Մամուլի հաղորդագրություն

ՄԱԿ-ը ողջունում է Ճապոնիայի դրամաշնորհը` նախատեսված Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց և Հայաստանի հյուրընկալող համայնքներին աջակցելուն

16 փետրվարի 2021

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և մեր գործընկերների անունից ողջունում եմ Ճապոնիայի ժողովրդի կողմից այս առատաձեռն օժանդակությունը, որը թույլ կտա ավելի ընդլայնել իրենց տները հարկադիր լքած մարդկանց, ինչպես նաև՝ Հայաստանում հյուրընկալող համայնքների առաջնային կարիքները հոգալուն ուղղված ջանքերը», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Այս օգնությունը կբարելավի փախստականի նման կարգավիճակում բնակվող մարդկանց կենսապայմանները, ովքեր 2020 թ.-ի հակամարտության հետևանքով հարկադրված լքել են Լեռնային Ղարաբաղը և անվտանգության նկատառումենրով տեղափոխվել Հայաստան: Մասնավորապես, օժանդակության շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել հետևյալ միջոցառումները.

  • բժշկական տեխնիկական ուսուցման կազմակերպում 6 հիվանդանոցների համար և բժշկական սարքավորումների տրամադրում առողջապահական հաստատություններին;
  • 3 տարրական դպրոցներում ձեռքի լվացման տարածքների տեղադրում՝ անվտանգ ջրի հասանելիությունն ապահովելու համար;
  • հիգիենայի միջոցների և օգնության այլ պարագաների տրամադրում մոտ 2300 մարդու;
  • 3 տարհանման կենտրոնների նորոգում և վերակառուցում;
  • ձմեռելու համար անհրաժեշտ օգնության պարագաների տրամադրում շուրջ 4000 մարդու;
  • 17 առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում;
  • 15 դպրոցական հաստատությունների վերականգնում և կրթական պարագաների տրամադրում:

Ճապոնիայի ժողովրդի կողմից տրամադրված օժանդակության մեծ մասը կտրամադրվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության և նրանց գործընկերների միջոցով:

Armine Petrosyan

Արմինե Պետրոսյան

ՄԱՏԿ
Հաղորդակցության ղեկավար
Տկն. Պետրոսյանը ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավարն է 2020թ. հունիսից։ ՄԱԿ-ում իր գործունեության ընթացքում նա ղեկավարում է հանրային կապերի և տեղեկատվության համար պատասխանատու գրասենյակը, ինչպես նաև ղեկավարում է ՄԱԿ-ի հաղորդակցության խումբը: Տկն. Պետրոսյանը ներգրավված է նաև ՄՀԳ-ի աշխատանքներում։
Տկն. Պետրոսյանը հաղորդակցությունների ռազմավարության մրցանակակիր է, ով ունի նորարարական էկոհամակարգի գիտելիքներ և իրականացնում է ինտեգրված շուկայավարման հաղորդակցությունների մշակում բոլոր մակարդակներում: Տկն. Պետրոսյանը նեյրոմարքեթինգի ոլորտում բանախոս է և հետազոտող, ով տպագրվել է տարբեր միջազգային ակադեմիական ամսագրերում և գրքերում: Մինչ ներկայիս պաշտոնը ստանձնելը, զբաղեցրել է տարատեսակ պաշտոններ տեղական և միջազգային հիմնադրամներում, հաղորդակցական կազմակերպություններում։ Տկն. Պետրոսյանը ստացել է մագիստրոսի կոչում Շեֆիլդի համալսարանի Բիզնեսի կառավարում և տնտեսագիտություն, մարքեթինգ, հասարակայնության հետ կապերի և գովազդ բնագավառներում, նաև Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության, տեղեկատվական և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաների մագիստրոսի կոչում և Օտար լեզվի և գրականության, մանկավարժության բակալավրի աստիճան Բրյուսովի անվան պետական համալսարանից։

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄՄԿ
Միգրացիայի միջազգային կազմակերպություն
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Այս նախաձեռնությանը մասնակից այլ գործակալությունները

ՃԴ
Ճապոնիայի Դեսպանություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ