Պատմություն
05 փետրվարի 2024
Մեկնարկել է Գործընկերության շրջանակ փաստաթղթով սահմանված Ծրագրային խմբերի նախագահությունը
Երեկ սկիզբ դրվեց ՀՀ կառավարության հետ մեր գործընկերության կարևորագույն փուլին. մեկնարկեց «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» (Գործընկերության շրջանակ) փաստաթղթով սահմանված Ծրագրային խմբերի նախագահությունը։
Միջոցառումն առաջին քայլն է 2023 թվականի նոյեմբերի վերջից գործող Համատեղ ղեկավար կոմիտեի որոշումների իրականացման տեսանկյունից և նշանակում է համագործակցության և քայլերի ներդաշնակեցման նոր փուլ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուի և ՀՀ ԱԳՆ ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետ Դավիթ Մանուկյանի համանախագահությամբ կայացած Ծրագրային խմբերի համակարգողների մեկնարկային հանդիպումը միավորեց նախարարությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որոնք Գործընկերության շրջանակի վերահսկման և իրականացման համար մշակված ութ Ծրագրային խմբերի համանախագահներն են:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ Համատեղ ղեկավար կոմիտեին, Գործընկերության շրջանակի իրականացմանը և UN INFO հարթակին՝ որպես ՄԱԿ-ի հաշվետվողականություն և թափանցիկություն գործիք ինչպես կառավարության, այնպես էլ հանրության լայն շերտերի հանդեպ:
Քննարկվել են նաև Հայաստան-Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության հեռանկարները՝ խթանելու համատեղ գործողությունները ի շահ Հայաստանի ժողովրդի:
, filtered_html
![Seven officials attending a meeting.](/sites/default/files/styles/big_carousel_featured_image/public/2024-02/419334594_775179821313995_6241244617872935868_n.jpg?h=4362216e&itok=X-oD0SU8)