Կարիքների արագ գնահատում. Հայաստանում COVID-19-ի հետ կապված խոցելիության աստիճանը միգրանտների շրջանում
Հայաստանն ավանդաբար դիտվում է որպես միգրացիայի ծագման երկիր և տարանցիկ կետ միգրանտների համար, որոնք մեկնում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն և արևմուտք: Չնայած նրան, որ պաշտոնական վիճակագրությունը շարունակում է արձանագրել արտագաղթ, Հայաստանում տարեցտարի աճում է աշխատանք և ուսուցում փնտրող ներգաղթյալների թիվը։
Երբ որևէ երկրի միգրացիոն պատկերը փոխվում է՝ իշխանություններին և մարդկանց ժամանակ է պետք հարմարվելու համար, և Հայաստանը ևս բացառություն չէ: Երբ միգրանտների թիվն աննշան էր, Հայաստանը արագ գործողությունների արդյունքում կարողանում էր երրորդ երկրների միգրանտներին հեշտությամբ ինտեգրել․ դա կատարվում էր ի շնորհիվ գործող սոցիալական և պետական կառույցների:
Այնուամենայնիվ, վերջին ժամանակահատվածում միգրացիայի արագ աճը տեղեկատվության մատչելիության և անհասանելության խնդիրներ է առաջացրել, ինչպես օրինակ առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության որորտներում։ Իրավիճակը զգալիորեն դժվարացել է COVID-19 համաճարակի արդյունքում՝ արտակարգ դրության պատճառով:
Ի պատասխան այս զարգացումների՝ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման» տարածաշրջանային ծրագրի շրջանակում իրականացրել է այս գնահատումը:
Այն անց է կացվել Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից և ընդգրկում է 2020-ի ապրիլ-մայիս ժամանակահատվածը, երբ Հայաստանի կառավարությունը ներդրեց սահմանափակման խիստ կանոններ: