Մատչելի և մաքուր էներգիա
Նպատակ 7-ի թիրախները
7.1 Մինչև 2030 թ. ապահովել մատչելի, հուսալի և ժամանակակից էներգետիկ ծառայությունների համընդհանուր հասանելիություն
7.2 Մինչև 2030 թ. էապես մեծացնել վերականգնվող էներգիայի համամասնությունը էներգիայի տարբեր տեսակների համադրության մեջ ամբողջ աշխարհում
7.3 Մինչև 2030 թ. կրկնապատկել էներգաարդյունավետության բարելավման գլոբալ մակարդակը
7.ա Մինչև 2030 թ. խորացնել միջազգային գործակցությունը՝ դյուրացնելու մաքուր էներգիայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի հետազոտման և տեխնոլոգիաների, էներգաարդյունավետության և զարգացած ու ավելի մաքուր հանածո վառելիքի տեխնոլոգիաների հասանելիությունը, խթանել ներդրումները էներգետիկ ենթակառուցվածքներում և մաքուր էներգիայի տեխնոլոգիաներում
7.բ Մինչև 2030 թ. ընդլայնել ենթակառուցվածքները և արդիականացնել տեխնոլոգիաները՝ ժամանակակից և կայուն էներգետիկ ծառայություններ մատուցելու բոլորին զարգացող երկրներում, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներում, զարգացող փոքր կղզի-պետություններում և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում՝ համաձայն վերջիններիս համապատասխան օժանդակության ծրագրերի