ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մեկնարկում է «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը։
Բնական աղետները, երկարատև աղքատությունը, տնտեսական և ֆինանսական անկումները և զինված հակամարտությունները զգալի դժվարություններ են առաջացնում և կրճատում զարգացման, խաղաղության և կայունության հեռանկարները՝ անդրադառնալով մարդկային կյանքի բոլոր բնագավառների վրա, ոչնչացնում ամբողջական համայնքներ՝ անցնելով ազգային սահմանները։ Դժբախտաբար վերոնշյալը վերաբերում է աշխարհի և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքների։
Այսօր, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մեկնարկեց «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի մարդկային ավտանգության հիմնադրամի կողմից։ Եռամյա այս ծրագիրը, որի արժեքը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար, համատեղ կերպով իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Պարենի համաշխարհային կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից։
Ծրագրի նպատակն է աջակցել թիրախային Ալավերդի, Ամասիա, Բերդ և Թումանյան խոշորացված համայքներում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ համայնքային դիմակայունության, սոցիալական պաշտպանության և ներառականության, տնտեսական և պարենային անվտանգության ուժեղացման, ապրուստի և կայուն տնտեսական հնարավորությունների զարգացման միջոցով՝ ուղղված մարդկային անվտանգության մակարդակի բարելավմանը:
Նկարագրություն՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մեկնարկեց «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը:
Նկարագրություն՝ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը համատեղ կերպով իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի համաշխարհային կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից։
Բնակչության կոնկրետ կարիքների և խոցելիության բացահայտման միջոցով ծրագիրը թիրախային համայնքներում կառաջարկի կանխարգելմանն ուղղված մարդակենտրոն, բովանդակային և համապարփակ լուծումներ:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր բացման խոսքում կարևորեց պետության համաչափ և կայուն զարգացումը, քանի որ առկա է քաղաքային և գյուղական համայնքների միջև զարգացման մեծացող անջրպետ, իսկ նորարարությունների, զարգացող ենթակառուցվածքների, սոցիալական ծառայությունների բարելավման և տնտեսական օգուտների հիմնական մասը կենտրոնացած է խոշոր քաղաքներում՝ մասնավորապես մայրաքաղաք Երևանում։
Սույն ծրագիրն իր արդյունավետ համակարգման շնորհիվ «Մեկ ՄԱԿ» մոտեցման հիանալի օրինակ է, որը կարող է ընթացիկ և նոր ծրագրերի միջև ստեղծել լրացուցիչ համագործակցություն՝ խթանելով տեղական ռիսկերով պայմանավորված զարգացման գործընթացները, կայուն աշխատատեղերի ստեղծումը, դիմակայունության մշակույթի զարգացումը՝ օրինակ ծառայելով Հայաստանի այլ խոցելի համայնքներում հետագա նմանատիպ ծրագրերի կրկնօրինակման համար։
Նկարագրություն՝ Եռամյա այս ծրագիրը, որի արժեքը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար, համատեղ կերպով իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի համաշխարհային կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից։
ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի ղեկավար տկն․ Մեհրնազ Մուստաֆավին ընդգծեց մարդու անվտանգության բաղադրիչների առանձնահատկությունները, հաշվի առնելով որ ծրագիրը կենտրոնանալու է վաղ կանխարգելման գործողությունների վրա՝ նվազագույնի հասնցնելու անապահովության ազդեցությունը, ստեղծելով երկարաժամկետ լուծումներ և զարգացնելով կանխարգելմանն ուղղված մարդկային կարողությունները։
Ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու քաղաքացիների և համայնքների առջև ծառացած սպառնալիքների լայն շրջանակի վրա՝ համապարփակ տեղական, կայուն և մարդակենտրոն լուծումներով կենտրոնանալով անապահովության ծագման արմատական պատճառների վրա:
Բացման արարողության մասնակիցներն ընդգծեցին իրականացվող համայնքային խոշորացման բարեփոխումների առավելություններն ու մարտահրավերները՝ ողջունելով համայնքներին ուղղված աջակցության նմանատիպ նախաձեռնությունները, որոնք շահառու համայնքներում աջակցում են առկա խոցելիության վերացմանը։
Առանձնակի կերպով ընդգծվեց ՀՀ կառավարության, և ծրագիրն իրականացնող ՄԱԿ-ի վեց գործակալությունների միջև աննախադեպ և լավ համակարգված համագործակցությունը։