Այս մեկանգամյա բաշխումը միտված է աջակցել ընտանիքներին հոգալու երեխաների սննդային կարիքները 80 օրվա ընթացքում:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), ՀՀ կառավարության հետ համատեղ, սննդի փաթեթներ կտրամադրի շուրջ 100,000 տարրական դասարանների երեխաներին` պայմանավորված այն հանգամանքով, որ դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ ՔՈՎԻԴ-19 համավարակի անվտանգության նկատառումներից ելնելով։
Համագործակցելով ՀՀ կառավարության հետ` ՊՀԾ-ն վերակազմակերպեց «Դպրոցական սնունդ» ծրագիրը` որպեսզի երեխաները հնարավորություն ունենան ստանալու ամենօրյա սննդարար կերակուրներ իրենց տանը՝ մինչ դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերաբացումը և դպրոցներում սննդի ապահովման վերսկսումը։
ՊՀԾ-ն կտրամադրի առողջարար սննդի փաթեթներ Հայաստանի ամբողջ տարածքում տարրական դպրոցների շուրջ 50,000 երեխաների` իր «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Ծրագրի աստիճանաբար ազգայնացման շրջանակներում, Հայաստանի կառավարությունը զուգահեռաբար կաջակցի շուրջ 50,000 լրացուցիչ դպրոցականների:
ՊՀԾ-ն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ՀՀ ԿԳՄՍՆ) Հայաստանում սննդի փաթեթները տրամադրում են դպրոցական երեխաներին 2020/21 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում։
Այս մեկանգամյա բաշխումը միտված է աջակցել ընտանիքներին հոգալու երեխաների սննդային կարիքները 80 օրվա ընթացքում: Սննդի փաթեթները, որոնք տրամադրվելու են ինչպես ՊՀԾ-ի, այնպես էլ Կառավարության կողմից, պարունակում են այնպիսի պարենային մթերքներ ինչպիսիք են՝ հնդկացորեն, ոսպ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ և ցորենի ալյուր:
***
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020թ․-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Մենք աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն ենք, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և օգտագործում է պարենային օգնություն ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից և կլիմայի փոփոխության ազդեցությունից վերականգնվող մարդկանց համար: