Մամուլի հաղորդագրություն

ՊԳԿ-ն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին օգնում է առավել հստակ գնահատել աղետների պատճառած վնասները և կորուստները

13 հոկտեմբերի 2021

  • Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում առկա են տարբեր տեսակի վտանգներ, ներառյալ երկրաշարժերը, ջրհեղեղները, երաշտները և մորեխը, սակայն դրանց ազդեցությունը գյուղատնտեսության վրա հիմնականում թերագնահատված է և չհաշվառված։ Սակայն երկրների հետաքրքրությունը գյուղատնտեսության ոլորտում վնասների և կորուստների հաշվառման ՊԳԿ-ի մեթոդաբանության հանդեպ աստիճանաբար մեծանում է, ընդգծում է ՊԳԿ աշխատակից Դանիելա Մանիոնեն այսօր տեղի ունեցած առցանց կլոր սեղանի ժամանակ։

Նրա միջամտությունը Աղետների ռիսկի նվազեցման 2021 թվականի միջազգային օրվա առթիվ ՊԳԿ-ի կազմակերպած առցանց միջոցառման մաս էր, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին և որտեղ կարևորվեցին աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ուղղությամբ ՊԳԿ-ի ջանքերը և ագրոպարենային համակարգերում աղետների ռիսկի նվազեցման հարցում միջազգային համագործակցությունը։ 

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աղետների ռիսկն անհամաչափորեն է բաշխված և շատ փոքրից հասնում է մինչև շատ մեծ ուժգնության։ Հաշվարկները ցույց են տալիս, որ Կենտրոնական Ասիայի և Արևելյան ու Արևմտյան Եվրոպայի գյուղատնտեսական արտադրության երեք տոկոսն աղետների ճարակ է դառնում։

«Խնդրի մեծությունը հասկանալու հիմնական խոչընդոտը վնասների ու կորուստների գնահատման և հաղորդման մեկ միասնական մեթոդաբանության բացակայությունն է, որը թույլ կտա մեզ մշտադիտարկել, գնահատել և համեմատել տվյալները», - հավելում է Դանիելա Մանիոնեն:

Այս խնդիրը լուծելու համար ՊԳԿ-ն 2019 թվականից ի վեր տարածաշրջանի երկրներում իր լայն ընդունելություն գտած մեթոդաբանությունն է խթանում։ Այդ վերապատրաստումներից, աշխատաժողովներից և այլ միջոցառումներից առայժմ 17 երկիր է օգտվել, ներառյալ երեք երկրներ (Հայաստան, Ղըրղզստան, Տաջիկստան), որոնք կորուստների ու վնասների գնահատման մեթոդաբանության իրականացման փորձնական փուլում են գտնվում։

Գործընթացի ամենակարևոր մասն ազգային ինստիտուցիոնալ գործընկերների կողմից իրենց նպատակին ուղղված գործողությունների ծրագրի հստակ խնդիրների սահմանումն ու համաձայնեցումն է: ՊԳԿ-ի մեթոդաբանության ընդունման և օգտագործման վերաբերյալ որևէ դասագրքային մոտեցում չկա, քանի որ ծրագրերը պետք է արտացոլեն և համապատասխանեցվեն յուրաքանչյուր երկրի իրականությանն ու ակնկալիքներին:

Մանիոնեն նշել է տարածաշրջանում արձանագրված մի քանի կրկնվող մարտահրավերներ և խոչընդոտներ, ինչպիսին է համապատասխան ազգային օրենսդրության բացակայությունը: Որոշ երկրներում արդեն կան մեթոդաբանություններ, սակայն ներդաշնակեցված կամ ոլորտային չեն, ոչ էլ մշակվել են այնպես, որ տվյալներ գեներացնեն (տարբեր վարչական մակարդակներում մինչև անհատական ֆերմերային տնտեսությունների մակարդակ):

«Հետևաբար, պատշաճ օրենսդրական և քաղաքականության շրջանակ, լավ սպասարկվող տվյալների շտեմարաններ, միջոցներ, բոլոր համապատասխան հանրային դերակատարների ներգրավվածություն, և, ամենից առավել, կառավարության մեծ պատրաստակամություն է անհրաժեշտ, որպեսզի վնասների և կորուստների գնահատման մեթոդաբանությունը հաջողությամբ ընդունվի և կիրառվի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում», - եզրափակեց Մանիոնեն:

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ