ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ընդլայնել է իր աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ օգնելու ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում
17 դեկտեմբերի 2020
Նկարագրություն՝ ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19 արձագանքման և վերականգնման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից տրամադրված անկողնային պարագաներով և բժշկական հանդերձանքով արկղերը։
Աջակցությունը տրամադրվել է ՄԱԿ-ի՝ ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման և վերականգնման հիմնադրամի ֆինանսական օգնության շնորհիվ։
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) աջակցում է ՀՀ կառավարության՝ COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված ջանքերին՝ իրականացնելով «Պայքար կորոնավիրուսի դեմ» ծրագիրը, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի կորոնավիրուսի արձագանքման և վերականգնման հիմնադրամը: Ծրագիրը նախատեսում էր օգնություն տրամադրել տեղական հագուստ արտադրող ընկերություններին՝ արտադրելու անկողնային պարագաներ և բժշկական հանդերձանք ՀՀ Առողջապահության նախարարության կողմից սահմանված տեխնիկական չափանիշներին համապատասխան: Տեղական 5 ընկերությունների կողմից արտադրվել են 2,623 անկողնային պարագաների և 2,000 բժշկական հանդերձանքի հավաքածու:
Նկարագրություն՝ ՄԱԱԶԿ ներկայացուցիչը, ՀՀ առողջապահության փոխնախարարը՝ ՄԱԱԶԿ ծրագրի շրջանակում ստեղծված «SPACE 59» կենտրոնում։
Ս.թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԱԶԿ ծրագրի շրջանակում ստեղծված «SPACE 59» կենտրոնում հյուրընկալվեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, և, ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի հետ կնքված փաստաթղթի համաձայն, ՀՀ Առողջապահության նախարարությանը հանձնվեցին վերը նշված պարագաները:
Նկարագրություն՝ ՄԱԱԶԿ ներկայացուցիչը և ՀՀ առողջապահության փոխնախարարը՝ համաձայնագիրը ստորագրելիս։
Հատկանշական է նաև, որ, ծրագրի կողմից ստացված պատվերների շնորհիվ, ձեռնարկությունները հնարավորություն ստացան պահպանել իրենց աշխատատեղերը՝ ապահովելով նաև ընկերությունների արտադրական գործունեությունը:
Նկարագրություն՝ ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը՝ ՄԱԱԶԿ ծրագրի շրջանակում ստեղծված «SPACE 59» կենտրոնում։
Արտադրության ողջ ընթացքում ընկերությունների հետ խորհրդատվական և ուղղորդման աշխատանքներ են իրականացրել ՄԱԱԶԿ «Հագուստի և կոշիկի արտադրության ոլորտի աջակցման» ծրագրի փորձագետները, որպեսզի արտադրանքը համապատասխանի ՀՀ Առողջապահության նախարարության կողմից սահմանված տեխնիկական պահանջներին:
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?