Հայաստանում կորոնավիրուսային վարակի աննախադեպ տարածումը նպաստում է դիմակների պահանջարկի աճին:
Տիկին Վանի Նալբանդյանի կողմից ղեկավարվող «Նոր արև» կարուձևի ատելիեում աշխատում են մի խումբ սիրիահայ կանայք, որոնք ներառվել են ոչ բժշկական դիմակների պատրաստման աշխատանքներում։ ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակն ու գործընկերներն այցելեցին Սիրիահայ միության կողմից հիմնված «Արդյունաբերական գոտում» աշխատող այս տեղահանված կանանց։
««Նոր Արև»-ն ինձ տվեց որոշակի եկամուտ ստեղծելու և ընտանիքիս կարիքները հոգալու հնարավորություն: Արտակարգ իրավիճակի այս դժվարին օրերում, երբ մարդիկ դիմակների կարիք ունեն, ինձ համար պատիվ է, որ հմտություններս ու գիտելիքս կարող եմ ծառայեցնել ինձ ապաստան տված հանրությանը», - նշեց սիրիահայ կանանցից մեկը՝ չկտրվելով իր աշխատանքից։
Նկարագրություն՝ Տեղահանված սիրիահայ կինը կարում է ոչ բժշկական դիմակ։
Այս ջանասեր կանայք միացել են ՄԱԿ ՓԳՀ և վերջինիս գործընկեր MADE51-ի դիմակների պատրաստման գլոբալ նախաձեռնությանը՝ նպաստելով փախստականների ինքնաբավությանը և կանանց հզորացմանն ամբողջ աշխարհում։
«Փախստականներն ունեն հմտություններ և տաղանդներ, որոնց զարգացման և ծաղկման համար միայն հնարավորություն է անհրաժեշտ։ [Ստեղծված] յուրաքանչյուր կտորի հիմքում ընկած է պատմության և մշակույթի մի պատմվածք, պատերազմից ու հետապնդումներից խուսափած մարդուն տրված հնարավորություն՝ աշխարհին առաջարկելու գեղեցիկ ու նրբաճաշակ մի բան». Ֆիլիպպո Գրանդի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար:
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?