ՄԱԿ ՓԳՀ-ն և ECHO-ն այցելում են ընդունող համայնքներ՝ տեղում ծանոթանալու տեղահանված ընտանիքների համար իրականացվող մարդասիրական ծրագրերին
01 փետրվարի 2024
Նկարագրություն՝ ECHO–ի փորձագետները և ՄԱԿ ՓԳՀ–ի աշխատակիցներն այցելեցին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող տեղահանված ընտանիքներով բնակեցված կացարանը։
ՄԱԿ ՓԳՀ-ն իր երախտագիտությունն է հայտնում ECHO-ին՝ Հայաստանում մարդասիրական արձագանքման ծրագրերին աջակցելու համար։
Վերջերս Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության վարչության (ECHO) փորձագետները և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) աշխատակիցներն այցելեցին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող տեղահանված ընտանիքներով բնակեցված կացարանը՝ նրանց համար ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի իրավաբանների կողմից կազմակերպված իրավաբանական խորհրդատվությանը և քննարկմանը մասնակցելու նպատակով։
Նկարագրություն՝ ECHO–ի փորձագետները և ՄԱԿ ՓԳՀ–ի աշխատակիցներն այցելեցին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող տեղահանված ընտանիքներով բնակեցված կացարանը։
«Այսպիսի հանդիպումները շատ կարևոր և օգտակար են մեզ համար։ Մենք սպառիչ պատասխաններ ենք ստանում հատկապես իրավաբանական և սոցիալական խնդիրներին և փաստաթղթերին վերաբերող մեր հարցերին», - նշեց ԼՂ-ից տեղահանված Իրինան՝ կիսվելով միջոցառման մասին իր տպավորություններով։
Միջոցառումը, որն ընթացավ փոխվստահության ջերմ մթնոլորտում, տեղահանված անձանց հնարավորություն ընձեռեց քննարկել իրենց ընդհանուր և անհատական կարիքները և ստանալ պահանջված տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էր իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող կարևոր որոշումներ կայացնելու համար։
Նկարագրություն՝ ECHO–ի փորձագետները և ՄԱԿ ՓԳՀ–ի աշխատակիցներն այցելեցին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող տեղահանված ընտանիքներով բնակեցված կացարանը։
«Շատ հարցեր պարզաբանվեցին տեղահանված անձանց համար։ Նրանք հիմա կարող են դեպի առաջ նայել, պլանավորել իրենց և իրենց երեխաների ապագա կյանքը», - ասաց կացարանի ղեկավար Մարգարիտան՝ շնորհակալություն հայտնելով ECHO-ին և ՄԱԿ ՓԳՀ-ին՝ այցելության և շարունակական աջակցության համար։
Նկարագրություն՝ ECHO–ի փորձագետները և ՄԱԿ ՓԳՀ–ի աշխատակիցներն այցելեցին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող տեղահանված ընտանիքներով բնակեցված կացարանը։
ՄԱԿ ՓԳՀ-ն իր երախտագիտությունն է հայտնում ECHO-ին՝ փախստականների հրատապ կարիքներին արձագանքման գործում ցուցաբերվող աջակցության համար. մասնավորապես՝ իրավաբանական խորհրդատվություն և օգնություն, ուղղորդումների, անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև հեռախոսային թեժ գծի մատչելիության ապահովման համար։
ՄԱԿ ՓԳՀ-ն շնորհակալ է Հայաստանի կառավարությանը, ընդունող համայնքներին և քաղաքացիական հասարակությանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Փաստաբանների պալատին և մյուս բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ փախստականներին ուղղված ծրագրերում մասնակցության և սերտ համագործակցության համար։
ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունն ու նվիրատու կառույցները շարունակում են այցելել ընդունող համայնքներ, հանդիպել եւ զրուցել տեղահանված ընտանիքների հետ, տեղեկանալ նրանց բարօրության, կարիքների և հոգսերի մասին։
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?