Համառոտ տեղեկանք Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնության և հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների վերաբերյալ
30 հունիսի 2020
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը 2011 թվականին նախաձեռնեց հետազոտություն, որը հաստատեց, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթ: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ:
Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում նորածինների սեռային հարաբերակցությունը շեղվել է բնականոնից, որն է 102-ից 106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: