Կայուն զարգացման նպատակ
16

Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ

Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը

Նպատակ 16-ի թիրախները

16.1 Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը

16.2 Վերջ դնել երեխաների չարաշահմանը, շահագործմանը, թրաֆիքինգին, նրանց դեմ գործադրվող բոլոր տեսակի բռնություններին և խոշտանգումներին

16.3 Խթանել օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում և ապահովել արդարադատության հավասար հասանելիություն բոլորի համար

16.4 Մինչև 2030 թ. զգալիորեն կրճատել ֆինանսների և զենքերի ապօրինի հոսքերը, ուժեղացնել գողացված գույքը հետ վերցնելու և վերադարձնելու գործողությունները և պայքարել կազմակերպված հանցավորության բոլոր ձևերի դեմ

16.5 Էապես կրճատել կոռուպցիան և կաշառակերությունը իրենց բոլոր ձևերով

16.6 Զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում

16.7 Ապահովել որոշումների կայացման արձագանքող, ներառական, մասնակցային և ներկայացուցչական գործընթաց բոլոր մակարդակներում

16.8 Ընդլայնել և ուժեղացնել զարգացող երկրների մասնակցությունը գլոբալ կառավարմամբ հաստատություններին

16.9 Մինչև 2030 թ. բոլորին տրամադրել իրավաբանական ինքնություն, այդ թվում՝ ծննդի գրանցում

16.10 Ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը և պաշտպանել հիմնարար ազատությունները՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի

16.ա Ուժեղացնել բոլոր մակարդակների համապատասխան ազգային հաստատությունները, այդ թվում և միջազգային գործակցության միջոցով, զարգացնելու՝ բռնությունները կանխելու և ահաբեկչության ու հանցավորության դեմ պայքարելու կարողությունները մասնավորապես զարգացող երկրներում

16.բ Խթանել և կիրարկել ոչ խտրական օրենքներ և քաղաքականություններ՝ հանուն կայուն զարգացման