Մամուլի հաղորդագրություն

«Մեր երազանքների ապագան». նամականիշերի պատկերազարդման մրցույթի հրավեր՝ երեխաների և արվեստի ուսանողների համար

28 նոյեմբերի 2021

  • 2022 թվականին ՄԱԿ-ը կնշի Հայաստանում իր 30-ամյակը, և, այդ կապակցությամբ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀայՓոստի հետ համատեղ, հայտարարում է «Մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշերի պատկերազարդման մրցույթ:

Դիմորդները պետք է ներկայացնեն նամականիշի դիզայն՝ «Մեր երազանքների ապագան» թեմայով։

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան Հայաստանում բնակվող բոլոր երեխաները;
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ նկար;
  • Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են ներկայացված աշխատանքների հեղինակները (հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում՝ մասնակիցը կորակազրկվի);
  • Մրցույթը մեկնարկում է հայտարարության հրապարակման օրը՝ ուրբաթ, նոյեմբերի 26-ին;
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ կիրակի՝ դեկտեմբերի 12-ը;
  • Հայտերը հարկավոր է ուղարկել stampcontest30@gmail.com էլ. հասցեին`թեմա բաժնում նշելով անուն, ազգանուն, տարիք, դպրոց։
  • Հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերից յուրաքանչյուրը՝
  1. նամականիշի դիզայնի բարձր որակի լուսանկար՝ JPEG կամ PNG ձևաչափով,  
  2. մասնակցի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային պատճեն,
  3. մասնակցի լուսանկար,
  4. կոնտակտային հեռախոսահամար, ծնողի կամ օրինական խնամակալի անուն ազգանուն,
  5. երեխաների կողմից հեղինակված նյութի/նյութերի հեղինակային իրավունքի մասնակի տրամադրման լրացված ձևաթուղթ (ձևաթուղթը կցված է հայտարարությանը)
  • Ոչ ամբողջական հայտադիմումները չեն դիտարկվի;
  • Մրցույթի հաղթողներին կորոշի բոլոր ներգրավված գործընկերներից, ինչպես նաև՝ արվեստի հանրաճանաչ ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին;
  • Մրցույթի հաղթողի ներկայացված դիզայնով կտպագրվի Հայաստանում ՄԱԿ-ի 30-ամյակին նվիրված նամականիշ, իսկ հաղթողը կմասնակցի նամականիշի մարման բարձր մակարդակի արարողությանը;
  • Մրցույթի առաջին հինգ տեղերը գրաված մասնակիցները կստանան նվերներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից;
  • Մասնակիցներին խնդրում ենք 3 տարի պահպանել օրիգինալ աշխատանքները կամ տրամադրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ առաջիկայում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով;

                                                                                         

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝ ԱՐՎԵՍՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր, Հայաստանում բնակվող, արվեստի ուղղությամբ մասնագիտացված ուսումնասկան հաստատություն ուսանողները;
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ դիզայն;
  • Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են ներկայացված աշխատանքների հեղինակները (հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում՝ մասնակիցը կորակազրկվի);
  • Մրցույթը մեկնարկում է հայտարարության հրապարակման օրը՝ ուրբաթ, նոյեմբերի 26-ին;
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ կիրակի՝ դեկտեմբերի 12-ը;
  • Հայտերը հարկավոր է ուղարկել stampcontest30@gmail.com էլ. հասցեին`թեմա բաժնում նշելով անուն ազգանուն, տարիք, ուսումնական հաստատության անուն;
  • Հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերից յուրաքանչյուրը՝
  1. նամականիշի դիզայն՝ բարձր որակի PNG լուսանկար կամ PDF ձևաչափով ֆայլ,
  2. մասնակցի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային պատճեն,
  3. մասնակցի լուսանկար,
  4. կոնտակտային հեռախոսահամար,
  5. հեղինակված նյութի/նյութերի հեղինակային իրավունքի մասնակի տրամադրման լրացված ձևաթուղթ (ձևաթուղթը կցված է հայտարարությանը);
  • Ոչ ամբողջական հայտադիմումները չեն դիտարկվի;
  • Մրցույթի հաղթողներին կորոշի բոլոր ներգրավված գործընկերներից, ինչպես նաև՝ արվեստի հանրաճանաչ ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին;
  • Մրցույթի հաղթողի ներկայացված դիզայնով կտպագրվի Հայաստանում ՄԱԿ-ի 30-ամյակին նվիրված նամականիշ, իսկ հաղթողը կմասնակցի նամականիշի մարման բարձր մակարդակի արարողությանը;
  • Մրցույթի առաջին հինգ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան նվերներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից;
  • Մասնակիցներին խնդրում ենք 3 տարի պահպանել օրիգինալ աշխատանքները կամ տրամադրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ առաջիկայում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով։
Armine Petrosyan

Արմինե Պետրոսյան

ՄԱՏԿ
Հաղորդակցության ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱՏԿ
ՄԱԿ-ի Տեղեկատվական կենտրոն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ