Աճում են սովի և աղքատության մակարդակը, ինչը միլիոնավոր մարդկանց տնտեսական և սոցիալական իրավունքների ոտնահարում է:
Քաղաքացիական հասարակության հնարավորությունները փոքրանում են։
Լրատվամիջոցների ազատությունն ու լրագրողների անվտանգությունը վտանգավոր անկում են ապրում աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում։
Հաստատությունների նկատմամբ վստահությունը նվազում է հատկապես երիտասարդների շրջանում։
ՔՈՎԻԴ-19 համավարակը հանգեցրել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության մակարդակի բարձրացման։
Ռասիզմը, անհանդուրժողականությունը և խտրականությունը մեծ տարածում են ստանում։
Մարդու իրավունքների նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման եռակի մոլորակային ճգնաժամի հետևքանով:
Բացի այդ, նոր ենք սկսում գիտակցել, թե որոշ նոր տեխնոլոգիաներ ինչ սպառնալիք են ներկայացնում մարդու իրավունքների համար:
Այս դժվարին ժամանակները պահանջում են վերահաստատել մեր նվիրվածությունը մարդու բոլոր իրավունքների պաշտպանությանը՝ քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական:
Գործողության կոչը, որը մեկնարկել եմ 2020 թվականին, մարդու իրավունքները դնում է մեր առջև ծառացած մարտահրավերների լուծումների կենտրոնում:
Այս տեսլականն արտացոլված է մեր ընդհանուր օրակարգի վերաբերյալ իմ զեկույցում, որը ենթադրում է նորացված սոցիալական պայմանագիր՝ խարսխված մարդու իրավունքների վրա:
Հաջորդ տարի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակը պետք է գործելու հնարավորություն լինի:
Կոչ եմ անում անդամ երկրներին, քաղաքացիական հասարակությանը, մասնավոր հատվածին և բոլոր շահագրգռված կողմերին մարդու իրավունքները դնել այսօրվա կործանարար միտումներին հակադարձելու քայլերի հիմքում։
Մարդու իրավունքները մարդու արժանապատվության հիմքն են և խաղաղ, ներառական, արդար, հավասար և բարեկեցիկ հասարակությունների հիմնաքարը:
Մարդու իրավունքները համախմբող ուժ են և միասնության կոչ:
Դրանք արտացոլում են մեզ միավորող ամենակարևոր բանը՝ մեր մարդասիրությունը:
Մարդու իրավունքների միջազգային օրը վերահաստատում ենք բոլոր իրավունքների համընդհանուրությունն ու անքակտելիությունը՝ խթանելով մարդու իրավունքների պաշտպանությունը բոլորի համար: