Պատմություն
26 հոկտեմբերի 2026
Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների ամրապնդումը տեղեկատվական ամբողջականության միջոցով
Հոկտեմբերի 26-ին #COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների ամրապնդումը տեղեկատվական ամբողջականության միջոցով» խորագրով պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց այն հարցին, թե ինչպես կարող է կլիմայի ոլորտում կուտակված փորձն օգնել պայքարելու ապատեղեկատվության դեմ, ամրապնդելու հանրային վստահությունը և խթանելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները։ Քննարկման բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։Քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ի, Հայաստանի և Բրազիլիայի կառավարությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և երիտասարդության ներկայացուցիչներ.Շառլոթ Սքադանը՝ ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցությունների դեպարտամենտից,Պաուլո Սեզար Ռոտելլա Բրագայի ներկայացուցիչը՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունից,Անի Բադալյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ և լրատվության ու հանրային դիվանագիտության վարչության պետը,Հանս Դենկեր Թուլստրուպը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից,Լիա Կալֆորյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցող Երիտասարդական կլիմայի փոփոխության խորհրդից։ Քննարկումը վարեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը։ Մասնակիցներն ընդգծեցին, որ տեղեկատվական ամբողջականությունը կարևոր նախապայման է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հանձնառությունները գործնական քայլերի վերածելու համար։COP17-ի ընձեռած հնարավորություններն օգտագործելու և Հայաստանում տեղեկատվական ամբողջականության ամրապնդման ուղղությամբ առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակական միջոլորտային համագործակցություն, հետազոտական կենտրոնների հետ տարածաշրջանային և միջազգային գործընկերության զարգացում, ինչպես նաև երկարաժամկետ ներդրումներ՝ այս ջանքերի շարունակականությունն ապահովելու և համաժողովից հետո ևս դրանց ազդեցությունը պահպանելու համար։