Ձմեռացման թեմատիկ միջգերատեսչական զեկույց
Հայաստանի սաստիկ ցուրտ ձմռան պայմաններում փախստականների սոցիալ-տնտեսական վիճակը սրվում է, ինչն ընդգծում է նպատակաուղղված ձմեռային օգնության և շարունակական հիմնական աջակցության խիստ անհրաժեշտությունը՝ ռիսկերը նվազեցնելու և կարիքները բավարարելու համար: Տարվա այս ժամանակահատվածում փախստականների առանձնահատուկ կարիքների բավարարումը ոչ միայն հարմարավետության խնդիր է, այլև նրանց գոյատևման և բարեկեցության հիմնարար անհրաժեշտություն: ՀՀ կառավարության համակարգմամբ՝ Հայաստանում Փախստականների կարիքներին արձագանքման ծրագրի մասնակից կազմակերպությունները միավորում են ջանքերը այդ կարիքներին արձագանքելու և դրանց հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար, այդ թվում՝ սոցիալական համախմբվածության և ռեսուրսների բաշխման ընթացքում տնային տնտեսությունների գենդերային կողմնակալության առկա ռիսկերը: