Հայաստանի թարմացված միջգործակալական արձագանքման ծրագիր
Նախնական Միջգերատեսչական արձագանքման պլանը (ՄԳԱՊ) նախատեսված էր ինը ամիս ժամկետով (2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հունիս) և կոչված էր համակարգելու արձագանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած և փախստականների նման իրավիճակում գտնվող 90,000 անձանց կարիքներին:
Այդ ժամանակից ի վեր՝ այս անհատներից շատերը վերադարձել են, և 2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ երկրի տասը մարզերում և Երևանում շարունակում է մնալ փախստականների նման իրավիճակում գտնվող 36,989 անձ։ Հետևաբար ՄԳԱՊ գործընկերները վերանայել են իրենց գործառնական մոտեցումը՝ հիմնվելով երկրում մնացած փախստականների նման իրավիճակում գտնվող անձանց և նրանց նոր բացահայտված կարիքների վրա և ուժեղացրել են բազմաոլորտային արձագանքը, որն անհրաժեշտ է փախստականների նման իրավիճակում գտնվող մնացած 37,000 անհատներին, ինչպես նաև՝ Հայաստանի հյուրընկալ համայնքներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:
Այս թարմացված միջգերատեսչական պլանով, որն ընդգրկում է 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը, ՄԳԱՊ-ի 15 գործընկերները 20,233,689 ԱՄՆ դոլարի կոչ են անում: