Անձնական պաշտպանիչ պարագաներ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար
10 ապրիլի 2020
ՄԱԶԾ-ն, ՄԱԲՀ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնել են անձնական պաշտպանիչ պարագաներ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անխաթար աշխատանքն ապահովելու համար։
Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում ու պաշտպանություն» ծրագիրն իրականացրել է անձնական պաշտպանիչ պարագաների գնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար՝ ապահովելու հաստատության անխաթար աշխատանքը, քաղաքացիների հետ շփումները և փակ հաստատություններ այցերը։
Աջակցության նպատակով՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվել է 6000 ձեռնոց, 2300 բժշկական դիմակ, 700 բախիլ, 700 շնչառական դիմակ, 300 պաշտպանիչ արտահագուստ, 250 պաշտպանական ակնոց, 50 դեմքի պաշտպանիչ սաղավարտ, 10 տուփ ախտահանիչ հաբ, 70լ ախտահանող նյութ, 5 հեռակա ջերմաչափման սարք։