ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է Հայաստանի Միգրացիոն ծառայության ջանքերն՝ ուղղված ապաստանի ընթացակարգերը COVID-19-ով պայմանավորված իրավիճակին հարմարացնելուն:
Ապաստանի ընթացակարգերը COVID-19-ով պայմանավորված իրավիճակին հարմարացնելուն ուղղված Հայաստանի Միգրացին ծառայության (ՄԾ) ջանքերը որպես լավ օրինակ ներկայացվել են Global Compact on Refugees-ի նախաձեռնությունը հանդիսացող Asylum Capacity Support Group-ի առցանց հարթակում:
Ըստ իր մանդատի, «Փաստականների և ապաստանի մասին» օրենքին համահունչ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՄԾ-ն իրականացնում է փախստականի կարգավիճակի որոշման գործընթացը։
2020թ․-ի մարտից ի վեր՝ COVID-19 վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ մի քանի ամիս շարունակ ՄԾ-ն բնականոն աշխատանքից անցավ լրիվ և մասնակի առցանց աշխատանքային եղանակի, որն անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ ապաստանի ընթացակարգերի մատչելիության, դիմումների ընդունման և ուսումնասիրության, ապաստան հայցողներին և փախստականներին ծառայությունների մատուցման և այլ գործառույթների վրա։
Նկարագրություն՝ Միգրացիոն ծառայության աշխատակիցը դիմակ է կրում աշխատավայրում՝ համավարակի տարածումը զսպելու նպատակով:
Գիտակցելով ապաստանի տրամադրման գործընթացներին վերաբերող անխափան աշխատանքի կարևորությունը COVID-19-ի պայմաններում՝ ՄԾ-ն, երկու հիմնական սկզբունքների վրա հիմնվելով, նոր ընթացակարգեր մշակեց և իրականացրեց․ ապահովեց միջազգային պաշտպանություն հայցող անձանց համար համակարգի շարունակական հասանելիությունը, միաժամանակ վարակի տարածումը կանխարգելող հատուկ միջոցներ ձեռնակեց։ Ներքին և ՄԱԿ-ՓԳՀ-ի հետ խորհրդակցությունների արդյունքում ՄԾ-ն հատուկ միջոցներ մշակեց և իրականացրեց հետևյալ ուղղություններում․ ա) ապաստանի տրամադրման գործընթացներ, բ) տեղեկատվության մատչելիություն, գ) փաստաթղթերի տրամադրում, հիմնարար իրավունքների և ծառայությունների հասանելիություն, դ) փախստականի կարգավիճակի որոշման վերաբերյալ գործերի կուտակման կանխում։
Նկարագրություն՝ Փոքրիկ աղջնակը ցույց է տալիս COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվական պաստառ:
Վերը նշված արդյունավետ միջոցառումների կիրառումը զգալի արդյունքներ ապահովեց․ 2020 թ․-ի առաջին կեսին ՄԾ-ն՝ 2019 թ․-ի համեմատ 2020 թ․-ի նույն ժամանակամիջոցում մոտ 30 %-ով ավելի ապաստանի հայցեր հաշվառեց։ 2020 թ․-ին այն ապաստան հայցողների թիվը, որոնց գործերի վերաբերյալ որոշում կայացվեց, գրեթե նույնն էր (նույնիսկ մի փոքր ավելի), ինչ 2019 թ․-ին։ Ընթացիկ ապաստանի հայցերի թիվը 2020 թ․-ի վերջին միայն մի փոքր էր ավելի, քան 2019-ի վերջին։
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?