Շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված «ՄԱԿ-ը Հայաստանում. «Մեր երազանքների ապագան»» թեմային
31 հոկտեմբերի 2022
Ներկայացվել է «ՄԱԿ-ը Հայաստանում. «Մեր երազանքների ապագան»» թեմային նվիրված նամականիշը։
2022 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հունիսի 7-ին շրջանառության մեջ դրված «ՄԱԿ-ը Հայաստանում. «Մեր երազանքների ապագան»» թեմային նվիրված նամականիշի ներկայացումը:
Նամականիշի ներկայացմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, ՀայՓոստ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի նկարի հեղինակը Մարինա Պետրոսյանն է, ում աշխատանքը հաղթել էր «Մեր երազանքների ապագան». նամականիշերի պատկերազարդման մրցույթի շրջանակներում։
290 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են սպիտակ աղավնիներ, տարբեր երկրների դրոշներ և Երկիր մոլորակը: Նամականիշի վրա նաև պատկերված են «ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ» և «ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի լոգոտիպը և Հայաստանի Հանրապետության դրոշը: