2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կայնքի վրա: Վարակի արագ տարածումը և մարդկությանը դեռևս հայտնի չլինելու փաստը հանգեցրին տարատեսակ տեղեկատվության առաջացմանը և տարածմանը: Սակայն դրանցից շատերը սխալ տեղեկատվություն են պարունակում և կարող են վտանգավոր լինել: Ուստի անչափ կարևոր է օգտվել միայն ստուգված և հավաստի աղբյուրներից: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքում կգտնեք հավաստի տեղեկատվություն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի մյուս գործակալություններից, ինչպես նաև՝ ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ի՞նչ է կորոնավիրուսը
Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև՝ ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV):
Նոր կորոնավիրուսը նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019թ և մինչ օրս չէր գրանցվել մարդկանց շրջանում։
Կորոնավիրուսները կենդանաբանական ծագում ունեն, այսինքն՝ փոխանցվում են կենդանիների և մարդկանց միջև: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրինակ SARS-CoV- ը փոխանցվել է մարդուն ցիվետ կատուներից, իսկ MERS-CoV-ը՝ միասապատ ուղտերից: Մեզ հայտնի են նաև մի քանի այլ կորոնավիրուսներ, որոնք առկա են կենդանիների շրջանում, սակայն դեռևս չեն փոխանցվել մարդկանց:
Վեց կետ, որ պետք է իմանալ կորոնավիրուսի վերաբերյալ:
Որո՞նք են կորոնավիրուսի ախտանշանները:
ՔՈՎԻԴ-19-ը տարբեր կերպ է ազդում մարդկանց վրա: Նոր կորոնավիրուսային վարակը շնչառական հիվանդություն է, և վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները արտահայտվում են մեղմ կամ չափավոր, և նրանք ապաքինվում են առանց հատուկ բուժում ստանալու: Սակայն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ կամ 60 և ավելի տարեկան են, հիվանդությունը կարող է ավելի ծանր դրսևորվել և նույնիսկ հանգեցնել մահվան:
Կոնորավիրուսի հիմնական ախտանշաններն են՝
- ջերմություն,
- հոգնածություն,
- չոր հազ:
Այլ ախտանշաններն են՝
- դժվարացած շնչառություն,
- ցավեր,
- կոկորդի ցավ,
- և շատ քչերի մոտ նկատվում է փորլուծություն, սրտխառնոց և քթից հոսք:
Թեթև ախտանշաններ ունեցող մարդիկ, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ, պետք է ինքնամեկուսանան և դիմեն իրենց բժիշկին կամ զանգահարեն ՔՈՎԻԴ-19-ի թեժ գծին՝ համապատասխան խորհուրդներ ստանալու համար:
Տենդ, հազ կամ դժվարացած շնչառություն ունեցող մարդիկ պետք է զանգահարեն իրենց բժշկին և դիմեն բժշկական օգնության:
Ինչպե՞ս պաշտպանվել վարակից:
Վարակման տարածումը կանխելու համար հիմնական խորհուրդները ներառում են ձեռքերի կանոնավոր լվացում օճառով և ջրով կամ մաքրում սպիրտային հիմքով քսուքով, հազալիս և փռշտալիս բերանի և քթի ծածկում, սննդի, մասնավորապես՝ մսի և ձվի պատշաճ պատրաստում: Հարկավոր է խուսափել սերտ շփումից այն մարդկանց հետ, ում մոտ առկա են շնչառական հիվանդության ախտանիշեր, ինչպիսիք են՝ հազը և փռշտոցը:
Է՞լ ինչ կարող եմ անել՝ վարակից պաշտպանվելու և ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու համար:
Ինչպե՞ս կարող եմ պաշտպանվել վարակից ճամփորդելիս: Ինչպե՞ս պաշտպանվել վարակից աշխատավայրում: Ստացիր բոլոր հարցերիդ պատասխաններն այստեղ:
Եվս մի քանի օգտակար հղում՝
- Փաստեր և առասպելներ նոր կորոնավիրուսի մասին։
- Առողջ սննդակարգի 6 խորհուրդ ՊՀԾ-ի փորձագետների կողմից՝ կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու համար։
- Հաճախ տվող հարցեր. Որքանո՞վ է վտանգավոր նոր կորոնավիրուսային վարակը: Կարո՞ղ եմ վարակվել նոր կորոնավիրուսային վարակով իմ ընտանի կենդանուց: Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել անցնելով հղումով։
- Հարց ու պատասխան` պարենի և գյուղատնտեսության վրա ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցության վերաբերյալ։
- Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ։
- Նոր կորոնավիրուսային վարակը և մեր երեխաները. Ինչպե՞ս և ի՞նչ խոսել երեխաների հետ նոր կորոնավիրուսային վարակի մասին: Խորհուրդներ ուուսուցիչներին: Ինչպե՞ս դեռահասները կարող են պաշտպանել իրենց հոգեկան առողջությունը կորոնավիրուսի ժամանակ: Ինչպե՞ս օգտվել երեխաների հետ երկար տանը մնալու հնարավորությունից: Այս և մի շարք այլ կարևոր թեմաներ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքում:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունը՝ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում
ՊԳԿ
Հայաստանի գյուղաբնակ սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ կենդանիներ և անասնակեր էին ստացել, ավելի արդյունավետ են հաղթահարում ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված վիճակը և ավելի հավասարակշռված սննդակարգ ունեն։ Այս արդյունքները գրանցվել են Լոռու և Շիրակի մարզերում սոցիալապես անապահով բնակչության վրա համաճարակի ազդեցության՝ արագացված գնահատմամբ:
ՄՄԿ
ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու և աշխատանքային միգրանտներին աջակցելու համար՝ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) նախաձեռնել է միկրո ձեռնարկատիրության զարգացման ծրագիր, որն ամենաարագ և արդյունավետ միջոցն է` բնակչության տարբեր խմբերի, այդ թվում՝ սոցիալապես կամ տնտեսապես անապահով խմբերի սոցիալական վիճակի բարելավման համար, ինչն իր հերթին նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության կրճատմանը:
ՄՄԿ-ն կազմակերպել է հեռավար քննարկում՝ հայ առաջատար բժիշկ-ճառագայթաբանների և Նյու Յորքի համալսարանի բժշկագիտության դպրոցի բժիշկների միջև:
ՄԱԶԾ
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը տրամադրել է Արմավիրի մարզի բուժհաստատություններին անձնական պաշտպանիչ միջոցներ՝ 10,000 նիտրիլային ձեռնոց, 1,000 ռեսպիրատոր և 250 պաշտպանիչ ակնոց:
ՄԱԶԾ-ն, ՄԱԲՀ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը իրականացրել են անձնական պաշտպանիչ պարագաների գնում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար՝ ապահովելու հաստատության անխաթար աշխատանքը, քաղաքացիների հետ շփումները և փակ հաստատություններ այցերը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքաբնակ կամավորների հետ միասին, առաջնային օգնություն տրամադրեցին Հայաստանի 100-ից ավել բնակավայրերի խոցելի խմբերին։
ՄԱԶԾ-ն և Կոկա Կոլա ընկերությունը ռենտգեն և ուլտրաձայնային սարքեր են տրամադրել տեղական բժշկական հաստատություններին։
ՄԱՀԲ
ՄԱԲՀ-ն անհատական պաշտպանիչ միջոցներ է տրամադրել ծննդատների բուժանձնակազմերին, ինչպես նաև՝ միայնակ տարեցների հետ աշխատող սոցիալական աշխատողներին։
Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կոչին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ձեռք է բերել և Նախարարությանը տրամադրել 100 պլանշետ՝ այն դպրոցականների համար, ովքեր, ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, չունեին հեռավար ուսուցմանը մասնակցելու հնարավորություն:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան, մեկնարկել է «Խնամողի դպրոցի» շրջանակում մշակված «Մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքներ» խորագրով հատուկ, երկամսյա դասընթացի առցանց տարբերակը։
ՔՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը շարունակում է աջակցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և, նրանց միջոցով, համավարակի և արտակարգ դրության հետևանքով բնակչության խոցելի խմբերին։
ՄԱՓԳՀ
Սերտորեն համագործակցելով պետական և տեղական իշխանությունների հետ` ՄԱԿ ՓԳՀ-ն և գործընկերները սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ են բաշխել 250 խոցելի ընտանիքների, այդ թվում՝ երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց:
Սիրիայից տեղահանված կանայք պատրաստում են ոչ բժշկական դիմակներ՝ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին օգնելու համար։ Այս ջանասեր կանայք միացել են ՄԱԿ ՓԳՀ և վերջինիս գործընկեր MADE51-ի դիմակների պատրաստման գլոբալ նախաձեռնությանը՝ նպաստելով փախստականների ինքնաբավությանը և կանանց հզորացմանն ամբողջ աշխարհում։
ՅՈՒՆԻՍԵՖ
2020 թ.-ի ապրիլի 2-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ նյութերի առաջին խմբաքանակը՝ օգնելու համար պաշտպանել խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է մասնագիտական օգտագործման պաշտպանիչ պարագաներ առաքել Հայաստան։ Օրինակ մայիս ամսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող անչափահաս երեխաներին է տրամադրել թվով 79 կրթական նյութ, այդ թվում ՝ գրքեր, դասագրքեր և բառարաններ, սեղանի խաղ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել է կորոնավիրուսի ընթացքում ինքնամեկուսացած երեխաներին ու ծնողներին զորակցելու #ՏանըՀավեսԷ թվային արշավը։ Արշավին է միացել ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանը:
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՔՈՎԻԴ-19 արձագանքի շրջանակում` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տեքստիլ ծրագրի թիմն աջակցել է փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): Այս նախաձեռնությունը թույլ է տվեց ՓՄՁ-ներին պահպանել վաճառքը և աշխատատեղերը (1000 աշխատակից, որոնց 95%-ը՝ կանայք): ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ շահառու ընկերությունները արտադրել են 2,623 անկողնային հավաքածու և 2000 բժշկական հագուստ:
ՊՀԾ
ՊՀԾ-ի ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման շրջանակում Չինաստանի Պեկին քաղաքից ժամանած ինքնաթիռը Երևան է տեղափոխել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը, որը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ձեռք է բերել Առողջապահության նախարարության համար՝ վերազինելու Հայաստանի բժշկական հաստատությունները ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին խնամելու նպատակով։