաև մեծացնում է ֆինանսավորողների վստահությունը առ այն, որ ներդրումներն ապահովում են ակնկալվող արդյունքները՝ նպաստելով հետագա ջանքերի և ֆինանսական միջոցների ուղղմանն այն ծրագրերին, որոնք արդեն իսկ ապացուցել են իրենց արդյունավետությունը։Մադագասկարի օրինակը ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ այդ ծրագրերը գործնականում կիրառելու համար, և ինչ է տեղի ունենում, երբ բացակայում են որոշ կարևոր բաղադրիչներ։ Երկիրը մշակել է ազգային ճանապարհային քարտեզ՝ կենսաբազմազանության պահպանությունը գյուղատնտեսության, անտառտնտեսության, անասնապահության և ձկնորսության ոլորտներում ներառելու նպատակով։ Այս տարի երկիրն ընդունել է ռազմավարություն՝ մինչև 2035 թվականը խիստ վտանգավոր թունաքիմիկատների կիրառումն աստիճանաբար դադարեցնելու վերաբերյալ․ այդպիսով աղտոտվածության նվազեցմանն ուղղված կենսաբազմազանության պարտավորությունը վերածվում է ազգային մակարդակի կոնկրետ գործողությունների։Նման քաղաքականությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ֆերմերներն ունեն կենսունակ այլընտրանքներ և դրանք կիրառելու համար անհրաժեշտ աջակցություն։ Մադագասկարի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոենի շրջանում ավելի քան 500 ֆերմեր մասնակցել է կենսաբանական թունաքիմիկատների կիրառման, կոմպոստացման, ագրոանտառային տնտեսության, բրնձի արտադրության բարելավման և առավել կայուն ձկնորսության վերաբերյալ վերապատրաստումների։ Իրականացված ելակետային ուսումնասիրությունն օգնել է պարզելու, թե տեղական գյուղատնտեսական և ձկնորսական գործունեության որ ուղղություններում է իրատեսական ներառել կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման սկզբունքները։ Օրինակ՝ ծովախեցգետինների բտման համար նախատեսված ավազանները ձկնորսներին հնարավորություն են տալիս չորսալու դեռևս չհասունացած ծովախեցգետիններ՝ այդպիսով նվազեցնելով բնական պոպուլյացիայի նկատմամբ ճնշումը։ ՊԳԿ-ի աջակցությամբ գործող տեղամասերից մեկում 2024 թվականից ի վեր բրնձի և խեցգետնի արտադրությունը կրկնապատկվել է՝ ապացուցելով, որ կենսաբազմազանության պահպանությունը բնավ չի նշանակում պարենի արտադրության կրճատում։Ավելին՝ տնկվել է անտառային և պտղատու ծառատեսակների ավելի քան 60 000 տնկի։ Սակայն ծառատունկը միայն առաջին քայլն էր։ Վերականգնման աշխատանքների վերաբերյալ դասընթացներն ու համայնքային իրազեկման միջոցառումները տեղի բնակիչներին օգնել են պահպանելու և խնամելու նորատունկ ծառերը, ինչի շնորհիվ առանձին տեսակների կպչողականության ցուցանիշը հասել է մինչև 90 %-ի։ Համայնքները նաև հակահրդեհային պաշտպանիչ գոտիներ են ստեղծել անտառվերականգնված տարածքների շուրջ, ստացել պոմպեր և սրսկիչներ՝ հրդեհներին արագ արձագանքելու համար, ինչպես նաև տեղեկացվել են վայրի բնության մեջ հրդեհների հասցրած վնասների մասին, որոնք ուղղակիորեն սպառնում են իրենց ապրուստին և պարենային ապահովությանը։ Մադագասկարի կենսաբազմազանությանը սպառնացող մարտահրավերների ֆոնին այս միջոցառումները կարող են փոքրածավալ թվալ, սակայն հենց նման գործնական քայլերն են վճռորոշ դեր խաղում վերականգնողական աշխատանքների երկարաժամկետ հաջողությունն ապահովելու գործում։Բնական հրդեհների հաշվետվողականությունը բախվում է համանման խնդրի։ Թեև, կարելի է հաշվառել հակահրդեհային պաշտպանիչ գոտիները, վերապատրաստումներն ու վերականգնված հեկտարները, ազգային զեկույցում բացակայում են ամբողջականացված ելակետային տվյալները, որոնք ցույց կտային՝ արդյոք հրդեհներն ավելի հազվադեպ են դառնում, արդյոք կրճատվում է դրանց ընդգրկման մակերեսը կամ նվազում հասցվող վնասը։Մադագասկարի թունաքիմիկատների վերաբերյալ ռազմավարությամբ սահմանվում են չափման ենթակա ցուցանիշերը, այդ թվում՝ արդյոք նվազում է խիստ վտանգավոր թունաքիմիկատների օգտագործումը, արդյոք ֆերմերներն անցնում են առավել անվտանգ այլընտրանքների կիրառմանը, և արդյոք նվազում է հողի ու ջրի աղտոտվածության մակարդակը։ Սակայն աղտոտվածության վերաբերյալ ազգային տվյալները դեռևս հատվածական են, իսկ մշտադիտարկման կարողությունները՝ սահմանափակ։ Նմանատիպ խնդիր առկա է նաև բնական տարածքներում բռնկվող / անտառային հրդեհների վերաբերյալ հաշվետվողականության ոլորտում։ Թեև հնարավոր է հաշվառել ստեղծված հակահրդեհային պաշտպանիչ գոտիները, անցկացված վերապատրաստումները և վերականգնված տարածքների մակերեսը՝ հեկտարներով, ազգային զեկույցում բացակայում են միասնական ելակետային տվյալներ, որոնք թույլ կտային գնահատել՝ արդյոք հրդեհները դարձել են ավելի հազվադեպ, նվազել են դրանց ընդգրկած տարածքներն ու պատճառած վնասները։ՊԳԿ–ի վերլուծության համաձայն՝ Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի միայն 43 %–ն է ներառում գյուղատնտեսական պարենային համակարգերին առնչվող գործողությունների կատարողականի գնահատման ցուցանիշեր։ Նույնիսկ այն դեպքերում, երբ նման ցուցանիշեր սահմանված են, դրանք հիմնականում արտացոլում են իրականացված միջոցառումների ծավալները, օրինակ՝ ընդգրկված տարածքների մակերեսը (հեկտարներով), մշտադիտարկված տեղամասերի, ստեղծված սերմերի բանկերի կամ շահառու բնակչության թիվը, այլ ոչ թե այդ միջոցառումների իրական ազդեցությունը։ Ցուցանիշերի միայն 3 %–ն է արտացոլում գործելակերպերի փոփոխությունը, ստանդարտներին և հավաստագրման պահանջներին համապատասխանության մակարդակի բարձրացումը կամ պարենային անվտանգության ու ապրուստի միջոցների ապահովման ոլորտում արձանագրված արդյունքները։ Այսպիսով՝ երկրները կարող են պատկերացում ունենալ իրականացվող միջոցառումների ծավալների մասին՝ միևնույն ժամանակ չունենալով հստակ պատկեր, թե արդյոք դրանք հանգեցնում են վարքագծի փոփոխությունների, կենսապայմանների բարելավման կամ չափելի էկոլոգիական արդյունքների։Մադագասկարի փորձը ցույց է տալիս, որ կենսաբազմազանության պահպանությունը չի կարող դիտարկվել որպես բացառապես շրջակա միջավայրի նախարարությունների պատասխանատվություն։ Առաջընթացի ապահովման գործում պետք է ներգրավված լինեն նաև գյուղատնտեսության, ձկնորսության և անտառտնտեսության ոլորտային կառույցները՝ գործելով նույն ուղղությամբ միտված քաղաքականությունների, տեղական կարողությունների և հավաստի տեղեկատվության հիման վրա։COP17 համաժողովի քննարկումների առանցքում պետք է լինեն իրագործման բոլոր մեխանիզմները՝ ֆինանսավորումը, կարողությունները, գիտատեխնիկական գործակցությունն ու տեխնոլոգիաների հասանելիությունը։ Այս բոլոր միջոցներն անհրաժեշտ են երկրներին՝ կենսաբազմազանության պահպանության ծրագրերը գործողությունների վերածելու, արդյունավետ մոտեցումները բացահայտելու և հաջողված գործելակերպերի կիրառումն անհրաժեշտ մասշտաբներով ընդլայնելու համար։ Ի վերջո, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ներդրումները միաժամանակ նպաստում են այն բնական համակարգերի ամրապնդմանը, որոնցից կախված են պարենային անվտանգությունն ու դիմակայունությունը։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
05 հոկտեմբերի 2026
Փորձնական ծրագրից դեպի ազգային մակարդակ. Հայաստանում ոռոգման թվային կառավարման առաջխաղացումը
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի 2026 թ. - Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հետ համագործակցությամբ, այսօր Հայաստանի Հանրապետության Ջրային կոմիտեին փոխանցեց ոռոգման թվային քարտեզներ, տարածական տվյալների բազաներ և Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) վրա հիմնված քարտեզագրման մեթոդաբանություն։ Սա պետական մարմիններին հնարավորություն կտա հզորացնել ոռոգման պլանավորման, մշտադիտարկման և կառավարման կարողությունները։Այս գործիքները մշակվել են «Հայաստանի ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ)՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) հետ համագործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է ամրապնդել Ջրօգտագործողների ընկերությունների կարողությունները և փորձնական ծրագրի շրջանակում իրականացնել Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ և Անի համայնքներում ոռոգման ենթակառուցվածքների թվային քարտեզագրում։Ստացված տվյալներն ու մեթոդաբանությունը գործնական հիմք են հանդիսանում ջրային ռեսուրսների իրազեկված կառավարման համար և կարող են տեղայնացվել ու կիրառվել ողջ Հայաստանի տարածքում։ Ընդլայնելով հավաստի տեղեկատվության հասանելիությունը և հզորացնելով տեխնիկական կարողությունները՝ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում կայացնել փաստահենք որոշումներ և նպաստում է ոռոգման կառավարման ավելի դիմակայուն համակարգերի ներդրմանը։«Այս նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես թվային նորարարությունը կարող է ամրապնդել կարևորագույն ենթակառուցվածքների կառավարումը և նպաստել ավելի դիմակայուն գյուղատնտեսական համակարգերի ստեղծմանը։ Հավաստի տվյալների համադրումը տեղական հզորացված կարողությունների հետ թույլ է տալիս կայացնել առավել իրազեկված որոշումներ և նպաստում է ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը»,- նշել է ՊՀԾ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լեյլա Մելիուն։ «Այսօրվա միջոցառումն արտացոլում է ոչ միայն մեր արդյունավետ համագործակցության արդյունքում գրանցված ձեռքբերումները, այլև այն հավակնոտ նպատակները, որոնք մենք կիսում ենք ապագայի համար։ Մենք ակնկալում ենք շարունակել այս գործընկերությունը և համատեղ կյանքի կոչել նոր նախաձեռնություններ, որոնք կխթանեն ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, պահպանությունն ու պատասխանատու կառավարումը՝ ի շահ համայնքների և ապագա սերունդների», - նշել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։ «Թեև Հայաստանում ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ) գործում են որպես անկախ կառույցներ, դրանք շարունակում են սերտորեն կապված մնալ պետական համակարգի հետ։ Եվրոպական փորձը ցույց է տալիս ՋՕԸ-ների, բուհերի և գիտահետազոտական հաստատությունների միջև ավելի ամուր համագործակցության կարևորությունը, որտեղ տվյալները, գիտելիքն ու նորարարությունը ծառայում են որոշումների կայացմանը։ Սա այն մոտեցումն է, որից մենք կարող ենք քաղել օգտակար դասեր՝ շարունակելով ամրապնդել ջրային և հողային ռեսուրսների կառավարումը Հայաստանում», - նշել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Այս գործիքները փոխանցվել են ՊՀԾ Հայաստանի 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի շրջանակում։ Ծրագիրը մեծապես կարևորում է ՊՀԾ աջակցությամբ հիմնված ծրագրերի, գիտելիքների ու համակարգերի աստիճանական փոխանցումը կառավարական կառույցներին։ Զինվելով այս արդյունավետ գործիքներով ու մեթոդաբանությամբ՝ ՀՀ պետական մարմինները կարող են հաջողությամբ ընդլայնել, պահպանել ու առաջխաղացնել վերակառուցման և զարգացման ոլորտներում գրանցված ձեռքբերումները։Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել wfp.yerevan@wfp.org էլեկտրոնային հասցեով։Հետևեք ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքային էջին՝ @WFPinarmenia, անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար։ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասինՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում գործում է 1993թ․-ից: Ներկայումս նրա ուշադրության կենտրոնում է գտնվում ազգային պարենային անվտանգության ամրապնդումը, արտակարգ իրավիճակների նկատմամբ դիմակայունության բարձրացումը և կառավարությանը մինչև 2030թ․սովի վերացմանը հասնելու գործում աջակցությունը:Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհում առաջատար մարդասիրական կազմակերպություն է, որն իրականացնում և աջակցում է դպրոցական սննդի ծրագրերին: Այս նախաձեռնություններն այժմ ճանաչվում են որպես աշխարհի ամենաարդյունավետ սոցիալական անվտանգության ցանցերից մեկը, որ կենսական նշանակություն ունի միլիոնավոր երեխաների կյանքում: 2024թ․ դրությամբ աշխարհում մոտավորապես 466 միլիոն երեխա ստանում է դպրոցական սնունդ, ինչը 80 միլիոնով ավելի է, քան 2020թ․: 2024թ․ ՊՀԾ-ն ուղղակի սնունդ, սննդի փաթեթներ կամ դրամական փոխանցումներ է տրամադրել 61 երկրի շուրջ 20 միլիոն դպրոցականի: ՊՀԾ-ն աջակցում է 74 երկրների կառավարություններին՝ ազգային ծրագրերի միջոցով ևս 139 միլիոն երեխայի աջակցություն ցուցաբերելու համար:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
26 օգոստոսի 2026
Սոթքի ոռոգման համակարգն այլևս գործում է
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և «Հայկը՝ մեր հերոսների համար» ՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ և կարևոր ներդրում է տեղական գյուղատնտեսության զարգացման և համայնքի դիմակայունության ամրապնդման գործում։Ոռոգման նոր համակարգը մարզում գյուղատնտեսական արտադրության խթանմանն ու դիմակայունության ամրապնդմանն ուղղված լայնածավալ ջանքերի մի մասն է։ Ծրագրի շրջանակում կառուցված 4,400 խորանարդ մետր տարողությամբ ջրամբարը և 6,2 կմ երկարությամբ ոռոգման համակարգը ջրի հուսալի աղբյուր կդառնա Սոթքի ավելի քան 800 բնակիչների համար։ Ջրի հասանելիության բարելավման շնորհիվ համայնքի բնակիչներն առավել արդյունավետ կօգտագործեն վարելահողերը, ինչը կխթանի տեղական սննդամթերքի արտադրությունն ու կբարձրացնի բարեկեցության մակարդակը՝ նպաստելով համայնքի երկարաժամկետ դիմակայունությանը։ Ինչպես նշեց Հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ տիկին Լեյլա Մելիուն․ «Այս բացումը կարևոր քայլ է գյուղական համայնքների դիմակայունության ամրապնդման գործում և հստակորեն ցույց է տալիս, թե ինչպես գործընկերությունն ու տեղական կարողությունների զարգացումը կարող են բարելավել ապրուստի միջոցները, խթանել գյուղատնտեսական արտադրողականությունը և կայուն հնարավորություններ ստեղծել համայնքների համար։ ՊՀԾ-ի մեր առաքելությունը չի սահմանափակվում ենթակառուցվածքների փոխանցմամբ․ մենք կիսվում ենք հմտություններով ու փորձառությամբ՝ ապահովելով անհրաժեշտ փորձի և գիտելիքի ներդրումը համայնքներում։ Սա համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն առաջնորդել և կառավարել իրենց զարգացման գործընթացը, ինչպես նաև ապահովել դրա կայունությունը նույնիսկ այն դեպքում, երբ մեր անմիջական ներգրավվածությունն այլևս չի լինի»:Կարևորելով այս ոռոգման համակարգի դերը Սոթքի գյուղատնտեսության զարգացման հարցում՝ Գեղարքունիքի մարզպետ պարոն Կարեն Սարգսյանն ընդգծեց․ «Այս տարածաշրջանում ոռոգման ջրի ռեսուրսը սահմանափակ է։ Ջրամբարի շնորհիվ գիշերային ժամերին ջուրը կկուտակվի և օրվա ընթացքում կբաշխվի գյուղացիներին՝ դառնալով ոռոգման օժանդակ ու վստահելի աղբյուր»։ Միջոցառմանը մասնակցում էին պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ՏԻՄ գործընկերներ, ինչպես նաև ՊՀԾ հայաստանյան գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել wfp.yerevan@wfp.org էլեկտրոնային հասցեով։Հետևեք ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքային էջին՝ @WFPinarmenia, անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար։ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասինՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում գործում է 1993թ․-ից: Ներկայումս նրա ուշադրության կենտրոնում է գտնվում ազգային պարենային անվտանգության ամրապնդումը, արտակարգ իրավիճակների նկատմամբ դիմակայունության բարձրացումը և կառավարությանը մինչև 2030թ․սովի վերացմանը հասնելու գործում աջակցությունը:
Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհում առաջատար մարդասիրական կազմակերպություն է, որն իրականացնում և աջակցում է դպրոցական սննդի ծրագրերին: Այս նախաձեռնություններն այժմ ճանաչվում են որպես աշխարհի ամենաարդյունավետ սոցիալական անվտանգության ցանցերից մեկը, որ կենսական նշանակություն ունի միլիոնավոր երեխաների կյանքում: 2024թ․ դրությամբ աշխարհում մոտավորապես 466 միլիոն երեխա ստանում է դպրոցական սնունդ, ինչը 80 միլիոնով ավելի է, քան 2020թ․: 2024թ․ ՊՀԾ-ն ուղղակի սնունդ, սննդի փաթեթներ կամ դրամական փոխանցումներ է տրամադրել 61 երկրի շուրջ 20 միլիոն դպրոցականի: ՊՀԾ-ն աջակցում է 74 երկրների կառավարություններին՝ ազգային ծրագրերի միջոցով ևս 139 միլիոն երեխայի աջակցություն ցուցաբերելու համար:
Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհում առաջատար մարդասիրական կազմակերպություն է, որն իրականացնում և աջակցում է դպրոցական սննդի ծրագրերին: Այս նախաձեռնություններն այժմ ճանաչվում են որպես աշխարհի ամենաարդյունավետ սոցիալական անվտանգության ցանցերից մեկը, որ կենսական նշանակություն ունի միլիոնավոր երեխաների կյանքում: 2024թ․ դրությամբ աշխարհում մոտավորապես 466 միլիոն երեխա ստանում է դպրոցական սնունդ, ինչը 80 միլիոնով ավելի է, քան 2020թ․: 2024թ․ ՊՀԾ-ն ուղղակի սնունդ, սննդի փաթեթներ կամ դրամական փոխանցումներ է տրամադրել 61 երկրի շուրջ 20 միլիոն դպրոցականի: ՊՀԾ-ն աջակցում է 74 երկրների կառավարություններին՝ ազգային ծրագրերի միջոցով ևս 139 միլիոն երեխայի աջակցություն ցուցաբերելու համար:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
18 մայիսի 2026
ՊՀԾ Հայաստանի վերջին գնահատումը պարենային ապահովության հարցում առաջընթաց է արձանագրում և մատնացույց անում հետագա գործողությունների առաջնահերթ ոլորտները
ՊԱԽԳ-ին մասնակցել է Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի 4,210 տնային տնտեսություն։ Գնահատումը վերլուծում է տեղական բնակչության և Ղարաբաղից տեղահանված հայերի շրջանում պարենային ապահովությանն առնչվող իրավիճակը, դրա խթաններն ու միտումները, ինչպես նաև նույնականացնում բնակչության պարենային անապահով խմբերին և վեր հանում նրանց հիմնական առանձնահատկությունները։Գնահատման արդյունքները դրական տնտեսական և սոցիալական տեղաշարժեր են արձանագրում՝ ի համեմատ նախորդ՝ 2024թ․ գնահատման տվյալների։ Պարենային ապահով տնային տնտեսությունների թիվն աճել է՝ 26%-ից հասնելով 33%-ի, մինչդեռ պարենով չապահովված տնային տնտեսություններինը՝ 20%-ից նվազել է մինչև 18%։ Պարենային ապահովության սահմանային շեմին գտնվող տնային տնտեսությունների ցուցանիշերը ևս բարելավվել են, քանի որ ավելի շատ ընտանիքներ են հասել երկարաժամկետ կայունության մակարդակի։ Բացի այդ, կանանց գլխավորությամբ տնային տնտեսությունների շրջանում պարենային անապահովությունը 23%-ից նվազել է 21%, ինչը վկայում է խոցելի խմբերի շրջանում էական առաջընթացի մասին։ Այդ ցուցանիշը նաև հաստատում է, որ պարենային անապահովության կայունացման և նվազեցման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերն ունեն չափելի ազդեցություն: «Այս արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանը շարժվում է դրական ուղղությամբ։ Տնային տնտեսությունների շրջանում պարենային ապահովության աճը համակցվում է սոցիալ-տնտեսական վերականգնման ողջունելի միտումներով», - նշեց Հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ տիկին Լեյլա Մելիուն: «Միևնույն ժամանակ, ՊԱԽԳ-ն փաստահավաք գործառույթ է իրականացնում՝ գործընկերներին օգնելով կենտրոնացնել աշխատանքն այնտեղ, որտեղ այն կարող է թիրախավորված ազդեցություն ունենալ, հատկապես այն տնային տնտեսությունների համար, որոնք դեռևս լիովին դիմակայուն չեն դարձել տնտեսական ճնշումների և հնարավոր ցնցումների նկատմամբ»:Չնայած ընդհանուր առաջընթացին՝ Հայաստանում մոտավորապես 550,000 մարդ շարունակում է մնալ պարենային անապահովության մակարդակում, իսկ պարենային ապահովության սահմանային շեմին գտնվող բնակչությունը շարունակում է խոցելի մնալ ցնցումների հանդեպ։2026թ․ ՊԱԽԳ-ը տեղահանված բնակչության շրջանում երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրման լայնածավալ միտումներ է արձանագրել։ Տեղահանված հարցվողների 83%-ը պլանավորում է մնալ Հայաստանում, ինչը կտրուկ աճ է 2024 թվականի 63%-ի համեմատ։ Բացի այդ, տեղահանված տնային տնտեսությունների 76%-ն այժմ ունի առնվազն մեկ աշխատող անդամ, ինչն առաջընթաց է երկու տարի առաջ գրանցված 47.6%-ի համեմատ։Այս տվյալները մատնանշում են, որ առկա է ինքնաբավությանն ուղղված խոստումնալից միտում։ Միևնույն ժամանակ դրանք ընդգծում են, որ շարունակական սոցիալական պաշտպանությունը և տնտեսական աջակցությունը կարևոր են տնային տնտեսությունների մշտական կայունությունն ապահովելու համար։ Կարևորվում է գենդերազգայուն պարբերական մոնիթորինգի դերը՝ քարտեզագրելու համար, թե ինչպես են կայուն եկամուտները, սոցիալական ապահովության ցանցերը և սնունդն առավել հասանելի դառնում կանանց գլխավորությամբ տնային տնտեսությունների համար։2020թ․ ի վեր ՊՀԾ-ի գնահատումները հիմք են ծառայել ՀՀ կառավարության, միջազգային դոնորների և զարգացման ոլորտի գործընկերների համար։ Որպես կարողությունների փոխանցումը և պետական տնօրինումը քաջալերող գործընթացի կարևոր մաս՝ ՊՀԾ-ն ակտիվորեն խորացնում է իր համագործակցությունը Հայաստանի վիճակագրական կոմիտեի հետ՝ մինչև 2028թ․ ՊԱԽԳ գործիքակազմը, մեթոդաբանությունները և տեխնիկական փորձառությունը պետական մարմիններին փոխանցելու նպատակով։Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել ՊՀԾ Հայաստանի համագործակցության և հաղորդակցության բաժնի ղեկավար Արտակ Օրդյանի հետ՝ artak.ordyan@wfp.org էլեկտրոնային հասցեով։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասինՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում գործում է 1993թ․-ից: Ներկայումս նրա ուշադրության կենտրոնում է գտնվում ազգային պարենային անվտանգության ամրապնդումը, արտակարգ իրավիճակների նկատմամբ դիմակայունության բարձրացումը և կառավարությանը մինչև 2030թ․սովի վերացմանը հասնելու գործում աջակցությունը:
Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհում առաջատար մարդասիրական կազմակերպություն է, որն իրականացնում և աջակցում է դպրոցական սննդի ծրագրերին: Այս նախաձեռնություններն այժմ ճանաչվում են որպես աշխարհի ամենաարդյունավետ սոցիալական անվտանգության ցանցերից մեկը, որ կենսական նշանակություն ունի միլիոնավոր երեխաների կյանքում: 2024թ․ դրությամբ աշխարհում մոտավորապես 466 միլիոն երեխա ստանում է դպրոցական սնունդ, ինչը 80 միլիոնով ավելի է, քան 2020թ․: 2024թ․ ՊՀԾ -ն ուղղակի սնունդ, սննդի փաթեթներ կամ դրամական փոխանցումներ է տրամադրել 61 երկրի շուրջ 20 միլիոն դպրոցականի: ՊՀԾ -ն աջակցում է 74 երկրների կառավարություններին՝ ազգային ծրագրերի միջոցով ևս 139 միլիոն երեխայի աջակցություն ցուցաբերելու համար:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասինՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում գործում է 1993թ․-ից: Ներկայումս նրա ուշադրության կենտրոնում է գտնվում ազգային պարենային անվտանգության ամրապնդումը, արտակարգ իրավիճակների նկատմամբ դիմակայունության բարձրացումը և կառավարությանը մինչև 2030թ․սովի վերացմանը հասնելու գործում աջակցությունը:
Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհում առաջատար մարդասիրական կազմակերպություն է, որն իրականացնում և աջակցում է դպրոցական սննդի ծրագրերին: Այս նախաձեռնություններն այժմ ճանաչվում են որպես աշխարհի ամենաարդյունավետ սոցիալական անվտանգության ցանցերից մեկը, որ կենսական նշանակություն ունի միլիոնավոր երեխաների կյանքում: 2024թ․ դրությամբ աշխարհում մոտավորապես 466 միլիոն երեխա ստանում է դպրոցական սնունդ, ինչը 80 միլիոնով ավելի է, քան 2020թ․: 2024թ․ ՊՀԾ -ն ուղղակի սնունդ, սննդի փաթեթներ կամ դրամական փոխանցումներ է տրամադրել 61 երկրի շուրջ 20 միլիոն դպրոցականի: ՊՀԾ -ն աջակցում է 74 երկրների կառավարություններին՝ ազգային ծրագրերի միջոցով ևս 139 միլիոն երեխայի աջակցություն ցուցաբերելու համար:
1 of 5
Վերջին հրատարակությունները
1 / 11
Ռեսուրսներ
23 հունիսի 2026
Ռեսուրսներ
14 հունվարի 2026
Ռեսուրսներ
05 դեկտեմբերի 2025
Ռեսուրսներ
24 նոյեմբերի 2025
1 / 11