Մամուլի հաղորդագրություն

Հարյուրից ավելի համաշխարհային առաջնորդների կողմից միասնական կոչ կառավարություններին՝ ապագայի համավարակներին նախապատրաստվելու և դրանք կանխելու նպատակով հավակնոտ և անկողմնակալ միջազգային համաձայնության գալու մասին

20 մարտի 2024

Այսօր ներկայացվում է աննախադեպ միջնորդություն 23 նախկին նախագահների, 22 նախկին վարչապետների, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի և Նոբելյան մրցանակի 3 դափնեկիրների կողմից` Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանադրության ներքո հրատապ համաձայնության հասնելու,  աշխարհում ապագա համավարակներին հավաքական պատրաստվածությունն ամրապնդելու և դրանց արձագանքելու նպատակով։ 

Բոլոր մայրացամաքներից և քաղաքական ուղղություններից, տնտեսական ու առողջապահության կառավարման բոլոր ոլորտներից հարյուրից ավելի համաշխարհային առաջնորդների թվում են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Կարքը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Գորդոն Բրաունը և Թոնի Բլերը, Մալավիի նախկին նախագահ Ջոյս Բանդան, Պերուի նախկին նախագահ Ֆրանցիսո Սագաստին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3 նախկին նախագահները, ովքեր այսօր հանդես են եկել համատեղ բաց նամակով, հորդորելով արագացնել առաջընթացն ընթացիկ բանակցություններում՝ համավարակներին պատրաստվածության և դրանց կանխարգելման վերաբերյալ աշխարհում երբևէ գոյություն ունեցող բազմակողմ համաձայնություն ձևավորելու նպատակով:

«Համավարակի վերաբերյալ համաձայնագիրը կարևոր է մեր հավաքական ապագան պաշտպանելու համար: Համավարակների վերաբերյալ համաշխարհային համաձայնագիրը կարող է պաշտպանել ապագա սերունդներին միլիոնավոր կյանքեր խլած և լայնածավալ սոցիալական ու տնտեսական ավերածություններ առաջացրած COVID-19 ճգնաժամի կրկնվելուց, որի պատճառներից մեկն էր միջազգային անբավարար համագործակցությունը», - գրում են առաջնորդները համահեղինակած նամակում։ 

Պաշտոնապես 7 միլիոն կյանք խլած և համաշխարհային տնտեսությունից 2 տրիլիոն դոլար վատնած COVID-19-ի աղետի ժամանակ՝  2021 թվականի դեկտեմբերին աշխարհի 196 ազգերից 194-ի մասնակցությամբ սկսեցին միջկառավարական բանակցությունները միջազգային համաձայնության հասնելու և համավարակն ապագայում կանխելու թեմայով։ Վերջնաժամկետ սահմանվեց 2024 թվականի մայիսը, երբ պետք է համատեղ որոշվեր, թե ինչպիսին է լինելու համավարակների վերաբերյալ աշխարհում առաջին համաձայնագիրը:

Համավարակների վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների իններորդ փուլը կշարունակվի այս և հաջորդ շաբաթվա ընթացքում։ Այսօրվա բաց նամակը ստորագրող անձինք լիահույս են, որ իրենց հավաքական ազդեցությունը կխրախուսի բոլոր 194 ազգերին՝ COVID-ի համավարակի տարիների ընթացքում ձեռք բերված վստահությամբ մինչև նախատեսված ժամկետի ավարտը՝ ձևակերպել համավարակների վերաբերյալ միջազգային համաձայնագրի շուրջ իրենց հավաքական նպատակը՝ վավերացնելով այն Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ 2024 թվականի մայիսին կայանալիք նիստի ընթացքում։

Նրանք կոչ են անում բանակցողներին «կրկնապատկել իրենց ջանքերը» և աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամկետում՝ թույլ չտալով որ այդ ջանքերը շեղվեն առողջապահական նոր համաձայնագրի իրագործմանը հանձնառած ԱՀԿ-ի դեմ ապատեղեկատվական արշավի պատճառով:

Անդրադառնալով մտահոգություն հայտնող կողմերին, թե հանուն հանրային առողջության այդ կարևորագույն միջազգային քայլի արդյունքում պետական ինքնիշխանությունը կարող է խարխլվել, ստորագրողները պնդում են, որ «կորցնելու ժամանակ չկա» և կոչ են անում ընթացիկ բանակցություններին մասնակցող 194 երկրների ղեկավարներին «կրկնապատկել ջանքերը՝ համաձայնագիրը մինչև մայիս վերջնական տեսքի բերելու համար»։

Գորդոնի և Սառա Բրաունի գրասենյակի կայքում տեղադրված նամակում ասվում է. «Երկրները սա անում են ոչ թե ԱՀԿ-ի թելադրանքով, այլ նրա համար, որ իրենց համար կարևոր են համաձայնագրի առաջարկած դրույթները, և ինչպես բանակցությունների դեպքում, ցանկացած գործողության մեջ ընդգրկված լինելը ևս լիովին կամավոր կլինի։ Փաստացի, համավարակի վերաբերյալ համաձայնագիրը կբերի հսկայական և համընդհանուր օգուտներ այդ թվում՝ նոր և վտանգավոր ախտածինների հայտնաբերման ավելի մեծ կարողություն, աշխարհի տարբեր վայրերում հայտնաբերված ախտածինների մասին տեղեկատվության հասանելիություն, ինչպես նաև թեստերի, բուժման, պատվաստանյութերի հավասարաչափ մատուցման և կյանքեր փրկելու անհետաձգելի գործիքներ»։ 

«Քանի որ երկրները մտնում են բանակցությունների վերջին փուլ, կառավարությունները պետք է աշխատեն համաձայնագրի վերաբերյալ կեղծ պնդումները բացահայտելու և հերքելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, բանակցողները պետք է ապահովեն, որ համաձայնագիրը համահունչ լինի համավարակին առնչվող ռիսկերը կանխելու և մեղմելու ստանձնած պարտավորությանը: Այս նպատակով անհրաժեշտ են դրույթներ, որոնք այլ համավարակի սպառնալիք առաջանալու դեպքում միտված կլինեն ապահովել համապատասխան արձագանքները՝ սկսած ռիսկային ախտածինների նույնականացման մասին զեկուցելուց, մինչև համապատասխան գործիքների արագ և արդյունավետ տրամադրում, որոնք են թեստերը և պատվաստանյութերը։ Ինչպես ցույց տվեց COVID-19 համավարակը, կարևոր նշանակություն ունի նաև պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը, որի հիմքում ընկած է հանրային բարեկեցության ամրապնդումը»: 

«Կհայտնվի նոր համավարակի սպառնալիք. դրան պատրաստ չլինելու արդարացում չկա: Այսպիսով, հրամայական է՝ ձևավորել արդյունավետ, բազմոլորտային և համակողմանի մոտեցում համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման շուրջ: Հաշվի առնելով հանրային առողջության անկանխատեսելի ռիսկերը՝ գլոբալ ռազմավարությունը պետք է լինի թափանցիկ և ներառական: Կորցնելու ժամանակ չկա, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում բոլոր առաջնորդներին կրկնապատկել ջանքերը՝ համաձայնագիրը մինչև մայիսյան վերջնաժամկետն ավարտին հասցնելու համար»: 

«Անհամար կյանքեր և  կնեսապայմաններ պաշտպանելուց բացի, գլոբալ համավարակների վերաբերյալ համաձայնագրի ժամանակին ապահովումը կփոխանցի հզոր ուղերձ. նույնիսկ մեր բևեռացված և մասնատված աշխարհում միջազգային համագործակցությունը դեռևս ի զորու է գտնել գլոբալ խնդիրների գլոբալ լուծումներ:»

WHO Risk Communication and Community Engagement Consultant

Հռիփսիմե Օհանյան

ԱՀԿ
Ռիսկերի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ