Հայաստանում բնակվող Ռուսաստանի Ֆեդերացիայի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների շրջանակում կատարված գնահատում
Ուկրաինայի պատերազմը հանգեցրեց միլիոնավոր ուկրաինացիների տեղահանմանը և հարյուր հազարավոր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների արտագաղթին: Հայաստանը դարձել է այս մարդկանց, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությունից միգրացիոն հիմնական ուղղություններից մեկը։
Այս գնահատման նպատակն է եղել հավաքագրել համապարփակ տեղեկատվություն և ներկայացնել ժամանակավոր կացության նպատակով Հայաստան տեղափոխված Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների գնահատված թիվը։ Բացի այդ, ուսումնասիրությունը նպատակ է ունեցել վերլուծել նրանց ժողովրդագրական պատկերը, հասկանալ նրանց ծրագրերը և բացահայտել հիմնական մարտահրավերները, որոնց բախվում են:
Սա 2022 թվականի հունիսին իրականացված նմանատիպ գնահատման երկրորդ փուլն է։ Այսպիսով, այս զեկույցում ներկայացված են ինչպես ընթացիկ գնահատման արդյունքները, այնպես էլ համեմատությունը նախորդ գնահատման արդյունքների հետ: