Տկն․ Ֆրանսուազ Ժակոբը (ազգ․՝ Ֆրանսիա) Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող է նշանակվել 2024 թվականի ապրիլից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից։
Տկն. Ժակոբը ունի մարդասիրական և զարգացման 30 տարվա փորձ: 2019-2024 թթ․ աշխատել է որպես ՄԱԿ-ի մշտական համակարգող Սերբիայում։ 2017 - 2019 թթ․ աշխատել է որպես ԵՄ կառույցների ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի (ՄԱԿ ԾԾԳ) ներկայացուցիչ Բրյուսելում: 2011 – 2017 թթ․ եղել է ՄԱԿ ԾԾԳ-ի Հարավային Ասիայի տնօրեն։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ ԾԾԳ-ում, ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալությունում, Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության վարչությունում, հասարակական կազմակերպություններում և մասնավոր հատվածում Աֆղանստանում, Հնդկաստանում, Մերձավոր Արևելքում, Արևելյան Թիմորում, Սուդանում, Չեռնոգորիայում, Ուգանդայում, Ռուանդայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:
Որպես մշտական համակարգող՝ Ֆրանսուազը եղել է կլիմայի փոփոխության, աղտոտվածության և կենսաբազմազանության կորստի դեմ արագացված գործողությունների ջատագով՝ խթանելով արդար անցման հայեցակարգը՝ միտված նվազեցնելու անհավասարությունը սոցիալական և տնտեսական համակարգերում անհրաժեշտ հիմնարար վերափոխումների դեպքում: Նա նաև ղեկավարել է մարդու իրավունքների, խաղաղարարության և կառավարման ոլորտում լայնածավալ աշխատանքներ:
Նա ստացել է Փարիզի ESSEC բիզնես դպրոցի բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում: Նա յոգայի ուսուցիչ է և սիրում է լեռնագնացություն։