Մամուլի հաղորդագրություն

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ամփոփել են ծրագրերը

22 փետրվարի 2022

  • Հայաստանում Ճապոնիայի դեսպանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Աբովյան քաղաք համատեղ այցելությամբ ամփոփեցին համագործակցության մեկ տարին։

 

Դպրոցականները լուսանկարվում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ
Նկարագրություն՝ UNICEF Armenia/2021/Galstyan
Դպրոցականները լուսանկարվում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

Երևան, 22-ը փետրվարի, 2022թ - Հայաստանում Ճապոնիայի դեսպան պրն․ Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այցելեցին քաղաք Աբովյան՝ ամփոփելու հանուն Կոտայքում, Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում բնակվող երեխաների համատեղ իրականացրած աշխատանքների մեկ տարին։



«Որպես Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ՝ ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում առաջացած հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար նախորդ փետրվարին Ճապոնիայի տրամադրած արտակարգ աջակցության շրջանակում Աբովյան քաղաք այցելելը։ Ֆինանսական աջակցությունը ստանալուց ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի շարք աշխատանքներ է իրականացրել»,- նշեց պրն Ֆուկուշիման։ «Մենք համոզված ենք, որ Հայաստանում կարիքի մեջ գտնվող երեխաները և նրանց ընտանիքները կհաղթահարեն բոլոր դժվարությունները, և Ճապոնիայի կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստանին վերականգնման և հետագա զարգացման ճանապարհին»։

 

Պարոն Ֆուկուշիման և տիկին Վայգանդն այցելեցին Աբովյանի թիվ 8 դպրոց, որի 3 նոր դասասենյակի համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրել է նոր դպրոցական կահույք և նյութեր, որպեսզի հնարավոր լինի ներգրավել լրացուցիչ թվով աշակերտներ ևս, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված աշակերտներ։ Այն աշակերտները, որոնք նախորդ տարի համավարակի կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով բաց են թողել իրենց դասերը, հնարավորություն են ստացել լրացուցիչ դասերի շնորհիվ լրացնել բաց թողածը։ Ավելին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերանորոգել է դպրոցի սանհանգույցները՝ ապահովելով մաքուր ջրի հասանելիություն և սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ աշակերտների և ուսուցիչների համար։

 

Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, պարոն Ֆուկուշիման և տիկին Վայգանդը միասին վերաբացեցին Աբովյանի՝ երեխաների աջակցության կենտրոնը, որն այս պահին ծառայություններ է մատուցում շուրջ 200 երեխաների և 185 ընտանիքների, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղից։ Քանի որ Աբովյանի քաղաքապետարանը հոգում է ընթացիկ և ծառայությունների պահպանման ծախսերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերանորոգել և վերակահավորել է կենտրոնը՝ տրամադրելով նաև ջեռուցման նոր համակարգ, ինչպես նաև երեխաների հետ համայնքում ավելի արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ կրթական նյութեր։

 

Կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ աշխատելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՕՖ մանկական աջակցության կենտրոն հիմնադրամը տրամադրել են հոգեբանական առաջին օգնություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաև բռնության դեպքերի կառավարման ծառայություններ տուժած երեխաներին և նրանց ընտանիքներին՝ 2021 թ․-ին աջակցելով Լեռնային Ղարաբաղից շուրջ 500 ընտանիքի։



«Արտակարգ իրավիճակները, ինչպիսիք են հակամարտությունը կամ համավարակը, լուրջ վտանգ են ներկայացնում երեխաների զարգացման և բարեկեցության համար։ Ճապոնիայի կառավարության, համայնքապետարանների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակադրվել է թիրախային 5 մարզերում ապահովել խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների շարունակականությունը»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ «Մեր ջանքերն ուղղված են բարելավելու և զարգացնելու խոցելի երեխաների կարիքների արձագանքման համայնքում առկա հնարավորությունները»։



Պարոն Ֆուկուշիման և տիկին Վայգանդը նաև հանդիպեցին մի խումբ դեռահասների հետ, որոնք 2021թ․-ին մասնակցել են 16 հիմնարար հմտությունների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված դասընթացների շարքին, որ վարում էին համայնքի երիտասարդական աշխատողները և հոգեբանները։ Առաջնորդություն, հաղորդակցություն, կոնֆլիկտի կառավարում․ ընդհանուր առմամբ, այս 16 հմտությունները կոչված են օգնել երիտասարդներին պատանեկությունից հասուն տարիքին անցնելու, արդյունավետ որոշումներ կայացնելու, հուզական կառավարման և հուզական ներդաշնակության հաստատման գործում։ Այբ հիմնադրամի հետ համագործակցությամբ ծրագրի այս բաղադրիչով աշխատել ենք Հայաստանի 5 մարզերում բնակվող ավելի քան 500 դեռահասների հետ և վերապատրաստել ավելի քան 110 երիտասարդների հետ աշխատող մասնագետներ և սոցիալական աշխատողներ։ Ավելի քան 1000 երիտասարդի տրամադրել ենք 16 հիմնարար հմտությունների վերաբերյալ անձնային զարգացմանը նպաստող ձեռնարկ։

 

2021թ․-ից մինչև 2022թ․-ը Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատել է Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ անհրաժեշտ աջակցություն տրամադրելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին և նրանց հյուրընկալող համայքներին։ Ավելին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը 15 դպրոցներում բարելավել է դպրոցական և սանիտարահիգիենիկ պայմանները, բարեկարգել է երեխաների աջակցության կենտրոնները, տրամադրել է հոգեբանական առաջին օգնություն և հոգեսոցիալական ծառայություններ, վերապատրաստել է սոցիալական աշխատողներին, երիտասարդական աշխատողներին և հոգեբաններին, ինչպես նաև բժշկական սարքավորումներ է տրամադրել մարզային առողջապահական հաստատություններին՝ հնարավորություն ընձեռելով բուժաշխատողների շարժական թիմերին երեխաների բուժզննումն իրականացնել նաև հեռավոր համայնքներում։

 

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ