Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան թիմը ներկայացնում են Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակը։ Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի ռազմավարական կարևորագույն փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր կառույցների աշխատանքը առաջիկա հինգ տարիների ընթացքում: Որպես այդպիսին, այն ձևակերպում է ՄԱԿ-ի հավաքական առաջարկը երկրին` Հայաստանում Կայուն զարգացման նպատակներին և զարգացման ազգային առաջնահերթություններին հասնելու հարցում:
Գործընկերության շրջանակը համաձայնագիր է ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև` աշխատել համատեղ և գործընկերի ավելի լայն շրջանակի (քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակի, խորհրդարանի, մասնավոր հատվածի և զարգացման այլ գործընկերների) հետ՝ հանուն ավելի բարեկեցիկ Հայաստանի, որտեղ ապահովված է մարդկանց բարեկեցությունը, ներառական «կանաչ» տնտեսությունը, մարդակենտրոն կառավարման համակարգերը զարգացած են, և մարդիկ ունեն հավասար իրավունքներ և հնարավորություններ: