Վերջին հրապարակումները
Մամուլի հաղորդագրություն
18 նոյեմբերի 2024
«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովի առանցքում՝ կրթության ոլորտում գրանցված արդյունքները և առաջիկա անելիքները
Ավելին
Պատմություն
15 նոյեմբերի 2024
Փոփոխությունների համատեղ նախաձեռնում․ «Բերդի Լոբի» կանանց ասոցիացիայի պատմությունը
Ավելին
Մամուլի հաղորդագրություն
14 նոյեմբերի 2024
ADAMS-ի վերաբերյալ ամփոփիչ խորհրդակցություններ
Ավելին
Վերջին հրապարակումները
Կայուն զարգացման նպատակները Հայաստանում
Կայուն զարգացման նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։ Ստորև ներկայացված են այն նպատակները, որոնց ուղղությամբ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է՝
Մամուլի հաղորդագրություն
19 նոյեմբերի 2024
«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովի առանցքում՝ կրթության ոլորտում գրանցված արդյունքները և առաջիկա անելիքները
Համաժողովի շրջանակում անցկացվեց կրթական էքսպո, որտեղ ինը կրթական, սփյուռքի, ՏՏ կազմակերպություններ ներկայացրեցին իրենց կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են կրթության նոր չափարոշչի ներդրմանը և կրթական բարեփոխման առաջխաղացմանը։
Թվով երկրորդ այս համաժողովը արդեն դարձել է մի ձևաչափ, որով նախարարությունը հրավիրում է զարգացման գծով իր գործընկերներին քննարկելու առաջընթացը, առկա խնդիրները, լսելու փորձագիտական եզրակացությունները, երկխոսության միջոցով առաջարկներ ստանալու և համադրելու ռեսուրսները հետագա քայլերի համար։
Միջոցառմանը բացման արարողությանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է կրթության ոլորտում կարևոր անելիքների շուրջ քննարկումների հնարավորությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Եվրոպական միության գործընկերներին համատեղ ջանքի համար: Անդրադառնալով համաժողովի վայրի ընտրությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն պատահական չէ ընտրված. «Հանրակրթության ոլորտի կարևորագույն բարեփոխումները և հանրակրթության չափորոշչի փորձարկումը սկսել ենք հենց Տավուշի մարզից, և դրանք բոլորովին հեշտ ժամանակներ չէին: Երբ ամբողջ աշխարհը համավարակի պայմաններում կրթության շարունակականության խնդիր էր փորձում կարգավորել, կարծես խենթություն էր այդ պայմաններում բարեփոխումների գործընթաց մեկնարկելը: Այդ դժվարությունների համատեքստում կարողացանք գործընթացը մեկնարկել, և դա, իհարկե, համատեղ աշխատանք էր, որովհետև հանրակրթության չափորոշչի բարեփոխումների ծրագիրն իրականացրել ենք Եվրոպական միության գործընկերների և Համաշխարհային բանկի աջակցությամբ»:
Անդրադառնալով ոլորտի կարևոր թիրախներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման նպատակով Կառավարության իրականացրած ծրագրերը, որոնք վերաբերում են ուսուցիչների ատեստավորմանը, վարձատրության բարելավմանը և մասնագիտական զարգացմանը: Նրա խոսքով՝ այս քաղաքականությունների արդյունքում նախորդ տարի համակարգում գրանցվել է ավելի քան 3 հազար նոր ուսուցչի մուտք դպրոց։«Մարդիկ արձագանքում են իրականացվող քաղաքականությանը, և ուսուցչի մասնագիտությունը դրանով իսկ դառնում է շատ ավելի գրավիչ: Հատկապես ուրախալի է, որ դպրոց նոր մուտք գործած ուսուցիչների շրջանում մեծ համամասնություն են կազմում երիտասարդները. մինչև 40 տարեկան ուսուցիչները կազմում են նոր մուտք գործած ուսուցիչների շուրջ 60 տոկոսը, ինչը բավականին լուրջ թիվ է: Կարևորում եմ նաև, որ նոր ուսուցիչների շուրջ 56 տոկոսն աշխատում է գյուղական դպրոցներում. սա նշանակում է, որ մեր առանձին թիրախային ծրագրերը, որոնք ուղղված էին հենց այս խնդիրների կարգավորմանը, տալիս են իրենց առաջին արդյունքները:
«Եվրոպական միությունը մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, ինչպես նաև Սյունիքի մարզերի կրթության, և մեզ համար սա կարևոր ներդրում է մարդկային կապիտալի զարգացման և Հայաստանի Հանրապետության դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ Մենք աջակցել ենք ԲՏՃՄ (STEM) լաբորատորիաների գործունեությանը, ներդրումներ ենք կատարել միջնակարգ դպրոցների և նախակրթարանների վերակառուցման, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության և արտադասարանային պարապմունքների ուղղությամբ: Այս բոլոր ուղղություններով և
կրթությունից անդին շատ կարևոր է շարունակել ներգրավել երիտասարդներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան նշանակալից դեր ստանձնելու և նպաստելու քաղաքականությունների մշակմանը, քանզի այն քաղաքականությունը, որ մշակվում է այսօր անմիջական կերպով անդրադառնալու է նրանց ապագա կյանքի վրա»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով ոլորտում բազմակողմանի գործընկերության շարունակականությունը։
«Այն, ինչ կրթության մեջ հաջողություն էր համարվում, հիմնովին այլ է մեր օրերում. այսօր խոսքը վերաբերում է նրան, որ օգնենք երեխաներին զարգացնել իրենց ինքնությունը, ճանաչողական, սոցիալական և էմոցիոնալ հմտությունները, որոնք անհրաժեշտ են նրանց իրենց հասարակությունը ձևավորելու համար: Կարևոր է այս երկու մոտեցումները բալանսավորել երեխաներին հիմնավոր գիտելիքներ և կարողություններ ուսուցանելիս։
Հայաստանը առաջընթաց է արձանագրել երկու ուղղությամբ, որի մասին նշվել է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի վերջին Եզրափակիչ դիտարկումներում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը, այդ թվում տրամադրելով տեխնիկական աջակցություն «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» շրջանակում։
Համաժողովին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ներկայացրեց հանրակրթության և վաղ մանկական կրթության գծով բարեփոխումների առաջընթացը: Վերջին տարում ստեղծվել է մենթոր մանկապարտեզների ցանկ, որի համաձայն իրականացվել են առցանց և առկա ձևաչափերով վերապատրաստումներ մենթոր մանկապարտեզների կողմից իրենց կցվաց մանկապարտեզների համար։ Այլ ձևաչափով նաև տրամադրվել է շարունակական աջակցության, որը կարևոր դեր է ունեցել չափորոշչի արդյունավետ ներդրման համար։
Վերջին տարվա ընթացքում շուրջ հինգ-վեց անգամ հավաստագրում է իրականացվել մանկապարտեզների տնօրենների համար, որը դրական է անդրադարձել կառավարման որակի վրա։ Դրան զուգահեռ, լիցենզավորվել են բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ։ Հանրակրթության ոլորտում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ՝ կրթության կազմակերպումից մինչ գնահատման համակարգը, դասագրքերի մշակում, մասնագիտական կարողությունների զարգացում և այլն։ Տավուշի մարզում ավարտական քննությունները երեք կրթական մակարդակներում արդեն կազմակերպվել են նոր կերպով։ Թեև արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, դպրոցների փորձը նաև փաստում է, որ այն նպաստել է աշակերտների ստեղծագործ կարողությունների արտահայտմանը։ Մի շարք դպրոցներում արդեն առկա են խմբակներ, կատարվում է նախագծային ուսուցում, որը դրական է անդրադարձել ուսուցչի ընդհանուր ծանրաբեռնվածության, ինչպես նաև սովորողների ուսումնական մոտիվացիայի վրա։ Ամենակարևոր գործընթաց է հանդիսացել դասագրքերի ստեղծումը։ Ըստ նախարարի տեղակալի՝ այդ գործընթացում հետաքրքրություն են հայտնել ներգրավվելու բազմաթիվ նոր կազմակերպություններ, և որքան մեծ լինի մրցակցությունը, այնքան արդյունքներն էլ լավը կլինեն։ Դեռևս չլուծված է մնում ավագ դպրոցի դասագրքերի խնդիրը, մասնավորապես՝ ավագ դպրոցի պատմության դասագրքի հարցը։
Այս տարի ներդրվել է ուսուցչի կարիքի գնահատման հիման վրա վերապատրաստումների համակարգ, որը ավելի թիրախային կդարձնի մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը։ Տարեկան շուրջ 1500 մանկավարժ անցնում է վերապատրաստում, այդ թվում մանկավարժահոգեբանական ուղղություններով, օրինակ՝ կրթության առանց բռնության և բուլինգի։ 3903 ուսուցիչ արդեն ատեստավորվել է կամավոր ատեստավորման համակարգով և ստանում է ավելի բարձր աշխատավարձ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Այբ կրթական հիմնադրամի հետ համատեղ և ԵՄ ֆինանսավորմամբ նախարարությունը նաև իրականացնում է կրթության կառավարման և առաջնորդության վերապատրաստումների ծրագիր դպրոցների տնօրենների շուրջ 60 հավակնորդների համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ նաև իրականացվում է հատուկ դպրոցների վերափոխման ծրագիր, որը պիլոտային փուլում է։ Վաղ մանկական ուսումնառության և հանրակրթության թեմաներից բացի համաժողովի մասնակիցները քննարկեցին միջին մասնագիտական և բարձրագույն կրթության շուրջ բարեփոխումների ընթացքը, ծանոթացան կրթության արագ դիագնոստիկ հետազոտության նախնական տվյալներին, ինչպես նաև վերանայվեց Հայաստանի Հարապետության կրթության զարգացման ռազմավարության գործողությունների պլանը։

1 of 5
Մամուլի հաղորդագրություն
15 նոյեմբերի 2024
ADAMS-ի վերաբերյալ ամփոփիչ խորհրդակցություններ
ADAMS-ը առցանց տեղեկատվական կառավարման համապարփակ համակարգ է, որը պատկանում և շահագործվում է ՀՀ կառավարության կողմից: Այս կենտրոնացված համակարգը ծառայում է որպես ընդհանուր զարգացման աջակցության և օգնության ծրագրերի վերաբերյալ կարևոր տվյալների պահոց։ Համակարգը մշակվել է Synergy International Systems-ի կողմից։«ADAMS-ը նորարարական նախաձեռնություն է Հայաստանում, որն ուղղված է երկրում թափանցիկության, հաշվետվողականության և զարգացման աջակցության համակարգման բարելավմանը` համահունչ կառավարության առաջնահերթություններին և ազգային զարգացման ռազմավարություններին: Սա կարևոր է զարգացման աջակցության կազմակերպված և արդյունավետ մոտեցման համար, հատկապես հաշվի առնելով Կայուն զարգացման նպատակներին հասնելու երկրի պարտավորությունները», - բացման խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։ «Ես կցանկանայի ընդգծել, որ ADAMS-ը զգալի առաջընթաց է Հայաստանի համար՝ զարգացման ծրագրերը թափանցիկ և արդյունավետ կերպով կառավարելու և զեկուցելու առումով: Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին և շահագրգիռ կողմերին իրենց շարունակական աջակցության համար և ակնկալում ենք երկարատև համագործակցություն՝ այս կարևոր համակարգի լիարժեք իրականացման գործում», - ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին:Փոխվարչապետ պարոն Գրիգորյանի խորհրդական Անի Բաբայանը կարևորեց հարթակի գործնական ասպեկտները․ «ADAMS-ը կուժեղացնի զարգացման աջակցության և ֆինանսների համակարգումը կենտրոնացված տեղեկատվական կառավարման միջոցով, ներառելով տեղեկատվություն ծրագրի գործողությունների վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը հանձնառու է ապահովել հարթակի լիարժեք գործունեությունը»։ADAMS-ի վերջնական տարբերակը ներկայացրեց Անի Բաբայանը և Synergy International Systems-ի ծրագրի ղեկավար Հովհաննես Աղաջանյանը, որին հաջորդեցին միջոցառման մասնակիցների հարցերն ու պատասխանները:Միջոցառմանը ներկա էին կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների աշխատակիցներ և այլ շահագրգիռ կողմեր:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
13 նոյեմբերի 2024
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի աշխատակիցները մասնակցեցին Զեների ստանդարտի կիրառմամբ էլեկտրական չափման թեմայով վերապատրաստմանը
Վերապատրաստմանը մասնակցեցին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) հինգ տեխնիկական փորձագետ։ Վերապատրաստումը ՍՉԱՄ-ի էլեկտրական տրամաչափարկման լաբորատորիայի կարողությունների բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագրի մաս է, որի նպատակն է՝ միջազգային ստանդարտների և ուղեցույցների համաձայն, մատուցել բարձրակարգ և միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ։
Վերապատրաստման մասնակիցները ծանոթացան Զեների ստանդարտի բնութագրերին ու գործնական լաբորատոր կիրառմանը։ Գործնական փուլը ներառում էր Զեների ստանդարտի կիրառմամբ թվանշային մուլտիմետրների բնական չափման, չափման այս տեսակի անորոշության հաշվարկներին և բազմաֆունկցիոնալ տրամարափիչների բնական չափմանը։ Միջազգային փորձագետի հետ համատեղ, ՍՉԱՄ-ի անձնակազմը մշակեց թվանշային մուլտիմետրների և բազմաֆունկցիոնալ տրամաչափիչների բնական չափման ընթացակարգ։«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսական դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին:

29 հոկտեմբերի 2024
ԱՀԿ հետազոտությունը փաստում է Հայաստանում սոցիալական մեդիայում կրծքի կաթի փոխարինիչների մարքեթինգին վերաբերող մտահոգիչ միտման մասին
Մշտադիտարկման 22 օրվա ընթացքում 68 մասնակից (հղի կանայք և մայրեր) իրենց սոցիալական ցանցերի միջոցով ստացել են ավելի քան 300 գովազդ, որոնցից 238-ն ուղղակիորեն առնչվել է կրծքի կաթի փոխարինիչներին և հավելյալ սննդին, իսկ դրանցից 65-ը վերաբերել է խանութների վեբկայքերին, որոնք ցուցադրել կամ գովազդել են մանկական սնունդ և հարակից ապրանքներ: Հաշվի առնելով ուսումնասիրության սահմանափակումը, որը կապված է գովազդների մոնիտորինգի հավելվածի օգտագործման հետ, ենթադրվում է, որ տվյալներն ավելի պակաս են գրանցվել՝ բնակչության շրջանում կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգի իրական ծավալների համեմատ: «Վստահ եմ, որ հետազոտության արդյունքները կներկայացնեն թվային միջավայրում խախտումները, դրանց առանձնահատկությունները` օգնելով մեզ ավելի նպատակաուղղված և թիրախային դարձնել մեր քաղաքականությունը, հարկ եղած դեպքում վերանայելով նաև ոլորտային օրենսդրությունը», - նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ դոկտոր Արմեն Գասպարյանը։Հղի կանանց և մայրերի շրջանում նորածինների և վաղ հասակի երեխաների համար կրծքի կաթի փոխարինիչների և սննդի գովազդի ճնշող ծավալը և ազգային կանոնակարգերին չհետևելը մտահոգություն է առաջացնում Հայաստանում նորածինների սննդի մարքեթինգի պրակտիկայի վերաբերյալ: Հղի կանանց և մայրերի շրջանում կրծքի կաթի փոխարինիչներին վերաբերող ապակողմնորոշող պնդումներն ու դրանք գովազդելը, ինչը խաթարում է կրծքով կերակրումը, ուղղակիորեն հակասում են ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նորածինների և վաղ տարիքի երեխաների սնուցման ռազմավարություններին: Ավելին, գովազդի ծավալն ու բովանդակությունը բացասաբար կանդրադառնա երեխաների ճիշտ կերակրելու՝ մայրերի կողմից տեղեկացված որոշումներ կայացնելու վրա: «Երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում պատշաճ սնուցումն առանցքային է հիվանդությունների ռիսկի նվազեցման և երեխայի զարգացումը խթանելու համար, և ԱՀԿ-ն պարտավորվում է խրախուսել մայրերին, խնամակալներին, ընտանիքներին և համայնքներին կատարել տեղեկացված ընտրություն նորածինների և երեխաների պատշաճ սնուցման վերաբերյալ», - ասում է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան։Հայաստանում հղի կանանց և մայրերի շրջանում կրծքի կաթի փոխարինիչների և նորածինների ու վաղ տարիքի երեխաների համար սննդի թվային մարքեթինգի հետազոտությունը նախաձեռնել են ԱՀԿ-ն և Առողջապահության նախարարությունը և իրականացրել է «Վստահություն» առողջապահական ՀԿ-ն։Հետազոտության արդյունքների ազդեցությունըՈւսումնասիրության արդյունքները փաստում են քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների և թվային մարքեթինգի ոլորտի ընկերությունների կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ ուղղված գործող կանոնակարգերի ավելի հետևողական կիրառմանը և թվային մարքեթինգի ոլորտում ավելի ընդլայնված հաշվետվողականությանը: Սա առաջնահերթ նշանակություն ունի՝ նորածինների և երեխաների սնուցման վերաբերյալ ապացուցահենք որոշումներ կայացնելու, ծնողների և խնամակալների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև կրծքով կերակրումը՝ որպես նորածինների սնուցման օպտիմալ աղբյուր խրախուսելու համար:Հետագա ուղղություններ Չնայած սահմանափակումներին՝ հետազոտության արդյունքներն արժեքավոր պատկերացումներ են տալիս Հայաստանում հղի կանանց և մայրերին ուղղված կրծքի կաթի փոխարինիչների և մանկական այլ սննդի և հարակից ապրանքների թվային մարքեթինգի ներկայիս ոլորտի վերաբերյալ: Հետազոտության տվյալների հիման վրա կարելի է ուրվագծել հետևյալ քայլերը որպես աշխատանքի հետագա ուղղություններ՝խրախուսել քննարկումներ․ խրախուսել բազմակողմ քննարկումներ քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների և թվային մարքեթինգի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կրծքով կերակրումը՝ որպես նորածինների սնուցման օպտիմալ աղբյուր խթանելու համար:Ամրապնդել իրավական կարգավորումները. ամրապնդել «Կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրարկումը և կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգին վերաբերող իրավական կարգավորումները:Խրախուսել տեղեկացված որոշումների կայացումը. բարձրացնել իրազեկվածության մակարդակը և ներդրումներ կատարել՝ ուղղված բոլոր հանգամանքներում բարենպաստ միջավայրի ստեղծմանը մայրերի, ընտանիքների և այլ խնամակալների կողմից նորածինների և վաղ հասակի երեխաների սնուցման օպտիմալ տարբերակի մասին տեղեկացված ընտրություն կատարելու համար։Հետազոտության մասինԱյս հետազոտությունն անդամ պետությունների հետ համագործակցելու ԱՀԿ-ի ավելի ընդգրկուն նախաձեռնության մի մաս է։ Դրա նպատակն է հասկանալ, թե ինչպես են սոցիալական մեդիան և թվային հարթակներն օգտագործվում կրծքի կաթի փոխարինիչները խթանելու համար՝ առաջարկելով տվյալներ քաղաքականության վրա հետագա ազդեցության, ինչպես նաև նորածինների ու երեխաների առողջությունը պաշտպանելու մասին: Հետազոտության նպատակն է նաև արժեքավոր տվյալներ տրամադրել՝ խրախուսելու համար ծնողների և խնամակալների իրավունքները, ինչպես նաև նրանց կողմից տեղեկացված որոշումների կայացումը:Հետազոտությունը նպատակ չունի վերացնել կրծքի կաթի փոխարինիչները որպես կանանց և ընտանիքներին հասանելի արտադրանք, այլ ուղղված է մարքեթինգի կիրառման և սահմանված ուղեցույցների ու կանոնակարգերի միջև համապատասխանության ապահովմանը: Նշում խմբագրական կազմի համար Ամբողջական զեկույցի համառոտ տարբերակը կարելի է ներբեռնել այստեղից: ԶԼՄ հարցումների համար դիմել՝ Հռիփսիմե Օհանյանին ohanyanh@who.int ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության պատասխանատու
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
23 հոկտեմբերի 2024
Աշխարհում ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին մանկության տարիներին ենթարկվել է սեռական բռնության կամ ոտնձգության (ՅՈՒՆԻՍԵՖ)
Երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առաջին գլոբալ և տարածաշրջանային տվյալները, որ հրապարակվել են Աղջիկների միջազգային օրվան ընդառաջ, ցույց են տալիս ամբողջ աշխարհում այս հանցավոր արարքների ծավալները, ինչը հատկապես դեռահաս աղջիկների համար ունենում է հետևանքներ ամբողջ կյանքի ընթացքում: Եթե հաշվի առնենք սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերը, ինչպիսիք են առցանց կամ բանավոր չարաշահումները, տուժած աղջիկների և կանանց թիվն աշխարհում հասնում է 650 միլիոնի կամ 1-ը 5-ից, ինչը ընդգծում է բռնության և չարաշահման բոլոր ձևերի արդյունավետ կանխարգելման և աջակցության համապարփակ ռազմավարությունների հրատապ անհրաժեշտությունը: «Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը բիծ է մեր խղճի վրա,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը:- Այն խոր և երկարատև վնասվածքների պատճառ է դառնում, հաճախ այն մարդու կողմից, ում երեխան ճանաչում և վստահում է, և այնտեղ, որտեղ նա պետք է իրեն ապահով զգա»:«Անկայուն իրավիճակներում ապրող երեխաները հատկապես խոցելի են սեռական բռնության նկատմամբ,- ավելացրել է Ռասըլը:- Մենք ականատես ենք լինում սեռական բռնության սարսափելի դեպքերի հակամարտության գոտիներում, որտեղ բռնաբարությունները և սեռով պայմանավորված բռնությունը հաճախ օգտագործվում են որպես պատերազմի զենք»:Տվյալների համաձայն՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում դեռահասության տարիքում՝ զգալիորեն աճելով 14-17 տարեկանների շրջանում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռական բռնության ենթարկված երեխաները ավելի հավանական է, որ կենթարկվեն կրկնակի բռնությունների: Դեռահասության շրջանում նպատակային միջամտությունների իրականացումը կարևոր է այս շրջանը փակելու և նման վնավածքների երկարաժամկետ հետևանքները մեղմելու համար:Բռնություն վերապրածները հաճախ կրում են սեռական բռնության տրավմայի հետևանքները նաև չափահասության շրջանում՝ ենթարկվելով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, թմրամիջոցների չարաշահման, սոցիալական մեկուսացման և հոգեկան առողջության խնդիրների, ինչպիսիք են տագնապն ու դեպրեսիան, ինչպես նաև առողջ հարաբերություններ ձևավորելու դժվարությունների: Ապացուցված է, որ ազդեցությունն ավելի է խորանում, երբ երեխաները հետաձգում են իրենց հետ տեղի ունեցածի մասին խոսելը, երբեմն շատ երկար ժամանակով կամ էլ ընդհանրապես գաղտնի են պահում դրանք: Թեև ավելի շատ աղջիկներ և կանայք են տուժում այս երևույթներից, և նրանց հետ կատարված դեպքերն ավելի լավ են փաստագրված, ըստ տվյալների, տղաներն ու տղամարդիկ նույնպես տուժում են: Շուրջ 240-310 միլիոն տղա և տղամարդ կամ 11- ից 1-ը մանկության տարիներին ենթարկվել է բռնաբարության կամ սեռական ոտնձգության: Այս թիվը հասնում է 410-ից 530 միլիոնի, եթե հաշվի առնվեն բռնության «ոչ կոնտակտային» ձևերը:Համապարփակ տվյալների բացակայությունը, հատկապես տղաներին վերաբերող դեպքերի և սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերի վերաբերյալ, կարևորում են տվյալների հավաքման մեջ ներդրումների ավելացման անհրաժեշտությունը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ տեղեկությունն ամբողջ ծավալով ընդգրկելու համար: Մինչ պետությունների ղեկավարները և քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ ակտիվիստները, բռնություն վերապրածները և երիտասարդները, պատրաստվում են հանդիպել հաջորդ ամիս Կոլումբիայում կայանալիք Երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ գլոբալ նախարարական համաժողովին, տվյալները փաստում են երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ակտիվացման և ամբողջ աշխարհում երեխաների համար ավելի ապահով ապագա կերտելու հրատապ անհրաժեշտության մասին հետևյալ կերպ․Սոցիալական և մշակութային նորմերի վիճարկում և փոփոխում, որոնք թույլատրելի են դարձնում սեռական բռնության դրսևորումներն ու թույլ չեն տալիս երեխաներին աջակցության դիմել: Տրամադրել յուրաքանչյուր երեխայի ճշգրիտ, մատչելի և տարիքին համապատասխան տեղեկություն, որը նրան հնարավորություն կտա ճանաչելու, թե որն է սեռական բռնությունը, և հաղորդելու դրա մասին: Ապահովել, որ բռնության զոհ և բռնություն վերապրած յուրաքանչյուր երեխայի համար հասանելի լինեն այնպիսի ծառայություններ, որոնք նպաստում են արդարադատության իրականացմանն ու նրանց ապաքինմանը և նվազեցնում հետագա վնասի ռիսկերը:Օրենքների և կանոնակարգերի բարելավում՝ երեխաներին սեռական բռնության բոլոր ձևերից պաշտպանելու համար, այդ թվում՝ երեխաների հետ աշխատող կազմակերպություններում, ինչպես նաև ներդրումների իրականացում հօգուտ անհրաժեշտ անձանց, ռեսուրսների և համակարգերի, որոնք կբերեն անհրաժեշտ փոփոխությունները: Ազգային տվյալների բարելավված համակարգերի ներդրում՝ առաջընթացը մշտադիտարկելու և հաշվետվողականություն ապահովելու համար՝ կիրառելով միջազգային չափանիշեր, ինչպիսիք են Երեխաների նկատմամբ բռնության միջազգային դասակարգումը (International Classification of Violence against Children):
1 of 5
Պատմություն
15 նոյեմբերի 2024
Փոփոխությունների համատեղ նախաձեռնում․ «Բերդի Լոբի» կանանց ասոցիացիայի պատմությունը
Հայտնի իր համով և որակով իրենց մշակած լոբու պես էլ, այս կանանց միջև կապերը հայտնի են իրենց ամրությամբ ու ավանդույթների խորը արմատներով: «Բերդի Լոբի» կանանց ասոցիացիան ավելին է, քան պարզապես ֆերմերների կոլեկտիվ. դա կանանց հզորացման և միմյանց աջակցելու խորհրդանիշ է, համայնք, որտեղ կանայք սատարում են միմյանց` միասին աճ գրանցելու համար:
Ասոցիացիայի կանայք՝ Ալինան, Վարդուհին, Անահիտը, Աննան և Լուսինեն, յուրաքանչյուրն իր կարողությունն ու փորձառությունն է բերել խմբին:
Համախմբված ընդհանուր նպատակի համար՝ նրանք վճռական են բարելավելու իրենց կյանքը և իրենց ընտանիքների ապագան՝ լոբու աճեցման և վաճառքի միջոցով: Ասոցիացիան ստեղծվել է ՄԱԶԾ-ի և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի (LEAD4Lori and Tavush) շրջանակներում:
ՊԳԿ-ի աջակցությամբ այս ծրագրի միջոցով կանայք ձեռք բերեցին բիզնեսի կառավարման և մարքեթինգի հմտություններ, մասնակցեցին կապեր հաստատելուն ուղղված միջոցառումներին, որոնց շնորհիվ նրանք հնարավորություն ունեցան փոխանակել գիտելիքներն ու փորձը ի նպաստ ընդհանուր շահի: Կանանց կողմից ձևավորված այս ասոցիացիան իրենից ներկայացնում է ապահով հարթակ, որտեղ այդ կանայք կարող են կիսվել գիտելիքներով, սատարել միմյանց և ձեռք ձեռքի տված աշխատել գյուղատնտեսության մեջ իրենց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար:
Հզորացում՝ գործընկերներին աջակցելու միջոցով
Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի պես, Բերդի կանայք էլ կարևորում են միասնության ուժը: Ասոցիացիայի յուրաքանչյուր անդամ աջակցում է մյուսին՝ համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման, թե դժվար ժամանակներում պարզապես միմյանց լսելու միջոցով:
Մոտենալով առաջին համատեղ բերքահավաքին, այս կանայք փաստում են, որ համատեղ ոչ միայն լոբի են մշակում, այլև ընկերություն են անում ու
կառուցում միմյանց սատարելու համակարգ, որը կոփում է նրանց և՛ անհատապես, և՛ հավաքականորեն: Ասոցիացիայի անդամներից Անահիտն իր օրը սկսում է առավոտյան ժամը 4:30-ին, նա վստահեցնում է, որ իր արտերը խնամելիս միայնակ չէ ջանք գործադրում: Ալինան, Լուսինեն, Աննան և Վարդուհին թեև աշխատում են իրենց սեփական հողակտորների վրա, սակայն կապված են միմյանց հետ
հանուն ընդհանուր նպատակի։ Նրանք գիտեն, որ հույս դնելով միմյանց վրա՝ կարող են հաղթահարել հողերի մասնատվության և ձեռքով աշխատելու խնդիրները, որոնք հակառակ դեպքում կարող են դանդաղեցնել իրենց բերք ստանալու ընթացքը: Քույրության այս ուժեղ զգացումն է, որ սնուցում է նրանց տոկունությունն ու հաջողության հասնելու վճռականությունը:Միասին հաղթահարել մարտահրավերները
Մարտահրավերները, որոնց բախվում են կանայք, միայն իրենցը չէ: Որպես խումբ, նրանք բախվում են արտադրության փոքր ծավալների սահմանափակումներին և լոբի մշակության աշխատատար բնույթին: Միմյանց աջակցելով նրանք հաղթահարում են այս խոչընդոտները՝ համատեղ գտնելով ստեղծագործական լուծումներ: Ասոցիացիայի հիմնումը թույլ է տալիս նրանց կիսել ռեսուրսները, նվազեցնել ծախսերը և վստահություն ձեռք բերել, նրանք պատրաստվում են ապագային: Միավորելով իրենց ուժերը և աշխատելով որպես թիմ՝ կանայք վերացնում են այն պատնեշները, որոնք խանգարում էին նրանց մուտք գործել ավելի մեծ շուկաներ: Նրանց փոխադարձ աջակցությունը դուրս է գալիս դաշտերում միմյանց հետ աշխատելու սահմաններից։ Նրանք պայմանագրեր են կնքել մարզային սուպերմարկետների հետ և արտահանման տարբերակներ են ուսումնասիրում, քանի որ մեծացնում են իրենց արտադրությունը: Լոբու մաքրման կենտրոն ստեղծելու ծրագրերով ասոցիացիան իր ործունեությունը համապատասխանեցնում է շուկայի պահանջներին՝ ապահովելով իր լոբու արդյունավետ մաքրումն ու փաթեթավորումը: Առաջընթացի այս քայլերը հնարավոր չէին լինի առանց կոլեկտիվ վճռականության, ինչը վկայում է այն մասին, թե ինչի կարող են հասնել կանայք, երբ նրանք աշխատեն միասին:Զարգացման ընդհանուր տեսլական
«Բերդի լոբի» կանանց ասոցիացիան միայն անհատական հաջողությունների մասին չէ. դա տարածաշրջանի բոլոր կանանց համար հնարավորություններ ստեղծելու մասին է: Քանի որ նրանք նախատեսում են ընդլայնել իրենց գործունեությունը, նրանք նախատեսում են ավելի շատ կին ֆերմերներ ներգրավել իրենց գործում։ ՊԳԿ Հայաստանի և տեղական ՀԿ-ների աջակցությամբ նրանք կառուցում են ապագա, որտեղ կանայք գյուղատնտեսության ոլորտում առանցքային դերակատարներ են՝ նպաստելով ինչպես տնտեսական աճին, այնպես էլ համայնքների զարգացմանը:
Բերդի կանայք իրենց տեսլականի շնորհիվ ստեղծում են մի միջավայր, որտեղ լսվում է կանանց ձայնը, գնահատվում է նրանց ներդրումը և լիովին իրացվում է նրանց ներուժը: Այս պատկանելության զգացումը, իմանալու, որ նրանք ավելի մեծ բանի մաս են կազմում, խթանում է հաջողության հասնելու նրանց վճռականությունը: Ինչպես նրանց մշակած լոբիներն են արմատանում և աճում, այնպես էլ նրանց վստահությունն ու անկախությունը:Միասին հանուն ավելի պայծառ ապագայի
«Բերդի լոբի» կանանց ասոցիացիայի պատմությունը համերաշխության և փոխադարձ աջակցության պատմություն է։ Այս կանայք միավորվել են ոչ միայն լոբի աճեցնելու համար այլ նաև միմյանց հզորացնելու։ Նրանք հասկանում են, որ իրենց հաջողությունը փոխկապակցված է և միմյանց աջակցելով ստեղծում են ավելի պայծառ ապագա իրենց և համայնքի համար։ Այս նախաձեռնությունը լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կանայք, երբ միավորված են, կարող են փոփոխություն մտցնել գյուղական համայնքների տնտեսություններում: Իրենց ընկերակցության միջոցով նրանք ոչ միայն բարելավում են իրենց ապրուստի միջոցները, այլև ոգեշնչում են տարածաշրջանի այլ կանանց՝ համախմբվել և ուժ գտնել իրենց ընդհանուր փորձառության մեջ: Նրանց պատմությունը հիշեցնում է, որ երբ կանայք աշխատում են միասին, նրանք կարող են հաղթահարել նույնիսկ ամենադժվար խոչընդոտները: Յուրաքանչյուր անցնող սեզոնի հետ այս կանանց միջև կապերն ավելի են ամրանում, և նրանք միասին կերտում են տոկունության, համագործակցության և հզորացման ժառանգություն՝ կին ֆերմերների ապագա սերունդների համար: Այս հրատարակությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես ՊԳԿ-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

11 նոյեմբերի 2024
ՄՄԿ-ն աջակցում է փախստականների սոցիալ-տնտեսական ընդգրկմանը Հայաստանում
Վանանդ, Հայաստան 2024թ. կեսօրին Տիգրանը կրկին հագնում է մեղվապահի համազգեստը` ոտք դնելով մեղուների կանոնակարգված թագավորություն: Ամեն անգամ, երբ զգուշորեն բարձրացնում է փեթակի կափարիչը, օդը լցվում է մեղուների ներդաշնակ բզզոցով․ հազարավոր փոքրիկ թևիկներից ստեղծված երգչախումբը կատարյալ ներդաշնակության մեջ է: Մեղուները՝ բնության ջանասեր արհեստավորները, անխոնջ աշխատում են՝ ոսկե նեկտարը վերածելով մեղրի՝ երկրի քաղցրահամ էլիքսիրի: «Մեղվի խայթոցը առողջարար է, բայց ավելի լավ է պաշտպանիչ հագուստ կրեք»,-խորհուրդ տվեց Տիգրանը Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցներին կես կատակ, կես լուրջ, ապա շարունակեց ներկայացնել մեղվապահության և մեղվարտադրանքի առողջարար հատկությունները։ Լեռնային Ղարաբաղում տարիներ շարունակ մի քանի տասնյակ փեթակներ ունենալուց և մեղվաբուծությամբ զբաղվելուց հետո, գալով Հայաստան, Տիգրանը կորցրել էր իր սիրած զբաղմունքն ու ապրուստը, մինչդեռ տան հիշողությունները և մեղուների բզբզոցը մտքում էին։
«Սիրում եմ այս աշխատասեր արարածներին, որոնք միմյանց առաջնորդում են դեպի լավագույն ծաղկունքը, ինչն էլ վկայում է իրենց թիմային աշխատանքի և ճկունության մասին։ Հաճույք եմ ստանում նրանից, որ հավաքում եմ արևից հյութացած մեղրը, որն արդյունքն է լավ մեղվապահության և տնտեսվարության, ինչն էլ պահանջում է ժամանակ և հմտություններ», - նկատեց Տիգրանը փայլն աչքերում։ ԱՄՆ Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի (PRM) աջակցությունը, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագիրը հնարավորություն է ընձեռել Տիգրանին տրամադրել 22 փեթակ մեղուներով: Բիզնեսը լավ է զարգանում, մեղրի վաճառքն աճում է, և Տիգրանը մտածում է բիզնեսն ավելի ընդլայնել՝ նոր փեթակներ գնելով:2024 թվականից ի վեր ՄՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ավելի քան 15 բիզնեսի։ Այս նախաձեռնությունը իրականացվում է «Օժանդակելով ՄՄԿ-ի Փախստականների արձագանքման ծրագրի գործողություններին Հայաստանում» շրջանակներում՝ աջակցելու կառավարության ջանքերին՝ փախստականներին պաշտպանություն ապահովելու, իրենց հիմնական կարիքները բավարարելու և սոցիալ-տնտեսական ընդգրկումը խթանելու համար: Նախատեսվում է ընդլայնել աջակցության շրջանակը, ներառելով ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ ոչ գյուղատնտեսական բիզնեսներ: Ակնկալվում է, որ աջակցությունը ավելի քան 100 աշխատատեղ կստեղծի՝ ապահովելով փախստականների համար ապրուստի միջոցներ, ինչպես նաև կբարելավի նրանց աշխատանքային պայմանները:

21 օգոստոսի 2024
ՊՀԾ և ԱՄՆ ՄԶԳ այցը՝ գնահատելու Հայաստանում փախստականներին տրամադրվող աջակցությունը
Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակը վերջերս հյուրընկալել էր երկօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոյի պատվիրակությանը, որի նպատակն էր գնահատել փախստական ընտանիքներին տրամադրվող աջակցությունը Հայաստանի մի շարք մարզերում: Այցի ընթացքում Տարածաշրջանային մարդասիրական հարցերով խորհրդական Ադրինե Թումայանը և պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներին, սոցիալական աշխատողներին և փախստական ընտանիքներին, ովքեր աջակցություն են ստացել ԱՄՆ ՄԶԳ մարդասիրական օգնության բյուրոյի կողմից: Արարատի և Կոտայքի մարզերում նրանք համապարփակ քննարկումներ ունեցան մարզպետարանի ներկայացուցիչների և սոցիալական աշխատողների հետ՝ գնահատելու վերջին հակամարտությունների ազդեցությունը փախստական ընտանիքների վրա և բացահայտելու նրանց կարիքները:Առանձնահատուկ ջերմ, սակայն դժվար այցելություն էր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակվող փախստական ընտանիքի՝ 90-ամյա տատիկին, ով խնամում է իր երեք ծնողազուրկ թոռներին և հաշմանդամ որդուն: Տեղահանվելով և կորցնելով փաստաթղթերը՝ այս ընտանիքն անասելի դժվարությունների միջով է անցել, որպեսզի հոգա իր առաջնային խնդիրները։ Ընտանիքը նաև չի կարողանում լիարժեք կերպով օգտվել պետության աջակցությունից։ ԱՄՆ ՄԶԳ Մարդասիրական օգնության բյուրոյի աջակցության շնորհիվ այս ընտանիքը ստացել է երեք ամսվա առաջին անհրաժեշտության պարենային փաթեթներ։ Այս աջակցությունը կենսական նշանակություն է ունեցել ընտանիքի համար և օգնել նրանց հաղթահարել առօրյա մարտահրավերները: Թիմը նաև վերանայել է սննդի բաշխման գործընթացները և քննարկել փախստականների լայնածավալ կարիքները՝ նշելով, որ Կոտայքում արձանագրվել է փախստականների ամենամեծ թիվը, որը էական աջակցության անհրաժեշտություն է ստեղծում։Առաքելությունն ընդգծեց, թե որքան մեծ դեր ունի ԱՄՆ ՄԶԳ-ի շարունակական աջակցությունը, քանզի այս խոցելի ընտանիքները հնարավորություն են ունենում ստանալ անհրաժեշտ օգնություն այս դժվարին ժամանակներում: ՊՀԾ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ հանձնառությունը նշանակալիորեն փոխում է առավել կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը։ԱՄՆ կառավարության ՄԶԳ-ի մարդասիրական օգնության բյուրոյի միջոցով տրամադրած 1.13 միլիոն դոլարի աջակցությամբ՝ ՊՀԾ հայաստանյան գրասենյակը ապահովել է մոտ 30,000 փախստականների կենսական նշանակություն ունեցող պարենային աջակցությունը յոթ ամիսների ընթացքում: Պարենային փաթեթները բաշխվել են տարբեր մարզերում 2024թ․-ի փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսը, իսկ սննդի աջակցության քարտերը տրամադրվել են փախստականներին 2024 թվականի հունիսից մինչև հուլիսի վերջը ընկած ժամանակահատվածում:Այս աջակցությունը նպաստել է առաջնային կարիքների բավարարմանը և ապահովել է տեղահանված ընտանիքների բարեկեցությունը։
1 of 5
Պատմություն
07 օգոստոսի 2024
Այցելություն Մասիս համայնք
Հուլիսի 30-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գվենոլեն լը Կուստերի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ այցելեցին Արարատի մարզի Մասիս համայնք՝ հանդիպելու Մասիսի քաղաքապետ Դավիթ համբարձումյանի, փախստական ընտանիքների և համայնքի սոցիալական աշխատողների հետ՝ տեղում հասկանալու իրավիճակը, փախստականների մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև Մասիս համայնքի կարողությունները: ՄԱԿ-ի գործընկերներն այցելեց համայնքի կողմից տրամադրված կոլեկտիվ կացարաններ փախստականների համար, այդ թվում՝ ՄԱԶԾ - ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ փախստականների համար նախատեսված կացարանը, հանդիպեց փախստական ընտանիքների, կին ձեռներեցների իրենց հացաբուլկեղենի և զգեստագործական արտադրամասերում։ «Այս հացատունը շատ կարևոր է իմ և համայնքի համար», - ասաց Զինան, երբ մենք այցելեցինք նրա հացաբուլկեղենի խանութը։ «Այս աշխատանքով ես հոգում եմ իմ ընտանիքի կարիքներն և քաղաքի բնակչներին մատակարարում թեթև ու առողջ նախուտեստներ», - ժպիտով ասաց Զինան: Նրա ավանդական «ջինգյալով հացը» (բուսական հաց) և փախլավան հայտնի են Մասիսում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները նաև այցելեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից աջակցվող սոցիալ-հոգեբանական կենտրոն՝ ծանոթանալու փախստական երեխաների կենսակերպին և կարիքներին: «Մենք խաղաղություն և ներդաշնակություն ենք գտել մեզ հյուրընկալող համայնքում: Մասիսը շատ հյուրընկալ քաղաք է, իսկ մարդիկ այստեղ շատ բարի են», - պատմում էին փախստական կանայք։Փախստականների և Մասիս համայնքի հետ դիտարկումներն ու քննարկումները օգնեցին ՄԱԿ-ի մշտական համակարգողին և ՄԱԿ-ի թիմին ավելի լավ հասկանալ փախստականների իրավիճակը և առաջնահերթ կարիքները՝ նախաձեռնելու հետագա համատեղ մարդասիրական, կրթական և զարգացման ծրագրերը՝ աջակցելու և բարձրացնելու փախստականների ու համայնքների կարողությունները։ «Համատեղ ջանքերով ՄԱԿ-ի հայաստանյան թիմը կշարունակի օգնության ձեռք մեկնել փախստականներին», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը Մասիս կատարած այցից հետո:
1 of 5
Պատմություն
25 հուլիսի 2024
Ճանաչողական այցեր որակի ենթակառուցվածքային հաստատություններ և չափագիտության միջազգային կազմակերպություններ
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Հայաստանի որակի ենթակառուցվածքի ոլորտի աշխատակիցների համար ճանաչողական այց կազմակերպեց ԵՄ-ի որակի ենթակառուցվածքային հաստատություններ Բրյուսելում և չափագիտության միջազգային կազմակերպություններ Փարիզում: Այցն իրականացվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում և նպատակ ուներ պատվիրակության անդամներին ծանոթացնել ԵՄ-ի որակի ենթակառուցվածքին և չափագիտության միջազգային համակարգին: Բրյուսելում հայկական պատվիրակությունը այցելեց որակի ստանդարտների սահմանմամբ ու վերահսկողությամբ զբաղվող բելգիական կառավարական գործակալություն՝ FOD Economie։ Պատվիրակությունը հանդիպեց նաև Օրենսդրական չափագիտության եվրոպական ասոցիացիայի (WELMEC) ներկայացուցիչներին և ծանոթացավ եվրոպական երկրների օրենսդրական չափագիտության կարգավորումների ներդաշնակեցմանը: Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայում (EURAMET) պատվիրակության ներկայացուցիչներին ներկայացվեց ազգային չափագիտության ինստիտուտների միջև համագործակցությունն ու չափումների միասնական համակարգի մշակումը։ Պատվիրակությունը նաև հանդիպեց Եվրոպական միությունում ՄԱԱԶԿ ներկայացուցչի հետ՝ քննարկելու երկու կառույցների միջև համագործակցությունը։ Փարիզում հայկական պատվիրակությունն այցելեց Չափերի և կշիռների միջազգային բյուրո (BIPM)։ Պատվիրակությունը հյուրընկալվեց նաև Չափագիտության և փորձարկման ազգային լաբորատորիայի (LNE) կողմից, հանդիպում կազմակերպվեց օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությունում (OIML), որտեղ քննարկվեցին տարբեր ընթացակարգեր ու Հայաստանի հնարավոր անդամակցության առավելությունները:Այցերն ավարտվեցին նորագույն լաբորատորիաների շրջայցով, որտեղ ցուցադրվեցին տրամաչափման և չափումների աշխատանքներ:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
05 նոյեմբերի 2024
Դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն անդամ պետությունների կողմից առաջադրվել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով
Կոպենհագեն, 30 հոկտեմբերի 2024թ․
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի (ԱՀԿ Եվրոպա) անդամ երկրները դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեին առաջադրել են ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով։ Նրա պաշտոնավարումը կմեկնարկի 2025 թվականի փետրվարին՝ ԱՀԿ Գործադիր խորհրդի կողմից պաշտոնապես ընտրվելուց հետո:
Դիմելով Կոպենհագենում ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 74-րդ նստաշրջանի (RC74) պատվիրակներին՝ դոկտոր Կլյուգեն հայտնեց իր երախտագիտությունը․
«ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնում ծառայելն իմ կյանքի պատիվն է եղել, և ես իսկապես շատ շնորհակալ եմ և զգացված իմ առաջադրմանն ուղղված գերակշիռ աջակցության համար: Իմ երկրորդ ժամկետի առաջին խնդիրը կլինի մյուս տարի խորհրդակցել Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բոլոր 53 անդամ պետությունների, ինչպես նաև մեր բոլոր առողջապահական գործընկերների հետ՝ միասին մշակելու մեր հաջորդ հնգամյա ծրագիրը, որը նաև հայտնի է որպես Աշխատանքի եվրոպական հայեցակարգ երկրորդ խմբագրությամբ», - ասաց դոկտոր Կլ յուգեն: «Մենք կշարունակենք հիմնվել անցած հինգ տարիների բազմաթիվ հաջողությունների վրա՝ որոնք ներառում են համաճարակներին պատրաստվածության և առողջապահական համակարգերի ամրապնդման, հոգեկան առողջության, թվային առողջության և իմունիզացիայի ուղղություններով կատարած աշխատանքները: Բայց նաև կընդլայնենք մեր առաջնահերթությունները՝ ներառելով այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են ազգային առողջապահական համակարգերի անվտանգության ամրապնդումը, կլիմայական ճգնաժամի առողջապահական ազդեցությունների դեմ պայքարը, հակամանրէային կայունության դեմ հրատապ գործողություններ ձեռնարկելը և արագ փոփոխվող ժողովրդագրության պայմաններում առողջ ծերացման խթանումը: Այս ամենը կլրացվի կանանց, աղջիկների և երիտասարդների վրա նորովի ուշադրությամբ, այդ թվում՝ անդրադառնալով սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների ոլորտում գրանցված վնասակար նահանջներին, ինչպես նաև գենդերային բռնության մտահոգիչ աճին»:
RC74-ի անդամ երկրները նաև քննարկել են, թե ինչպես աշխատել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ և իրենց երկրներում՝ լուծելու հետևյալ 4 հրատապ խնդիրները՝ կայուն և դիմակայուն առողջապահական համակարգերի շրջանակի ընդունում՝ հենված վստահության բարձր մակարդակի, առաջնային առողջապահական խնամքի նկատմամբ վերանայված հանձնառության և առողջապահության աշխատուժի մեջ ներդրումների ավելացման վրա,եվրոպական տարածաշրջանում առողջապահական արտակարգ իրավիճակների պատրաստվածության, արձագանքման և դիմակայունության ամրապնդում, որը նաև հայտնի է որպես Պատրաստվածության 2.0 (Preparedness 2.0),մինչև 2030 թվականն արագ արձագանքման բժշկական թիմերի կարողությունների բարձրացում՝ ապահովելու դրանց արագ տեղակայումը առողջապահական ծանր արտակարգ իրավիճակներում, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, ևտարածաշրջանում առողջապահական նորարարությունների և զարգացող տեխնոլոգիաների կիրառման ռազմավարության մշակում, որը կներկայացվի հաստատման 2025 թվականին:
Դիմակայուն և կայուն առողջապահական համակարգեր
Անդամ պետություններն ընդունում են իրենց առողջապահական համակարգերում ներդրումները շարունակելու և ամրապնդելու անհրաժեշտությունը՝ դասեր քաղելով COVID-19 համաճարակից: Ի վերջո, քաղաքացիների առողջության և բարեկեցության բարելավումը հիմնված է մի շարք կարևորագույն նախադրյալների վրա, ինչպիսիք են առողջության առաջնային պահպանման օղակի և ընտանեկան բժիշկների դերի ուժեղացումը, առողջապահական ապագա աշխատուժի
կերտման գործում համապատասխան ներդրումների իրականացումը՝ պատշաճ վերապատրաստման, կադրերի հավաքագրման և նրանց պահպանման միջոցով, առողջապահության ոլորտում թվային լուծումների և արհեստական բանականության օգտագործումը և կայուն ֆինանսավորման մոդելների մշակումը, որոնք առողջապահական համակարգերին անհրաժեշտ միջոցներ են ապահովում որակյալ բուժօգնություն մատուցելու համար:
«Ժամանակն է փոխել մեր մտածելակերպը և առողջապահությունն այսուհետ դիտարկել որպես առաջնային ներդրում, և ոչ պարզապես հարկատուի միջոցների ծախս», - շարունակեց դոկտոր Կլյուգեն: «Մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում գրանցված փաստերը ցույց են տալիս, որ առողջապահության ոլորտում ներդրումները տնտեսության համար միջոցների վատնում չեն, այլ՝ ընդհակառակը: Իրականում, առողջապահական ոլորտն ապահովում է բազմաթիվ առավելություններ՝ անհատական և համայնքային առողջությունից ու բարեկեցությունից անդին: Այն նպաստում է տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը, նպաստում է սոցիալական համախմբվածությանը և բարելավում է աշխատուժի արդյունավետությունը, եթե նշենք միայն 3գործոն»: Պատրաստվածություն 2.0 (Preparedness 2.0)Պատրաստվածություն 2.0-ը ԱՀԿ Եվրոպայի նոր տարածաշրջանային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրն է՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում (2024–2029) առողջապահական արտակարգ իրավիճակների պատրաստվածության, արձագանքման և դիմակայունության համար: Այն նախատեսված է տարածաշրջանում ջանքերն ընդլայնելու համար՝ առողջապահական արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու, արձագանքելու, դրանք կանխելու և դրանց հանդեպ ավելի դիմակայուն դառնալու նպատակով․ ապագային միտված այս պլանը պատրաստվածությունը տեղափոխում է հաջորդ մակարդակ, քանի որ այն հիմնվում է վերջին ճգնաժամերից քաղված դասերի վրա:
«Մենք COVID-19-ից և առողջապահական այլ արտակարգ իրավիճակներից դասեր քաղելու և դրանք ռազմավարական, հավակնոտ, բայց և գործնական մոտեցումներով կիրառելու հնարավորություն ունենք՝ ապահովելու, որ մենք ավելի լավ պատրաստված լինենք այն ամենին, ինչ կարող է պատահել», - ասաց դոկտոր Կլյուգեն: «Կարևոր է որդեգրել երկակի մոտեցում, որտեղ առողջապահական համակարգերը կկարողանան ապահովել հիմնական առողջապահական ծառայությունները՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կարճ ժամանակում ընդլայնել դրանք և արձագանքել առողջապահական արտակարգ իրավիճակներին: Պատրաստվածություն 2.0-ը նաև լրացում է ԱՀԿ անդամ պետությունների՝
համավարակների վերաբերյալ միջազգային առաջին համաձայնագրի ստորագրմանը և Միջազգային առողջապահական կանոնների բարեփոխմանն ուղղված վերջին ջանքերին»:Արագ արձագանքման բժշկական թիմեր
Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) 2024–2030թթ․ տարածաշրջանային գործողությունների ծրագիրը ճանապարհ է հարթում տարածաշրջանի երկրների համար՝ ստեղծելու և ամրապնդելու իրենց ԱԱԲԹ կարողությունները: Աջակցելով ազգային մակարդակում արվող ջանքերին՝ այս ծրագիրն երաշխավորում է, որ բարձրորակ, կյանք փրկող բժշկական ծառայություններն ավելի մոտ լինեն նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն ճգնաժամի ժամանակ: Եվրոպական տարածաշրջանում գործում է աշխարհի ամենագործուն ԱԱԲԹ ցանցերից մեկը, որը ներառում է ավելի քան 85 թիմեր՝ ավելի քան 75 000 բարձր պատրաստվածությամբ բժշկական մասնագետներով, որոնք ամուր հիմք են ստեղծում Տարածաշրջանային գործողությունների ծրագրի իրականացման համար:
«Լինեն բնական աղետներ, թե հակամարտություններ կամ հիվանդությունների բռնկում՝ նպատակն ավելի լավ պատրաստվածության ու արագ արձագանքման առկայությունն է՝ ապահովելով, որ բոլորը և ամենուր ստանան իրենց անհրաժեշտ բուժխնամքը, երբ դրա կարիքն ամենաշատն ունեն: Մենք ականատես ենք եղել, թե որքան կարևոր դեր ունեն ԱԱԲԹ-ները Ուկրաինայի պատերազմի, Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի և կլիմայի հետ կապված արտակարգ իրավիճակների ընթացքում առողջապահական արձագանքն ապահովելու համար: Համատեղ ջանքերով մենք նպաստում ենք, որ մեր տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր կարողանա ապահովել ուժեղ, հագեցած և պատրաստ ԱԱԲԹ աջակցությամբ արձագանք՝ մի շարք առողջապահական մարտահրավերներին դիմագրավելու համար», - ասաց դոկտոր Կլյուգեն:
Առողջապահական նորարարությունների և զարգացող տեխնոլոգիաների օգտագործում
Բազմաթիվ ճգնաժամերի, ոչ վարակիչ հիվանդությունների և հոգեկան առողջության ոլորտներում անավարտ նախաձեռնությունների, բնակչության ծերացման և բուժաշխատողների պակասի պայմաններում, աշխատանքի ավանդական մոդելը պարզապես արդիական չէ տարածաշրջանի առողջապահական համակարգերի համար: Առողջապահության ոլորտը պետք է որդեգրի նորարարությունը՝ որպես առողջապահության խթանման հիմնական շարժիչ ուժ: Տարածաշրջանում գործում են բազմաթիվ նորարարական կենտրոններ առողջապահության ոլորտում, բայց դրանք հաճախ կարող են գործել առանց միմյանց հետ փոխազդելու և գիտելիքներն ու գաղափարներն այլ ոլորտների, այդ թվում՝ հանրային առողջության ոլորտի հետ չփոխանակելու պայմաններում: Ամեն օր առաջանում են նոր լուծումներ՝ հաճախ չափազանց սրընթաց կառավարությունների շրջանում գնահատելու, հարմարվելու և ընդունելու համար: Ահա թե ինչու անդամ երկրները միասին աշխատում են առողջապահական նորարարությունները և նորարար տեխնոլոգիաներն օգտագործելու ռազմավարություն մշակելու համար՝ նպատակ ունենալով հաստատել ռազմավարությունը հաջորդ տարվա Տարածաշրջանային կոմիտեի նիստում:
«Եվրոպական տարածաշրջանում մենք տեխնոլոգիական, սոցիալական և ֆինանսական նորարարություններն օգտագործելու անսահման հնարավորություններ ունենք», - նշեց դոկտոր Կլյուգեն: «Այս նոր տեխնոլոգիաները կարող են հեղափոխիչ ազդեցություն ունենալ բուժառուների փորձառության վրա, օգնել կառավարելու քրոնիկ իրավիճակները, նպաստել առողջության և բարեկեցության լավացմանը և աջակցել մեր առողջապահական և խնամքի տրամադրման ոլորտների աշխատողներին: Բայց չնայած դրանց խոստումնալից լինելուն՝ մենք դեռ պետք է բացահայտենք նրանց ողջ ներուժը: Կան երկրներ, որ դեռևս դժվարությունների են հանդիպում ստարտ-ափերի և նորարարական կենտրոնների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու, դրանք ֆինանսավորելու ու զարգացնելու, ինչպես նաև նորարարության առավելությունները էթիկորեն և արդարացիորեն կիսելու հարցերում: Միասին, հիմնվելով նորարարությունների կայացած օրինակների վրա, որոնց վերջին տարիներին մենք արդեն ականատես ենք եղել թվային առողջության և նոր դեղամիջոցների ոլորտում, մենք հույս ունենք փոխել այդ իրավիճակը»: Մշտական ճգնաժամը՝ որպես նոր իրողություն
Դոկտոր Կլյուգեն մեկնարկեց իր պաշտոնավարման առաջին ժամկետը՝ որպես տարածաշրջանային տնօրեն, հենց այն ժամանակ, երբ բռնկվել էր COVID-19 համավարակը՝ ամենուրեք կործանիչ ազդեցություն թողնելով մարդկանց կյանքերի և ապրուստի միջոցների վրա և աննախադեպ ճնշում գործադրելով առողջապահական համակարգերի վրա: Երբ վերջապես
COVID-19-ն սկսեց վերահսկելի դառնալ, Եվրոպական տարածաշրջանում՝ նախքան աշխարհում տարածվելը, ի հայտ եկավ մեկ այլ առողջապահական արտակարգ իրավիճակ՝ ԷՄփոքսը: Դրան գումարվեցին եղանակային ծայրահեղ իրադարձությունները՝ ներառյալ շոգերը և ջրհեղեղները, երկրաշարժերը Թուրքիայում և հյուսիս-արևմտյան Սիրիայում, ինչպես նաև սուր, երկարատև հումանիտար ճգնաժամերն Ուկրաինայում և Գազայում, Իսրայելում և Լիբանանում: Ամփոփելով հարկ է նշել, որ անցած հինգ տարիները նշանավորվել են մշտական ճգնաժամային վիճակով, որը բազմաթիվ ճակատներում մարտահրավեր է նետում առողջապահական համակարգերին և բուժաշխատողներին:
«Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գրեթե 1 միլիարդ մարդու համար կարևոր առաջնահերթություններ սահմանելով և գործելով՝ անդամ պետությունները դրսևորեցին ողջունելի համերաշխություն և դաշնակցություն՝ խորացող անվստահության և պառակտման պահին», - եզրափակեց դոկտոր Կլ յուգեն: «Առողջությունը կարող է և միավորում է երկրներին և համայնքներին: Մենք ԱՀԿ Եվրոպայում երախտապարտ ենք մեր անդամ պետությունների և գործընկերների հետ աշխատելու հնարավորության համար՝ օգնելու կերտել առողջության ապագան՝ ի շահ բոլորի»

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը հայտարարում են նոր համագործակցության մասին, որի նպատակն է աջակցել Հայաստանում երիտասարդներին և համայնքներին՝ դառնալու կլիմայի փոփոխությունների նկատմամբ ավելի դիմակայուն
Այս ծրագրի շրջանակում ԱԶԳ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում են մի շարք նախարարությունների (Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, Առողջապահության), պետական այլ կառույցների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ հասնելու իրենց առջև դրված նպատակներին՝ կլիմայական և շրջակա միջավայրին վերաբերող ռազմավարություններն ու քաղաքականությունները դարձնել ավելի երեխայակենտրոն և հարմարեցված դեռահասների կարիքներին, բարելավել խոշորացված համայնքների կարողությունները՝ կլիմայական գործողություններում ավելի ներառական լինելու և ռիսկերը կառավարելու համար, սովորեցնել դեռահասներին՝ կանաչ հմտություններ և խրախոսել նրանց ավելի ակտիվորեն ներգրավվել կլիմայական գործողություններում:«Կլիմայի փոփոխության հետևանքով եղանակային ծայրահեղ դրսևորումների և աղետների հաճախականությունն ու սրությունը, ինչպես նաև շրջակա միջավայրին վերաբերող ռիսկերը, ինչպիսին է օդի աղտոտվածությունը, որոնց ազդեցությունը սրվում է ջերմաստիճանի բարձրացման պատճառով, լուրջ սպառնալիք են Հայաստանում երեխաների հիմնարար իրավունքների և բարեկեցության համար,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:- Այս համագործակցության շնորհիվ մենք կգործենք բազմաթիվ փոխկապակցված ուղղություններով ազգային և տեղական մակարդակներում, ինչը կհանգեցնի ավելի երկարաժամկետ, երեխայի առողջ միջավայրում մեծանալու իրավունքը հարգող սոցիալական փոփոխության»:ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաշխատի գործընկերների հետ՝ վերանայելու կլիմայի փոփոխությանը վերաբերող հիմնական ազգային քաղաքականություններն ու ծրագրերը՝ դարձնելու դրանք երեխաների կարիքներին համապատասխանեցված և ներառական: Մշակելու է գործողությունների ծրագիր Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար, որ Հայաստանը ստորագրել է 2023 թվականին, ինչպես նաև կուսումնասիրի կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիվանդությունները և կմշակի կլիմայական և աղետների ռիսկերի գնահատման միասնական մոդել:Հայաստանի շուրջ 300 բնակավայր ընդգրկող 20 խոշորացված համայնքներ հնարավորություն կստանան՝ իրականացնելու կլիմայական ռիսկերի գնահատում և արտացոլելու հայտնաբերված խոցելիություններին արձագանքող գործողություններ, որոնք արտացոլված կլինեն համայնքների զարգացման ծրագրերում և բյուջեներում: Տեղական մակարդակում գործընկերները նաև կնպաստեն կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության բարելավմանը, կաջակցեն դեռահասներին ու երիտասարդներին՝ հանդես գալու կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելուն ուղղված նորարարական լուծումներով և նախաձեռնություններով:2024-2027 թվականներին գործընկերները կշարունակեն համագործակցությունը՝ հիմնվելով ԱԶԳ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2020-2023 թվականներին իրականացրած ծրագրի ձեռքբերումների և քաղած դասերի վրա, որն օգնեց զարգացնելու 33 համայնքների ավելի քան 400 ուսուցիչների կարողությունները կլիմայի փոփոխության վերաբերյալ նախագծային ուսուցման շրջանակում, իրականացնելու ավելի քան 275 տեղական բնապահպանական նախագծեր 2015 սովորողի ջանքերով՝ իրենց ուսուցիչների վերահսկողությամբ, ինչպես նաև ներառելու կլիմայի փոփոխության մասին կրթությունը ազգային ուսումնական ծրագրերում։ Այս նույն ծրագրի շրջանակում հնարավոր եղավ իրականացնել 31 խոշորացված համայնքների (365 բնակավայրերով)՝ երեխաների կարիքները հաշվի առնող ռիսկերի կառավարման մեթոդաբանությամբ կլիմայական ռիսկերի գնահատում։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
28 հոկտեմբերի 2024
ՍՉԱՄ-ի աշխատակիցները մասնակցեցին էլեկտրական չափման միջոցների ստանդարտներ ու տեխնիկա թեմայով վերապատրաստմանը
Վերապատրաստումը իրականացվեց ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի ներքո և անցկացվեց վերջերս ծրագրի շրջանակում ձեռք բերված գերժամանակակից սարքավորումներով հարստացած էլեկտրական տրամաչափարկման լաբորատորիայում։ Վերապատրաստմանը մասնակցեցին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) տեխնիկական փորձագետները։ Այն հանդիսանում էր ՍՉԱՄ-ի էլեկտրական տրամաչափարկման լաբորատորիայի կարողությունների բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագրի մաս, որի նպատակն է՝ միջազգային ստանդարտների և ուղեցույցների համաձայն, մատուցել բարձրակարգ և միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ։ Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի (EURAMET) Թվային մուլտիմետրերի չափման ուղեցույցում ներառված հիմնական հասկացություններին։ Վերապատրաստման առանձին փուլեր նվիրված էին թվային մուլտիմետրերի և բազմաֆունկցիոնալ տրամաչափիչների չափման մեթոդներին, չափման կարգավորումներին, թվային մուլտիմետրերի չափման անորոշության հաշվարկներին և բարձրարժեք ռեզիստորների չափմանը։
Վերապատրաստման գործնական բաղադրիչը հնարավորություն տվեց ՍՉԱՄ-ի աշխատակիցներին մշակել մի շարք ընթացակարգեր, այդ թվում՝ չափման ընթացակարգեր, հրահանգներ և թվային մուլտիմետրերի ու բազմաֆունկցիոնալ տրամաչափիչների անորոշության հաշվարկներ։ Միջազգային ստանդարտներին և պահանջներին համապատասխանեցնելու
նպատակով քննարկվեց նաև նոր ընթացակարգերի ներդրումը կազմակերպության որակի համակարգում։ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսական դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։

17 հոկտեմբերի 2024
Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում. Պարենի իրավունք՝ հանուն ավելի լավ կյանքի և ավելի լավ ապագայի
Պարենի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 16-ին։ Այն նշվում է այն օրը, երբ 1945 թվականին հիմնադրվեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), որը գործունեություն է ծավալում ի նպաստ սովի դեմ պայքարում իրազեկման բարձրացմանը` կոչ անելով բոլորին դեր խաղալ պարենի, մարդկանց և մոլորակի կայուն ապագայի կերտման գործում: Աշխարհի 150 երկրների կոլեկտիվ գործողությունները դարձնում են պարենի սննդի համաշխարհային օրը ՄԱԿ-ի օրացույցում ամենահայտնի օրերից մեկը:Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը մեկնարկեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ պարոն Ռայմունդ Յելեի տեսաուղերձով, ով իր խանդավառությունն արտահայտեց Պարենի համաշխարհային օրվա կազմակերպման կապակցությամբ համագործակցության համար և ընդգծեց կոլեկտիվ գործողությունների կարևորությունը պարենային գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար:Պարոն Ռայմունդ Յելեին հաջորդեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իրա Փանոսյանը, ով կարևորեց երիտասարդների ներգրավվածության դերը կայուն գյուղատնտեսական քաղաքականության ձևավորման գործում և ընդգծեց ագրոպարենային ոլորտում նորարարական լուծումների անհրաժեշտությունը:ՊՀԾ փոխտնօրեն Օսկար Էքդալը ներկաների ուշադրությունը հրավիրեց պարենային անապահովության դեմ պայքարի արդյունավետ ռազմավարությունների հրատապ անհրաժեշտության վրա՝ կոչ անելով բոլոր շահագրգիռ կողմերին միավորել իրենց ջանքերը՝ ստեղծելու ավելի ճկուն պարենային համակարգ:Հայաստանում ՊԳԿ ծրագրերի համակարգող տիկին Բոտագոզ Նարտաևան հույս հայտնեց, որ քննարկումները կոգեշնչեն արդեն գործող նախաձեռնություններն իրականացնեղներին և կխթանեն շարունակական համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության դերակատարների և կառավարական կառույցների միջև՝ տարածաշրջանում պարենային անվտանգության ապահովման և ագրոպարենային համակարգերի զարգացման համար: Կայուն ագրոպարենային համակարգերը պահանջում են բազմաոլորտային համատեղ ջանքեր: Միջոցառումը ներառում էր երկու պանելային քննարկում: Առաջին քննարկումը կենտրոնացած էր գյուղատնտեսական հողերի օգտագործման խնդիրների, ագրոպարենային ոլորտի կազմակերպման և պարենային անվտանգության խնդիրների վրա, ինչպիսիք են օրինակ կախվածությունը արտաքին շուկաներից և այլն:ՀԱԱՀ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գագիկ Թովմասյանը ներկայացրեց գյուղատնտեսական հողօգտագործման հետ կապված խնդիրները, իսկ Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Հարությունյանը կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների դերը ագրոբիզնեսի զարգացման գործում։ ՀԱԱՀ Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Աշոտ Ոսկանյանն անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության խնդիրներին, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իրա Փանոսյանը ներկայացրեց գյուղատնտեսության զարգացման ռազմավարական մոտեցումները և իրականացվող պետական աջակցության ծրագրերը։Այս քննարկմանը հաջորդած երկրորդ պանելային քննարկումը կազմակերպվել էր դերային խաղի ձևաչափով, որի ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները կիսվեցին ագրոպարենային մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ նորարարական մոտեցումներով: Նրանց առաջարկները ներառում էին. կայուն գյուղատնտեսական նախաձեռնություններ, ֆինանսական աջակցության ծրագրերի նախաձեռնում, էկոլոգիապես մաքուր գործելակերպեր որդեգրող ֆերմերների համար ֆինանսական խթանների տրամադրում:Միջոցառումն եզրափակվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի եզրափակիչ խոսքով և մրցանակաբաշխությամբ։Սննդի համաշխարհային օրվա տոնակատարությունն ընթացավ մի շարք դինամիկ միջոցառումներով, որոնց նպատակն էր խթանել ստեղծարարությունը և ընդգծել տեղական նախաձեռնությունները:Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի դպրոցի 8-ից 14 տարեկան սաները ներկայացրեցին նկարների միջոցով Պարենի համաշխարհային օրվա թեման՝ շեշտադրելով պարենի և մշակույթի փոխգործակցությունը: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական արտադրանքի ցուցադրությունը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ տեղական գյուղատնտեսական ապրանքներին և նորարարություններին:Ցուցահանդեսի մասնակիցները ցուցադրեցին մթերքների բազմազան տեսականի՝ համեղ մեղր, չրերի լայն ընտրանի, գինի և թարմ բանջարեղեն: Այս ցուցադրությունը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց անմիջականորեն շփվել արտադրողների հետ, պատկերացում կազմել ագրոպարենային պրակտիկայի մասին և ծանոթանալ միջոցառմանը ներկա ֆերմերներին և ձեռնարկատերերին աջակցող նախաձեռնություններին:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
16 հոկտեմբերի 2024
ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ, ԷԿՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նոր տվյալները փաստում են դեռահասների շրջանում սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործման կտրուկ աճի մասին, ընդ որում Եվրոպական տարածաշրջանում միջին ցուցանիշները 7%-ից (2018 թ․) հասել են 11%-ի (2022 թ․):Հայաստանյան տվյալներն արտացոլում են միևնույն միտումը․ ամենաբարձր աճը գրանցվել է աղջիկների շրջանում, որոնք եռապատկել են սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը՝ հասնելով 13%-ի՝ նախկինում գրանցված 4%-ի համեմատ։ Տղաների շրջանում արձանագրված ցուցանիշը 12% է՝ նախկին 6%-ի համեմատ։Այս ցուցանիշները մտահոգություններ են առաջացնում այն մասին, թե ինչպես են Հայաստանում և ընդհանրապես Եվրոպայում թվային տեխնոլոգիաներն ազդում երիտասարդության հոգեկան առողջության և բարեկեցության վրա: Այս տվյալները վերցված են Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունից (HBSC), որը 2022 թ․ անցկացվել է 11, 13 և 15 տարեկան գրեթե 280,000 երիտասարդների շրջանում, որոնք ապրում են 44 երկրներում և տարածաշրջաններում՝ ընդգրկելով Եվրոպան, Կենտրոնական Ասիան և Կանադան:Հայաստանին վերաբերող առանցքային տվյալներից են.Տղաների 10%-ը և աղջիկների 13%-ը նշել են, որ պայքարում են սոցիալական մեդիայի օգտագործումը վերահսկելու համար, և այն արդեն իսկ հանգեցրել է բացասական հետևանքների: Դեռահասների 44%-ը (ամենաբարձր ցուցանիշը 15-ամյա աղջիկների շրջանում է՝ 49%) ընկերների հետ մշտական կապի մեջ է առցանց:Եվրոպական տարածաշրջանին վերաբերող առանցքային տվյալներից են.10 դեռահասից ավելի քան մեկը (11%) դրսևորել է սոցցանցային խնդրահարույց վարքագծի նշաններ, և հայտնել է, որ պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկելու համար ու զգում է դրանց բացասական հետևանքները: Աղջիկների շրջանում գրանցվել է սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործման ավելի բարձր ցուցանիշ, քան՝ տղաների (13%՝ 9%-ի համեմատ): Երիտասարդների ավելի քան մեկ երրորդը (36%) հայտնել է ընկերների հետ առցանց մշտական կապի մեջ լինելու մասին (ամենաբարձր ցուցանիշը 15-ամյա աղջիկների շրջանում է՝ 44%):Զեկույցը սահմանում է սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործումը որպես կախվածության ռիսկ պարունակող հետևյալ նշանները դրսևորող վարքագիծ՝սոցցանցերի օգտագործումը վերահսկելու անկարողություն սոցցանցերի չօգտագործման հետևանքով առաջացող «զրկանքի համախտանիշ» գործունեության այլ տեսակների անտեսում՝ հօգուտ սոցիալական ցանցերի առօրյա կյանքում բացասական հետևանքների հետ առերեսում՝ սոցցանցերի չափից ավելի օգտագործման պատճառով։Սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճի հետևանքներըԴեռահասների շրջանում սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճը էական մտահոգություններ է առաջացնում՝ երիտասարդների շրջանում դրանց հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Նախորդ հետազոտության համաձայն՝ սոցցանցային խնդրահարույց վարքագիծ դրսևորող օգտատերերը նաև հայտնել են իրենց հոգեկան և սոցիալական բարեկեցության մակարդակի նվազման և կախվածություն առաջացնող նյութերի օգտագործման ավելի բարձր մակարդակի մասին՝ ի համեմատ նման վարք չդրսևորողների և ոչ օգտատերերի հետ: Այս միտումը, եթե շարունակվի, կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ դեռահասների զարգացման և երկարաժամկետ առողջության վրա: Ավելին, սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը կապված է քնի պակասի և ուշ քնելու հետ, ինչը կարող է ազդել դեռահասների ընդհանուր առողջության և ուսումնական առաջադիմության վրա:«Սոցիալական ցանցերը կարող են ունենալ և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ դեռահասների առողջության և բարեկեցության վրա»,- նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան: Ծնողների, ուսուցիչների և Առողջապահության նախարարության հետ համատեղ, մենք պետք է օգնենք երիտասարդներին ապահով կերպով կողմնորոշվել թվային ոլորտում և օգնենք նրանց իրազեկված ընտրություն կատարել իրենց առցանց գործունեության վերաբերյալ՝ առավելագույնի հասցնելով օգուտները և նվազագույնի հասցնելով իրենց հոգեկան և սոցիալական բարեկեցությանը սպառնացող ռիսկերը»:Սոցիալական մեդիայի օգտագործման դրական կողմերըԹեև զեկույցը շեշտադրում է ռիսկերը, այն նաև ընդգծում է սոցցանցերի պատասխանատու օգտագործման առավելությունները: Սոցցանցերում լայնորեն ներգրավված, սակայն խնդրահարույց վարքագիծ չդրսևորող դեռահասները նշել են՝ ավելի ամուր աջակցություն և սոցիալական կապեր են ձեռքբերել իրենց հասակակիցների շրջանում:Հասցեական գործողություններՍոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործման դեմ ուղղված գործողությունները պետք է օգնեն երիտասարդներին զարգացնել թվային գրագիտության հմտությունները, խթանել առցանց պատշաճ վարքագիծը և աջակցել սոցցանցերի խնդրահարույց օգտագործման վտանգին առերեսված օգտատերերին:Գործողությունների ճանապարհային քարտեզԹեև հետազոտության արդյունքները մտահոգիչ են, դրանք կարելի է նաև կիրառել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ ուրվագծելու համար: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը, որը ներառում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան, քաջալերում է քաղաքականություն մշակողներին, մանկավարժներին և առողջապահական ծառայություններ մատուցողներին առաջնահերթություն տալ դեռահասների թվային բարեկեցությանը, կոչ անելով՝ներդրումներ կատարել առողջությունը խրախուսող դպրոցական միջավայրում՝ հիմնված թվային գրագիտության ուսուցանման վրա․ դպրոցներում պետք է իրականացնել ապացուցահենք ծրագրեր, որոնք անդրադառնում են սոցցանցերի պատասխանատու օգտագործմանը, առցանց անվտանգությանը, քննադատական մտածողության հմտություններին և խաղային առողջ սովորություններին: Բարելավել հոգեկան առողջության ծառայությունները․ պետք է ապահովել գաղտնի, չդատապարտող և մատչելի հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը, որոնք կարող են լուծել թվային տեխնոլոգիաների խնդրահարույց օգտագործման հետևանքով առաջացած խնդիրները: Խթանել բաց երկխոսությունը. Պետք է խրախուսել թվային բարեկեցության մասին զրույցներն ընտանիքներում, դպրոցներում և համայնքներում՝ խարանը նվազեցնելու ու իրազեկվածությունը բարձրացնելու համար:Վերապատրաստել մանկավարժներին և առողջապահական ծառայություններ մատուցողներին․ անհրաժեշտ է ապահովել մասնագիտացված ուսուցում՝ թվային գրագիտության ոլորտում արդյունավետ և ներառական կրթություն և աջակցություն տրամադրելու համար: Հարթակներին պարտադրել հաշվետվողականություն․ պետք է ապահովել, որ սոցցանցային հարթակներում կիրառեն տարիքային սահմանափակումներ և ստեղծել կանոնակարգ, որը կխրախուսի երիտասարդ օգտատերերի համար թվային գործիքների պատասխանատու մշակումը:Ամբողջական զեկույցը կարելի է ներբեռնել այստեղից:
1 of 5
Վերջին հրատարակությունները
1 / 11
Ռեսուրսներ
23 մարտի 2024
Ռեսուրսներ
05 մարտի 2024
Ռեսուրսներ
07 փետրվարի 2024
Ռեսուրսներ
21 փետրվարի 2024
Ռեսուրսներ
06 փետրվարի 2024
Ռեսուրսներ
22 դեկտեմբերի 2023
Ռեսուրսներ
19 դեկտեմբերի 2023
Ռեսուրսներ
09 դեկտեմբերի 2023
1 / 11