Գենդերային հավասարություն
Նպատակ 5-ի թիրախները
5.1 Ամենուր վերջ դնել բոլոր կանանց և աղջիկների նկատմամբ գործադրվող խտրականության բոլոր ձևերին
5.2 Վերացնել բոլոր կանանց և աղջիկների հանդեպ գործադրվող բռնության բոլոր ձևերը պետական և մասնավոր ոլորտներում, այդ թվում՝ թրաֆիքինգը և սեռական ու շահագործման այլ տեսակները
5.3 Վերացնել բոլոր վնասակար գործելաձևերը, ինչպիսիք են երեխաների, վաղ և հարկադրյալ ամուսնությունները և կանանց սեռական օրգանների խեղումը
5.4 Ճանաչել և արժևորել չվարձատրվող տնային և խնամքի աշխատանքը՝ հանրային ծառայությունների տրամադրման, ենթակառուցվածքների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունների և տնային տնտեսությունում կամ ընտանիքում, ինչպես հատուկ է տվյալ երկրին, համատեղ պատասխանատվության խթանման միջոցով
5.5 Ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը և հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական և հանրային կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում ղեկավար դիրք զբաղեցնելու համար
5.6 Ապահովել սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունների և վերարտադրողական իրավունքների համընդհանուր հասանելիություն, ինչպես համաձայնեցվել է ըստ Բնակչության և զարգացման հիմնահարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի գործողությունների ծրագրի և Պեկինյան գործողությունների ծրագրի ու դրանց վերանայման խորհրդաժողովների ելքային փաստաթղթերի
5.ա Ձեռնարկել բարեփոխումներ՝ կանանց տրամադրելու հավասար իրավունքներ տնտեսական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև հողի և գույքի այլ ձևերի նկատմամբ սեփականության և վերահսկողության, ֆինանսական ծառայություններից, ժառանգությունից և բնական պաշարներից օգտվելու իրավունքներ՝ ներպետական օրենքների համաձայն
5.բ Ընդլայնել բարձրարդյունավետ, մասնավորապես՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործումը՝ կանանց զորացումը խթանելու նպատակով
5.գ Ընդունել և ամրապնդել առողջ քաղաքականություն և կիրարկելի օրենսդրություն՝ գենդերային հավասարության խթանման և բոլոր մակարդակներում բոլոր կանանց և աղջիկների զորացման նպատակով
Where we work: The UN’s programmatic interventions
The UN is implementing 0 programmatic interventions during the ongoing programme cycle. The map below displays the number of programmatic interventions per location (note that a programmatic intervention may be linked to more than one location). Click on the number on the map to get a summary description of the programmatic interventions. Programmatic interventions may be linked to the national level or specific locations/sub-national level. Note that some interventions linked to specific locations might also have components at the national level, even if they are not categorized as country-level interventions. Click on “Show location details” in the bottom right corner to view a summary table with locations, the number of programmatic interventions, and the UN entities working in those locations. For definitions of programmatic interventions, please refer to the Glossary section.