ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պատիվ ուներ հյուրընկալելու Բելգիայի թագուհի Մաթիլդային՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանին։
ՄԱԿ-ի գործակալությունների հետ թեմատիկ հանդիպումից հետո Նորին Մեծությունն այցելեց ՄԱԿ-ի կողմից աջակցվող ծրագրեր՝ ծանոթանալու Հայաստանի՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու հանձնառության օրինակներին։
Նկարագրություն՝ Բելգիայի թագուհի Նորին Մեծություն Մաթիլդան հանդիպեց ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներին
Նորին Մեծությունն այցելեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ Նրան ջերմորեն դիմավորեցին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան։ Այցելության ընթացքում ընդգծվեցին Հայաստանի հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումները, որոնք իրականցվում են Առողջապահության նախարարության առաջնորդությամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և գործընկերների աջակցությամբ։
Նկարագրություն՝ Նորին Մեծությունն այցելեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
Նորին Մեծությունն այցելեց նաև «Սևան» ազգային պարկի «Նորաշեն» արգելավայր՝ ծանոթանալու Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքներին: Թագուհուն դիմավորեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, «Սևան» ազգային պարկի, ինչպես նաև մարզային և համայնքային ղեկավարությունը: Այցի ընթացքում Թագուհուն ներկայացվեց «Սևան» ազգային պարկի նոր կառավարման պլանը, որը մշակվել է ՄԱԶԾ-ի աջակցությամբ, ինչը վերջին 14 տարիների ընթացքում առաջին մեծ թարմացումն է:
Նկարագրություն՝ Նորին Մեծությունն այցելեց «Սևան» ազգային պարկի «Նորաշեն» արգելավայր
Շարունակելով այցելությունները՝ Բելգիայի թագուհի, Նորին Մեծություն Մաթիլդան ժամանեց Ծաղկունք համայնքի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ գործող այլընտրանքային նախակրթարան։ Այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության և Սևան համայնքի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այստեղ Նորին Մեծությունը ծանոթացավ վաղ մանկական ուսումնառության առանձնահատկություններին:
Նկարագրություն՝ Նորին Մեծությունը Ծաղկունք համայնքի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ գործող այլընտրանքային նախակրթարանում
Բելգիայի թագուհի Մաթիլդայի հաջորդ այցը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) գործընկեր «Առաքելություն Հայաստան» սոցիալական ծառայությունների կենտրոնում էր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի կողմից աջակցվող «Առաքելություն Հայաստան» կենտրոնը բազմաթիվ վայրերից է, որտեղ փախստականներն ու խոցելի իրավիճակում գտնվող մարդիկ միասին ուժ են գտնում՝ բաց դռների և օգնող ձեռքերի շնորհիվ։
Նկարագրություն՝ Բելգիայի թագուհի Մաթիլդայի այցը «Առաքելություն Հայաստան» սոցիալական ծառայությունների կենտրոն
Բելգիայի թագուհի Նորին Մեծություն Մաթիլդայի այցելությունը Հայաստան հատկապես ընդգծեց, որ Նորին Մեծության ուղղորդմամբ Բելգիան կանգնած է Հայաստանի կողքին Հայաստանի՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու հանձնառության այս կարևոր ճանապարհին։
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱԶԾ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՄԱՏԿ
ՄԱԿ-ի Տեղեկատվական կենտրոն
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?