«Խնամել առանց վնասի» կրթական ճամբարը հրաշալի հարթակ կծառայի նաև փորձի փոխանակման համար։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հետ միասին, մեկնարկեց «Խնամել առանց վնասի» (Caring without Hurting” EduCamp for the Carestaff of Nursing Homes) կրթական ճամբարը, որը վեց օր շարունակ միավորելու է ՀՀ տուն-ինտերնատներում և տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոններում տարեցների հետ աշխատող մասնագետներին։
Նկարագրություն՝ «Խնամել առանց վնասի» կրթական ճամբարի մասնակիցները։
Այն մի յուրօրինակ ծրագիր է, որի նպատակը ոչ միայն տարեցների հետ աշխատող մասնագետների՝ բուժքույրների, մայրապետների, խնամողների, հմտությունների զարգացումն է և գիտելիքների հարստացումը, այլև՝ հենց նրանց մասին հոգ տանելը. չէ՞ որ խնամողի աշխատանքը ամենից ռիսկային և հուզական սպառվածության հանգեցնողներից է։
Նկարագրություն՝ «Խնամել առանց վնասի» կրթական ճամբարի մասնակիցները կրծքանշանները։
Վեցօրյա ճամբարը հրաշալի հարթակ կծառայի նաև փորձի փոխանակման, նոր ծանոթությունների և մասնագիտությանն այլ տեսանկյունից նայելու, վերարժևորելու համար։ Անդրադառնալու ենք գերիատրիայի, գերոնտոլոգիայի, ծերության վերաբերյալ մեր դիրքորոշումների, առողջական տարածված խնդիրների, դրանց դեպքում գրագետ խնամքի և շատ ու շատ կարևոր այլ թեմաների՝ նպաստելով առօրյա դարձած աշխատանքն ավելի արդյունավետ ու գրագետ անելուն։