Փոփոխությունների համատեղ նախաձեռնում․ «Բերդի Լոբի» կանանց ասոցիացիայի պատմությունը
Մեր պատմությունը մեզ բերում է Հայաստանի Տավուշի գեղատեսիլ մարզ, որտեղ Բերդքաղաքում մի խումբ կանայք միավորվել են ընդհանուր տեսլականի շուրջ:
Հայտնի իր համով և որակով իրենց մշակած լոբու պես էլ, այս կանանց միջև կապերը հայտնի են իրենց ամրությամբ ու ավանդույթների խորը արմատներով: «Բերդի Լոբի» կանանց ասոցիացիան ավելին է, քան պարզապես ֆերմերների կոլեկտիվ. դա կանանց հզորացման և միմյանց աջակցելու խորհրդանիշ է, համայնք, որտեղ կանայք սատարում են միմյանց` միասին աճ գրանցելու համար:
Ասոցիացիայի կանայք՝ Ալինան, Վարդուհին, Անահիտը, Աննան և Լուսինեն, յուրաքանչյուրն իր կարողությունն ու փորձառությունն է բերել խմբին:
Համախմբված ընդհանուր նպատակի համար՝ նրանք վճռական են բարելավելու իրենց կյանքը և իրենց ընտանիքների ապագան՝ լոբու աճեցման և վաճառքի միջոցով: Ասոցիացիան ստեղծվել է ՄԱԶԾ-ի և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի (LEAD4Lori and Tavush) շրջանակներում:
ՊԳԿ-ի աջակցությամբ այս ծրագրի միջոցով կանայք ձեռք բերեցին բիզնեսի կառավարման և մարքեթինգի հմտություններ, մասնակցեցին կապեր հաստատելուն ուղղված միջոցառումներին, որոնց շնորհիվ նրանք հնարավորություն ունեցան փոխանակել գիտելիքներն ու փորձը ի նպաստ ընդհանուր շահի: Կանանց կողմից ձևավորված այս ասոցիացիան իրենից ներկայացնում է ապահով հարթակ, որտեղ այդ կանայք կարող են կիսվել գիտելիքներով, սատարել միմյանց և ձեռք ձեռքի տված աշխատել գյուղատնտեսության մեջ իրենց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար:
Հզորացում՝ գործընկերներին աջակցելու միջոցով
Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի պես, Բերդի կանայք էլ կարևորում են միասնության ուժը: Ասոցիացիայի յուրաքանչյուր անդամ աջակցում է մյուսին՝ համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման, թե դժվար ժամանակներում պարզապես միմյանց լսելու միջոցով:
Մոտենալով առաջին համատեղ բերքահավաքին, այս կանայք փաստում են, որ համատեղ ոչ միայն լոբի են մշակում, այլև ընկերություն են անում ու
կառուցում միմյանց սատարելու համակարգ, որը կոփում է նրանց և՛ անհատապես, և՛ հավաքականորեն:
Ասոցիացիայի անդամներից Անահիտն իր օրը սկսում է առավոտյան ժամը 4:30-ին, նա վստահեցնում է, որ իր արտերը խնամելիս միայնակ չէ ջանք գործադրում: Ալինան, Լուսինեն, Աննան և Վարդուհին թեև աշխատում են իրենց սեփական հողակտորների վրա, սակայն կապված են միմյանց հետ
հանուն ընդհանուր նպատակի։ Նրանք գիտեն, որ հույս դնելով միմյանց վրա՝ կարող են հաղթահարել հողերի մասնատվության և ձեռքով աշխատելու խնդիրները, որոնք հակառակ դեպքում կարող են դանդաղեցնել իրենց բերք ստանալու ընթացքը: Քույրության այս ուժեղ զգացումն է, որ սնուցում է նրանց տոկունությունն ու հաջողության հասնելու վճռականությունը:
Միասին հաղթահարել մարտահրավերները
Մարտահրավերները, որոնց բախվում են կանայք, միայն իրենցը չէ: Որպես խումբ, նրանք բախվում են արտադրության փոքր ծավալների սահմանափակումներին և լոբի մշակության աշխատատար բնույթին: Միմյանց աջակցելով նրանք հաղթահարում են այս խոչընդոտները՝ համատեղ գտնելով ստեղծագործական լուծումներ: Ասոցիացիայի հիմնումը թույլ է տալիս նրանց կիսել ռեսուրսները, նվազեցնել ծախսերը և վստահություն ձեռք բերել, նրանք պատրաստվում են ապագային: Միավորելով իրենց ուժերը և աշխատելով որպես թիմ՝ կանայք վերացնում են այն պատնեշները, որոնք խանգարում էին նրանց մուտք գործել ավելի մեծ շուկաներ:
Նրանց փոխադարձ աջակցությունը դուրս է գալիս դաշտերում միմյանց հետ աշխատելու սահմաններից։ Նրանք պայմանագրեր են կնքել մարզային սուպերմարկետների հետ և արտահանման տարբերակներ են ուսումնասիրում, քանի որ մեծացնում են իրենց արտադրությունը: Լոբու մաքրման կենտրոն ստեղծելու ծրագրերով ասոցիացիան իր ործունեությունը համապատասխանեցնում է շուկայի պահանջներին՝ ապահովելով իր լոբու արդյունավետ մաքրումն ու փաթեթավորումը: Առաջընթացի այս քայլերը հնարավոր չէին լինի առանց կոլեկտիվ վճռականության, ինչը վկայում է այն մասին, թե ինչի կարող են հասնել կանայք, երբ նրանք աշխատեն միասին:
Զարգացման ընդհանուր տեսլական
«Բերդի լոբի» կանանց ասոցիացիան միայն անհատական հաջողությունների մասին չէ. դա տարածաշրջանի բոլոր կանանց համար հնարավորություններ ստեղծելու մասին է: Քանի որ նրանք նախատեսում են ընդլայնել իրենց գործունեությունը, նրանք նախատեսում են ավելի շատ կին ֆերմերներ ներգրավել իրենց գործում։ ՊԳԿ Հայաստանի և տեղական ՀԿ-ների աջակցությամբ նրանք կառուցում են ապագա, որտեղ կանայք գյուղատնտեսության ոլորտում առանցքային դերակատարներ են՝ նպաստելով ինչպես տնտեսական աճին, այնպես էլ համայնքների զարգացմանը:
Բերդի կանայք իրենց տեսլականի շնորհիվ ստեղծում են մի միջավայր, որտեղ լսվում է կանանց ձայնը, գնահատվում է նրանց ներդրումը և լիովին իրացվում է նրանց ներուժը: Այս պատկանելության զգացումը, իմանալու, որ նրանք ավելի մեծ բանի մաս են կազմում, խթանում է հաջողության հասնելու նրանց վճռականությունը: Ինչպես նրանց մշակած լոբիներն են արմատանում և աճում, այնպես էլ նրանց վստահությունն ու անկախությունը:
Միասին հանուն ավելի պայծառ ապագայի
«Բերդի լոբի» կանանց ասոցիացիայի պատմությունը համերաշխության և փոխադարձ աջակցության պատմություն է։ Այս կանայք միավորվել են ոչ միայն լոբի աճեցնելու համար այլ նաև միմյանց հզորացնելու։ Նրանք հասկանում են, որ իրենց հաջողությունը փոխկապակցված է և միմյանց աջակցելով ստեղծում են ավելի պայծառ ապագա իրենց և համայնքի համար։
Այս նախաձեռնությունը լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կանայք, երբ միավորված են, կարող են փոփոխություն մտցնել գյուղական համայնքների տնտեսություններում: Իրենց ընկերակցության միջոցով նրանք ոչ միայն բարելավում են իրենց ապրուստի միջոցները, այլև ոգեշնչում են տարածաշրջանի այլ կանանց՝ համախմբվել և ուժ գտնել իրենց ընդհանուր փորձառության մեջ: Նրանց պատմությունը հիշեցնում է, որ երբ կանայք աշխատում են միասին, նրանք կարող են հաղթահարել նույնիսկ ամենադժվար խոչընդոտները: Յուրաքանչյուր անցնող սեզոնի հետ այս կանանց միջև կապերն ավելի են ամրանում, և նրանք միասին կերտում են տոկունության, համագործակցության և հզորացման ժառանգություն՝ կին ֆերմերների ապագա սերունդների համար:
Այս հրատարակությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես ՊԳԿ-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: