Compilation of pictures of some of UN Armenia's support to to people displaced from in and around Nagorno-Karabakh and affected communities in Armenia.

Արձագանք Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին

Compilation of pictures of some of UN Armenia's support to to people displaced from in and around Nagorno-Karabakh and affected communities in Armenia.
Լուսանկարը՝ © UN Armenia

Armenia

Մեկնարկ՝ 2020-10-01
Ավարտ՝ 2021-06-30

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից Հայաստան տեղահանված մարդկանց և տուժած համայնքներին՝ նրանց առաջնային կարիքները հոգալու համար:

2021 թվականի հունվարին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը՝ աջակցելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և Հայաստանում ապաստանած մարդկանց և տուժած համայնքներին: Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 62,6 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ֆինանսական պահանջներով 188 նախագիծ՝ վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար (պաշտպանություն, այդ թվում է երեխաների պաշտպանություն; կրթություն; ապաստան և ոչ պարենային ապրանքներ; սննդի անվտանգություն և սնուցում; առողջապահություն և վաղ վերականգնում): Ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, մարդասիրական և զարգացման գործընկերների կողմից արդեն իսկ տրամադրված աջակցությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել հակամարտության հենց սկզբից տեղահանված մարդկանց մի շարք կարևոր կարիքները հոգալու համար:

Ապա ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը (CERF) 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրեց Հայաստանի նոր Միջգործակալական արձագանքման ծրագրին: Այս ֆինանսավորումը կօգնի առաջնահերթ օգնություն տրամադրել փախստականների նման կարգավիճակում գտնվող անձանց և ընդունող համայնքներին: ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով տրամադրվող աջակցությունը կապահովի, որ բոլոր խոցելի խմբերին, հատկապես՝ երեխաներին, հասանելի լինեն այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են դպրոցները, սոցիալ-հոգեբանական աջակցությունն ու առողջապահական առաջնային ծառայությունները, ինչպես նաև՝ ձմեռելու համար անհրաժեշտ ապաստարաններն ու ոչ պարենային ապրանքները: Աջակցման տրամադրման ժամանակ առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:

2021 թվականի փետրվարին Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրել` աջակցելու Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին: Այս օգնությունը կբարելավի փախստականի նման կարգավիճակում բնակվող մարդկանց կենսապայմանները, ովքեր 2020 թ.-ի հակամարտության հետևանքով հարկադրված լքել են Լեռնային Ղարաբաղը և անվտանգության նկատառումենրով տեղափոխվել Հայաստան: Մասնավորապես, օժանդակության շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել հետևյալ միջոցառումները.

  • բժշկական տեխնիկական ուսուցման կազմակերպում 6 հիվանդանոցների համար և բժշկական սարքավորումների տրամադրում առողջապահական հաստատություններին;
  • 3 տարրական դպրոցներում ձեռքի լվացման տարածքների տեղադրում՝ անվտանգ ջրի հասանելիությունն ապահովելու համար;
  • հիգիենայի միջոցների և օգնության այլ պարագաների տրամադրում մոտ 2300 մարդու;
  • 3 տարհանման կենտրոնների նորոգում և վերակառուցում;
  • ձմեռելու համար անհրաժեշտ օգնության պարագաների տրամադրում շուրջ 4000 մարդու;
  • 17 առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում;
  • 15 դպրոցական հաստատությունների վերականգնում և կրթական պարագաների տրամադրում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից 2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տրամադրված աջակցությունը

1990-ականների սկզբից ի վեր տեղի ունեցած ամենածանր մարտերի հետևանքով 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 90,000 մարդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց տեղահանվել է Հայաստան, որոնց 88% -ը՝ կանայք և երեխաներ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը անհապաղ արձագանք մշակեց և հոկտեմբերի սկզբից սկսեց աջակցել  տասը գերակա մարզպետարանների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տեղահանվածներին տրամադրվող Կառավարության մարդասիրական օգնությանը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի աջակցությամբ, արագորեն ստեղծեց Մշտական համակարգողի գրասենյակի ղեկավարության ներքո գործող հինգ աշխատանքային խմբերի համակարգ՝ ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկերների մարդասիրական ջանքերը համակարգելու համար՝ սերտորեն համագործակցելով Կառավարության և մարզպետարանների հետ: Դեկտեմբերի 9-ին և 21-ին ՄԱԿ-ի հայաստանյան թիմը քննարկեց ՄԱԿ-ի աջակցության ծրագիրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ՝ շեշտադրելով Կառավարության և գերակա մարզպետարանների հետ սերտ համագործակցությունը:

ՄԱԿ-ն, իր դոնոր գործընկերների հետ միասին, աջակցություն է տրամադրել տեղահանված և հյուրընկալող համայնքներին՝ մի շարք առաջնային կարիքները հոգալու համար.

  • Մասնավորապես, հոկտեմբերի 15-ից մինչ օրս ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր: Ընդհանուր առմամբ, 6,800 անհատական հավաքածու և 805 ընտանեկան հավաքածու է բաժանվել տարբեր վայրերում, այդ թվում` Երևանում: Լեռնային Ղարաբաղից ժամանած և Գորիսում, Սիսիանում ու Կապանում հաստատված անձանց տրամադրվել է 500 փաթեթ մանկական տակդիր: Ձմռանը նախապատրաստվելու ծրագրերի շրջանակում Դիլիջանում, Սիսիանում և Կապանում բաժանվել են 1,475 փաթեթ անկողնային պարագաներ, ներառյալ անկողնային սպիտակեղեն, բարձեր ու ձմեռային ծածկոցներ: Լրացուցիչ 21,000 ձմեռային ծածկոց և 648 տաքացուցիչ բաժանվել է տարբեր մարզերում: Վարդենիսի, Կոտայքի, Հրազդանի և Գորիսի 2,250 երեխա ստացել է տաք հագուստ:
Sets of warm blankets and bed linen provided by UNICEF.
Նկարագրություն՝ Ձմեռը բազմապատկել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի ժամանակավոր կացարաններում և տներում ապաստանած հազարավոր երեխաների և ընտանիքների հոգսը: Ընտանիքների ֆինանսական բեռը մեղմելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրել է տաք ծածկոցների և անկողնային պարագաների 800, ինչպես նաև հիգիենայի պարագաների 4500 հավաքածու:
Լուսանկարը՝ © UNICEF Armenia/2020/Galstyan
  • Ապաստարանային կարիքներին ի պատասխան` Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում և Կոտայքում հաստատված ընտանիքներին տրամադրվել է 1,000 ծալովի մահճակալ: Բացի այդ, վճարվել են 64 օբյեկտի կոմունալ ծախսերը:
  • Ստեղծվել է երեխաների պաշտպանության թեժ գիծ և սոցիալական ծառայության մասնագետների օգնության գիծ, որոնք տրամադրում են շուրջօրյա խորհրդատվություն երեխաների պաշտպանության դեպքերի վերաբերյալ: 940 սոցիալական ծառայության մասնագետ (սոցիալական աշխատողներ, ուսուցիչներ, դպրոցական հոգեբաններ, երիտասարդների հետ աշխատող մասնագետներ) վերապատրաստվել են և ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ առաջին հոգեբանական օգնություն և հոգեկան առողջությանն  ուղղված աջակցություն: 355 երեխա, 520 դեռահաս և 394 ծնող օգտվել են հոգեկան առողջության և հոգեբանական աջակցությունից, այդ թվում՝ անհատական և խմբային միջամտությունների, արվեստի և երաժշտության միջոցով: 1,257 մարդ ստացել է առանձին աջակցություն՝ ներառյալ ուղղորդումներ և խնամքի փաթեթներ: Լեռնային Ղարաբաղից 25 դեռահաս վերապատրաստվել է որպես հասակակիցներին աջակցություն տրամադրող կամավոր՝ դեռահասներին շարունակական հոգեկան առողջություն և հոգեբանական սոցիալական աջակցություն ապահովելու համար: Առավել խոցելի դեռահասներին տրամադրվել է արվեստով զբաղվելու 100 հավաքածու:
Teenage girl at school.
Նկարագրություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործալցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաներին տրամադրում է անհատական և խմբային հոգեբանական աջակցություն։ Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 150 դպրոցական հոգեբան և 900 ուսուցիչ՝ կատարելագործելով հոգեբանական աջակցության իրենց հմտությունները:
Լուսանկարը՝ © UNICEF Armenia/2020/Galstyan
  • Կրթության կարիքները հոգալու համար՝ աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 11,500 դպրոցահասակ երեխաների, ովքեր ներկայումս միջնակարգ կրթություն են ստանում Հայաստանում: Արմավիրում գտնվող Լեռնային Ղարաբաղից 100 ուսանողների համար նախաձեռնվել է հասակակիցների միջոցով սովորելու: ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, գործընկերներ «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամի և ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի հետ, թվով 20 պլանշետով է ապահովել Արարատ մարզի Դարբնիկ համայնքի միջնակարգ դպրոցին, որը հյուրընկալում է Հայաստանում ապաստան գտած փախստական և տեղահանված ընտանիքներին։
Boy with education kit provided by UNICEF.
Նկարագրություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաների կրթության շարունակակությանը Հայաստանում:
Լուսանկարը՝ © UNICEF Armenia/2020/Galstyan
Tablets provided by UNHCR.
Նկարագրություն՝ COVID-19-ի ընթացքում տեղացի և տեղահանված երեխաների առցանց կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, գործընկերներ «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամի և ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի հետ, թվով 20 պլանշետով է ապահովել Արարատ մարզի Դարբնիկ համայնքի միջնակարգ դպրոցին։ Համայնքը հյուրընկալում է Հայաստանում ապաստան գտած փախստական և տեղահանված ընտանիքներին։
Լուսանկարը՝ © UNHCR Armenia
  • Սննդամթերքի անվտանգության և սննդի խնդիրները մեղմելու համար նոյեմբերին հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվել 17,965 մարդու: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մատակարարել է 5000 տուփ սնունդ Լեռնային Ղարաբաղից եկած մինչև հինգ տարեկան երեխա ունեցող ընտանիքներին: ՊԳԿ-ն հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին` գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են օրինակ անասնակեր, սարքավորումներ և նյութեր` տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր անասնագոմեր կառուցելու համար և այլն:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տրամադրում է սննդի փաթեթեներ՝ երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով:
Նկարագրություն՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տրամադրում է սննդի փաթեթեներ՝ երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով:
Լուսանկարը՝ © WFP Armenia
ՊՀԾ բեռնատարը։
Նկարագրություն՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, սկսել է միանվագ սննդի բաշխումը 44,000 անապահով մարդկանց:
Լուսանկարը՝ © WFP Armenia
Boxes of food provided by UNICEF.
Նկարագրություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մատակարարելու է 5000 տուփ սնունդ Լեռնային Ղարաբաղից եկած մինչև հինգ տարեկան երեխա ունեցող ընտանիքներին Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Դիլիջանի և Վաղարշապատի համայնքներում:
Լուսանկարը՝ © UNICEF Armenia/2020/Grigoryan
  • ՄԱԿ-ը և գործընկերները նաև աջակցել են Առողջապահության նախարարության՝ ՀՀ քաղաքացիներին և Լեռնային Ղարաբաղից ժամանածներին առողջապահական ծառայություններ մատուցելու ջանքերին: Մասնավորապես, նախարարությանը տրամադրվել է 100 թթվածնի կոնցենտրատոր և COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ  այլ պարագաներ: Բացի այդ, Միացյալ Թագավորությունից Հայաստան էր ժամանել Շտապ բուժօգնության թիմ՝ աջակցելու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում: ՅՈՒՆԻՍեՖ-ը Լեռնային Ղարաբաղից ժամանած Ջերմուկում և Երևանում ժամանակավորապես հաստատված 1500 ընտանիքի տրամադրել է առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ, ինչպես նաև  300 անկողնային սպիտակեղեն։  
  • Վաղ վերականգնմանը նպաստելու և թիրախային մարզպետարանների համար վերականգնվող էներգիայի լրացուցիչ լուծումների ընթացիկ ծրագրերին համահունչ՝ աջակցություն է տրամադրվել աճող կոմունալ ծախսերը հոգալու համար (օրինակ` 100 տոննա բրիկետ վառելիք է տրվել Լոռու մարզում 50 ժամանած և վերջիններիս հյուրընկալած ընտանիքներին): ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, հիմնել է «Ամբար» հիմնադրամը՝ սերմերի պահուստի լոգիստիկ կենտրոն ստեղծելու նպատակով, որը կապահովի Ճամբարակ համայնքի սննդի անվտանգությունը։ Արդյունքում, հիմնադրամը 2020թ․ հավաքել է 200 տոննա կարտոֆիլ և 39 տոննա գարի: Շահույթը կուղղվի Ճամբարակ համայնքի զարգացմանը: 

Մինչ օրս ՄԱԿ-ի 15 գործակալություն, 32 միջազգային ՀԿ, 26 ազգային ՀԿ, երեք միջկառավարական կազմակերպություն, երեք պետական կառույց և վեց միջազգային կազմակերպություն գործում են հինգ թեմատիկ աշխատանքային խմբեր համակարգող համակարգում` հետևյալ կարիքները հոգալու համար՝ 1. ապաստարան և ոչ պարենային ապրանքներ, 2. պաշտպանություն, 3. սննդի անվտանգություն և սնուցում, 4. առողջապահություն, 5. վաղ վերականգնում: Երեք լրացուցիչ ենթաաշխատանքային խմբեր արձագանքում են երեխաների պաշտպանությանը, կրթությանը և կանխիկ օգնությանը: Աշխատանքային խմբերին աջակցում են Տեղեկատվության կառավարման թիմը, Գենդերի, ինչպես նաև հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության գծով խորհրդատուները:

ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկերների մարդասիրական արձագանքի վերաբերյալ մանրամասն և անընդհատ թարմացվող տեղեկատվություն տրամադրելու համար՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության աջակցությամբ մշակվել է Հայաստանի արձագանքման հարթակ: Հարթակում հրապարակվում են տարատեսակ փաստաթերթեր, վիճակագրական տվյալներ և զեկույցներ և գնահատումների արդյունքներ, նկարագրվում է յուրաքանչյուր աշխատանքային խմբի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ

Թեմային առնչվող փաստաթղթեր