Միգրացիայի կառավարման երկրորդ տարածաշրջանային համաժողովի շրջանակներում կառավարությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային փորձագետներ քննարկել են ԿՈՎԻԴ-19 համաճարակի պայմաններում աշխատանքային միգրացիային և վերադարձին առնչվող հարցեր
07 դեկտեմբերի 2021
- Նոյեմբերի 15-16-ին Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության գրասենյակը (ՄՄԿ), համագործակցելով ՄՄԿ-ի վրաստանյան գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, կազմակերպել էր երկօրյա համաժողով, որին մասնակցել են Հայաստանի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Մոլդովայի, Նեպալի և Ռումինիայի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև փորձագետներ, սփյուռքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Բուլղարիայից, Խորվաթիայից, Շվեյցարիայից և Միացյալ Նահանգներից։ Այս երկու օրերի ընթացքում մասնակիցները քննարկել են ԿՈՎԻԴ-19 համաճարակի դրամատիկ ազդեցությունը և դրա հետևանքները միգրացիայի տարբեր ուղղությունների վրա, մասնավորապես՝ աշխատանքային միգրացիային առնչվող խնդիրները:
«Կովիդ-19 համաճարակի համատեքստում վերաինտեգրման, վերադարձի և աշխատանքային միգրացիայի երկրորդ տարածաշրջանային թեմատիկ համաժողով» խորագրով հանդիպումը երկրորդն է միգրացիոն ոլորտում տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող թեմաներով անցկացվող երեք տարածաշրջանային համաժողովներից: Միջոցառումը հնարավորություն ընձեռեց տարածաշրջանի կառավարություններին փոխանակվել փորձով՝ կապված COVID-19 համաճարակի ընթացքում վերադարձի, միգրացիայի սոցիալ-տնտեսական ազդեցությունների և հնարավորությունների արձագանքման հետ: Քննարկվել են երեք հիմնական թեմատիկ ոլորտներ. (i) Սոցիալական և տնտեսական վերաինտեգրումը դանդաղող տնտեսություններում և աշխատաշուկաներում. (ii) Տնտեսական զարգացման համար հմուտ միգրանտների վերադարձի արդյունավետության բարձրացում և. (iii) Անվտանգ, կանոնավոր աշխատանքային միգրացիայի ուղիների վերաբացում:
Միջոցառումը իրականացվել է առցանց և կազմակերպվել «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
Կոնֆերանսը սկսվեց ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի ելույթով, ով ընդգծեց վերադարձող միգրանտների ներուժի կարևորությունը, որը կարող է նպաստել համաժողովին մասնակցող երկրների՝ COVID-19 համաճարակից ավելի լավ վերականգնմանը։
«Սա մեր ջանքերի մի մասն է՝ կապված տարածաշրջանի երկրների միջև միգրացիայի կառավարման երկխոսություն նախաձեռնելու, պահպանելու և ակտիվացնելու հետ։ Այս տարի մենք առնչվում ենք խնդիրների և մարտահրավերների, որոնք ընդհանուր են տարածաշրջանում և որոնք առավելապես կարևոր են COVID-19 համաճարակի ժամանակահատվածում: Մենք շուտով կթևակոխենք COVID-19 համաճարակի երրորդ տարին, որն ամբողջապես փոխել է միջավայրը, որտեղ մենք գործում ենք և լրացուցիչ մարտահրավերներ է առաջացրել ինչպես միգրանտների և միգրացիայի կառավարման համար, այնպես էլ այն կազմակերպությունների և կառավարությունների համար, որոնք մասնակցում և նպաստում են միգրացիայի կառավարմանը», - ասել է Սանյա Սելեբից Լուկովացը` ՄՄԿ վրաստանյան առաքելության ղեկավարը:
Միջոցառմանը նշանակալից էր Հարվարդի բիզնես դպրոցի Լյումրի ընտանիքի դոցենտ Պրիտվիրաջ (Ռաջ) Չոուդհուրիի հիմնական ելույթը: Պարոն Չոուդհուրին խոսեց կառավարության քայլերի մասին ուղղված հեռահար աշխատանքի մոդելների խթանմանը:
Պրոֆեսորն ամփոփեց իր ելույթը` ասելով. «Ցանկացած վայրից աշխատելու, ինչպես նաև հեռավար աշխատանքի հնարավորությունը կարող է նպաստել շրջաններին, որոնք կորցրել են մարդկային տաղանդները արտահոսքի պատճառով, գրավել նոր տաղանդներ: Դա կարող է տեղի ունենալ ազգային կառավարման հարթակում՝ էլեկտրոնային վիզայի կամ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին է Start-Up Chile-ն։ Այն հնարավորել է իրականացնել տարածաշրջանում՝ օգտագործելով խթաններ, ինչպիսին է Tulsa Remote ծրագիրը»:
Ամփոփելով նշենք, որ կոնֆերանսի զեկույցը դեռևս պատրաստման փուլում է, այն կամփոփվի և կներկայացվի առցանց կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նախատեսված է իրականացնել 2022 թվականի հունվարին:
