2024 թվականի մայիսի 12-ից 18-ը Հայաստանն ընդունել է Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության բարձրաստիճան պատվիրակությանը
2024 թվականի մայիսի 12-ից 18-ը Հայաստանն ընդունել է Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության բարձրաստիճան պատվիրակությանը Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագրի կամավոր ազգային զեկույցների (ESCAP VNR) նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Ճանաչողական այցի նպատակն էր ամրապնդել համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը երկու երկրների միջև Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում՝ կարևորելով երկրների միջև առկա նմանությունները և զարգացման հնարավորությունները:
Նկարագրություն՝ Նեպալի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում
Արտաքին գործերի նախարարությունում բացման միջոցառման ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը գրասենյակի կողմից ողջունել է պատվիրակներին և ընդգծել երկու երկրների միջև փոխանակման և համագործակցության կարևորությունը, հատկապես, որ նրանք ներկայացնելու են իրենց կամավոր ազգային զեկույցներն այս տարի:
Նա ընդգծել է կամավոր ազգային զեկույցների դերը երկու երկրներում ԿԶՆ-ի իրականացումը գնահատելու և արագացնելու գործում, երկրների առաջընթացի կարևոր և համապարփակ դիտարկման հնարավորությունը և, իհարկե, դրա կարևորությունը որպես հասարակության համար հաշվետվողականության և թափանցիկության գործիք: Ֆղանսուազ Ժակոբը նաև հատուկ ուշադրության է արժանացրել դեպի ծով ելք չունեցող լեռնային այս երկրներում բնապահպանական մարտահրավերների հարցը:
Նկարագրություն՝ Հայ և նեպալցի գործընկերները կիսում են իրենց պատկերացումները կամավոր ազգային զեկույցների վերաբերյալ
Առաքելության ընթացքում պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով՝ քննարկելու ԿԶՆ գործընթացներում խորհրդարանական ներգրավվածությունը, Վիճակագրական կոմիտե՝ ԿԶՆ մոնիտորինգի գործընթացը վերանայելու, և հանդիպումներ ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարություններում: Պատվիրակությունը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ փոխարտգործնախարարի հետ համագործակցության ամրապնդման շուրջ և ընդգծել հուլիսին կայանալիք Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում համատեղ միջոցառումների կարևորությունը:
Նկարագրություն՝ Քննարկում ՀՀ արտաքին գործերի նախարարությունում թվինինգ ծրագրի շրջանակներում
Առաքելության կարևոր ձեռքբերումներից է Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և Նեպալի առևտրի պալատի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Սա հնարավորություններ կստեղծի երկու պալատների միջև հետագա համագործակցության համար:
Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագրի շրջանակներում նախատեսված էին այցելություններ և հանդիպումներ ՀՀ շահագրգիռ գերատեսչություններում` ծանոթանալու ՀՀ ոլորտային ռազմավարություններին և ծրագրերին, ճանաչողական այցեր ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններ, գիտակրթական կենտրոններ, ինչպես նաև դաշտային ճանաչողական այցեր Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում իրականացվող ենթակառուցվածքային և բնապահպանական ծրագրերին ծանոթանալու համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, լինելով Թվինինգ ծրագրի հյուրընկալողը, հաստատեց իր պատրաստակամությունը հետագա համագործակցության համար՝ կամավոր ազգային զեկույցների՝ հուլիս ամսին ներկայացվելիք շնորհանդեսից դուրս՝ հատուկ ուշադրություն դարձնել մոնիտորինգի առաքելության ձեռքբերումներին:
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն
ՄՄԿ
Միգրացիայի միջազգային կազմակերպություն
ՄԱՁԻԱՀ
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիր
ՄԱԶԾ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱԲՀ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՄԱՏԿ
ՄԱԿ-ի Տեղեկատվական կենտրոն
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Այս նախաձեռնությանը մասնակից այլ գործակալությունները
MFA of Armenia
Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?