Մամուլի հաղորդագրություն

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի անդամների հետ միասին, հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ

06 հոկտեմբերի 2021

  • Հանդիպման ընթացքում քննարկվել են ապագա համագործակցությունը՝ 2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակի իրականացման համատեքստում:

6-ը հոկտեմբերի, Երևան, Հայաստան – Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան թիմի անդամները, Հայաստնում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ, հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նրա թիմի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ:

Հանդիպումը հնարավորություն ընձեռեց նախարար Միրզոյանին ներկայացնել Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների ծրագրերը՝ ընդգծելով 2021-2025 թթ ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակում (Գործընկերության շրջանակ) ամրագրված առաջիկա ռազմավարական համագործակցությունը՝ զարգացման համար նախատեսված 230 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով: Բացի այդ, քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած հումանիտար և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծմանն ուղղված համատեղ ջանքերը։

Հանդիպմանը պարոն Շարփը շնորհակալություն հայտնեց նախարար Միրզոյանին շարունակական համագործակցության համար և ընդգծեց հանուն Հայաստանի բարեկեցության Գործընկերության շրջանակում ամրագրված ութ արդյունքներին հասնելու կարևորությունը։ Բացի այդ, պարոն Շարփը ողջունեց առաջիկայում ԿԶՆ խորհուրդի մեկնարկի վերաբերյալ Կառավարության որոշումը, ինչը առանցքային նշանակություն ունի Գործընկերության շրջանակի իրականացման համար, ինչպես նաև կարևորեց ՀՀ կառավարության դերը ՄԱԿ-ի գլոբալ կառույցներում։ 

«Մենք հավատում ենք, որ կառավարության, միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության և մեր այլ գործընկերների հետ միասին կարող ենք նշանակալի ներդրում ունենալ՝ օգնելով Հայաստանին ոչ միայն դուրս գալ ճգնաժամից, այլև՝ Գործընկերության շրջանակի միջոցով վերականգնվել նախկինից ավելի կայուն։ Խոսքը գնում է Կայուն զարգացման նպատակներին և Օրակարգ 2030-ի լիակատար իրականացմանը հասնելու մասին՝ ազգային զարգացման գերակայություններին համահունչ», - ասաց պարոն Շարփը:

Արտաքին գործերի նախարարն անչափ կարևորեց այս դժվարին ժամանակներում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցությունը։ Նա հատկապես շեշտադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության արձագանքման և ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում տրամադրված աջակցությունը, ինչպես նաև՝ երկրում Կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված ջանքերը։ Նախարար Միրզոյանն ընդգծեց գործընկերության հետագա ամրապնդման կարևորությունը` կենտրոնանալով երկրի առաջնահերթություններին համահունչ զարգացման ծրագրերի վրա:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին միասին աշխատելու պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին և հայ ժողովրդին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու գործում։

Armine Petrosyan

Արմինե Պետրոսյան

ՄԱՏԿ
Հաղորդակցության ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն
ՄՄԿ
Միգրացիայի միջազգային կազմակերպություն
ՄԱՁԻԱՀ
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիր
ՄԱԶԾ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱԲՀ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՄԱՏԿ
ՄԱԿ-ի Տեղեկատվական կենտրոն
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ