ՄԱԲՀ աջակցությամբ գործարկվել է «Մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքներ» առցանց դասընթացը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան, մեկնարկեց «Խնամողի դպրոցի» շրջանակում մշակված «Մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքներ» խորագրով հատուկ, երկամսյա դասընթացի առցանց տարբերակը։
Նկարագրություն՝ Դրվագ «Մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքներ» առցանց դասընթացից։
Դասավանդող մասնագետները բժիշկներ են՝ մասնագիտացած նաև պրոֆեսիոնալ խնամքի հարցերում, անցել են մի շարք վերապատրստումներ հենց գերիատրիայի և գերոնտոլոգիայի ոլորտում՝ Ասոցիացիայի գործընկեր միջազգային կազմակերպություններում (EuGMS, РГНКЦ)։
Նկարագրություն՝ Դրվագ «Մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքներ» առցանց դասընթացից։
Տարեցների մեծամասնությունը տարիքին համընթաց ձեռք է բերում առողջական մի շարք խնդիրներ, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։ Նրանց և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը մեծապես կախված է խնամքից, դրա ճիշտ կազմակերպումից։ Հետևաբար խիստ կարևոր է, որ խնամողը, լինի ընտանիքի անդամ, թե մասնագետ (օրինակ՝ բուժքույր), տիրապետի խնամքի ոլորտում հատուկ գիտելիքների և հմտությունների։
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱԲՀ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?