Մամուլի հաղորդագրություն

Ստորագրվել է «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը

01 հունիսի 2021

  • Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը (Գործընկերության շրջանակ):

Մինչ ստորագրման արարողությունը Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ փաստաթղթում նշված բոլոր ոլորտներն ու ուղղությունները Հայաստանի համար առանցքային դերակատարություն ունեն: Փոխվարչապետի պաշտոնակատարն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր ստորագրվող փաստաթղթի շնորհիվ, կարծում եմ, մենք առավել կկենտրոնացնենք մեր համատեղ ջանքերը ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգը կենսագործելու ուղղությամբ»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի կողմից ստորագրված Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի ռազմավարական կարևորագույն փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր կառույցների աշխատանքը առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Զարգացման ազգային առաջնահերթությունների հիման վրա մշակված համաձայնագիրը ամփոփում է ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող և ոչ ռեզիդենտ 20 կառույցների հավաքական առաջարկը երկրին, որով ՄԱԿ-ը 230 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է հայտնում՝  ի շահ հայ ժողովրդի:

Ստորագրման արարողության ժամանակ պարոն Շարփն ընդգծեց.

«Գործընկերության շրջանակը նոր կարևոր ուղենիշ է Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության միջև արդեն իսկ խորը համագործակցության ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով կարևոր ներդրում կունենանք համավարակի և հակամարտության կրկնակի ճգնաժամի ժամանակահատվածում՝ օգնելով երկրին առաջ շարժվել դեպի ավելի լուսավոր, խաղաղ և բարեկեցիկ Հայաստան: Այս համաձայնագիրը սահմանում է Հայաստանում ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների հավակնոտ և հավաքական տեսլականը, որի նպատակն է բարելավել մարդկանց բարեկեցությունն ու հնարավորությունները, նպաստել տնտեսական «կանաչ» բարեփոխումներին, ամրապնդել արդյունավետ կառավարման համակարգը և խթանել գենդերային հավասարությունը՝ չանտեսելով ոչ մեկին»:

Գործընկերության շրջանակը 14 ամիս տևած խորհրդակցությունների գործընթացի արդյունք է, որն իրականացվել է Հայաստանի կառավարության, ազգային այլ գործընկերների հետ, այդ թվում՝  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, գիտական շրջանակի և միջազգային ՀԿ-ների հետ: Այն նաև արտացոլում է Հայաստանում ապրող մարդկանց կարծիքը, որ հավաքագրվել է ՄԱԿ-75 գլոբալ հետազոտության միջոցով: Գործընկերության շրջանակն արտացոլում է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքների հաղթահարմանն ուղղված արձագանքման միջոցառումները։

Գործընկերության շրջանակը հիմնված է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև 2016-2020 թթ. ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) շրջանակում արդյունավետ համագործակցության վրա, որի արդյունքում ընդլայնվել են կայուն տնտեսական հնարավորությունները, կատարելագործվել են ժողովրդավարական կառավարման համակարգերը, առաջընթաց է գրանցվել գենդերային անհավասարության նվազեցման հարցում, ամրապնդվել են միգրացիայի, սահմանների և ապաստարանների կառավարման համակարգերը, բարելավվել է հիմնական կրթության և սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիությունը, ավելի մատչելի են դարձել որակյալ բժշկական ծառայությունները և բարելավվել է էկոլոգիական միջավայրը։

Armine Petrosyan

Արմինե Պետրոսյան

ՄԱՏԿ
Հաղորդակցության ղեկավար
Տկն. Պետրոսյանը ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավարն է 2020թ. հունիսից։ ՄԱԿ-ում իր գործունեության ընթացքում նա ղեկավարում է հանրային կապերի և տեղեկատվության համար պատասխանատու գրասենյակը, ինչպես նաև ղեկավարում է ՄԱԿ-ի հաղորդակցության խումբը: Տկն. Պետրոսյանը ներգրավված է նաև ՄՀԳ-ի աշխատանքներում։
Տկն. Պետրոսյանը հաղորդակցությունների ռազմավարության մրցանակակիր է, ով ունի նորարարական էկոհամակարգի գիտելիքներ և իրականացնում է ինտեգրված շուկայավարման հաղորդակցությունների մշակում բոլոր մակարդակներում: Տկն. Պետրոսյանը նեյրոմարքեթինգի ոլորտում բանախոս է և հետազոտող, ով տպագրվել է տարբեր միջազգային ակադեմիական ամսագրերում և գրքերում: Մինչ ներկայիս պաշտոնը ստանձնելը, զբաղեցրել է տարատեսակ պաշտոններ տեղական և միջազգային հիմնադրամներում, հաղորդակցական կազմակերպություններում։ Տկն. Պետրոսյանը ստացել է մագիստրոսի կոչում Շեֆիլդի համալսարանի Բիզնեսի կառավարում և տնտեսագիտություն, մարքեթինգ, հասարակայնության հետ կապերի և գովազդ բնագավառներում, նաև Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության, տեղեկատվական և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաների մագիստրոսի կոչում և Օտար լեզվի և գրականության, մանկավարժության բակալավրի աստիճան Բրյուսովի անվան պետական համալսարանից։

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ԳԶՄՀ
Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ
ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն
ՄՄԿ
Միգրացիայի միջազգային կազմակերպություն
ՄԻԳՀԳ
Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՄԱԿ Կանայք
ՄԱԿ-ի Գենդերային հավասարության ու կանանց իրավունքների առաջխաղացման կառույց
ՄԱՄԲԾ
ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր
ՄԱՁԻԱՀ
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիր
ՄԱԱԶԽ
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողով
ՄԱԶԾ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱԿ ԱՌՆԳ
ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակ
ԵՏՀ
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով
ՅՈՒՆԵՍԿՕ
ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն
ՄԱԲՀ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
ՄԱԹՀՊԳ
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ
ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ