ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի այցը Գորիս, Սյունիքի մարզ
21 հուլիսի 2022
Նկարագրություն՝ Սյունիքի երիտասարդները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմին տպավորել են անհավասարությունների կրճատմանը միտված լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան կարևորեց տեղացի շահառուների և գործընկերների հետ արդյունավետ քննարկումների անցկացումը:
Սյունիք, 21 հուլիսի 2022 - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմն իր ամենամսյա հանդիպումն անցկացրեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Այցի նպատակն էր հանդիպել շահառուներին և գործընկերներին, այդ թվում՝ Սյունիքի մարզպետին, գործարար շրջանակներին, կանանց և երիտասարդական խմբերին, ծանոթանալ տեղական զարգացման առաջնահերթություններին և մարտահրավերներին և ներկայացնել ՄԱԿ-ի ծրագրերի և 2021 թվականին գրանցած հիմնական ձեռքբերումները:
Այցի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը այցելեց Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն բնակավայրում վերջերս բացված Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալության գրասենյակ և կանանց ռեսուրս կենտրոն։
Նկարագրություն՝ Սյունիքի երիտասարդները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմին տպավորել են բիզնեսի և տեղական քաղաքականության մասին իրենց գիտելիքներով և նախաձեռնողականությամբ։
«Տեղական իշխանությունների, մասնավորապես Սյունիքի մարզպետի և Գորիսի փոխքաղաքապետի հետ անկեղծ և արդյունավետ զրույցը թույլ տվեց վերանայել մեր շարունակական բազմակողմ գործընկերության ազդեցությունը և դրա անմիջական ներգործությունը բնակչության, հատկապես խոցելիների և տեղահանվածների վրա։ Համաձայնություն ձեռք բերեցինք համայնքների կարիքներին արդյունավետորեն հարմարվելու կարողություններին, Կայուն զարգացման նպատակների իրականացումը արագացնելուն միտված ջանքերին շարունակական աջակցություն ցուցաբերելու և մարզում ներգրավված գործընկերների հետ համակարգումը ամրապնդելու շուրջ։ Ավելին, շատ ոգեշնչված եմ բիզնեսում և տեղական քաղաքականության մեջ երիտասարդության և կանանց նախաձեռնողականությամբ, դեպի ավելի ներառական, արդար և կայուն հասարակություն ստեղծելու համար դրական փոփոխություններ անելու նրանց պատրաստակամությամբ և ձգտմամբ՝ միտված գենդերային խտրականությունը, շրջակա միջավայրի դեգրադացիան նվազեցնելու համար լուծումներ գտնելուն, ապահովելու ֆինանսների հասանելիությունը, վերականգնվող էներգիան և շատ ավելին», - նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։
Նկարագրություն՝ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմը քննարկումներ ունեցավ շահառուների և գործընկերների հետ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմին Սյունիքի մարզին ցուցաբերած հսկայական աջակցության և նվիրվածության համար: Մարզպետն ընդգծեց նման տեսակի համակարգող բնույթի հանդիպումների ավելի հաճախակի անցկացման կարևորությունը և այլ համայնքների և մարզերի համար այս մոդելի կրկնօրինակման անհրաժեշտությունը: Նա նաև շեշտեց բոլոր գործընկերների կողմից համայնքների կարիքների մասին տեղեկանալու և իրենց ծրագրերը դրանց համապատասխան իրականացնելու անհրաժեշտության մասին: Մարզպետը նշեց գյուղատնտեսության մեջ ներդրումների հրատապ անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը, անվտանգությունը և ջրի կառավարումը։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմն իր երախտագիտությունն է հայտնում տեղի գործընկերներին ջերմ ընդունելության համար և վերահաստատում է իր հանձնառությունը ավելի ամրապնդելու համակարգումն ու գործընկերությունը՝ ի շահ Հայաստանի ժողովրդի, հատկապես կանանց, երիտասարդների և տեղահանված անձանց:
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն
ՄՄԿ
Միգրացիայի միջազգային կազմակերպություն
ՄԱՁԻԱՀ
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիր
ԳՀՎ
Գլոբալ հաղորդակցությունների վարչություն
ՄԱԶԾ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱԲՀ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?