ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատումը հայկական համայնքներում
ՔՈՎԻԴ-19 համավարակն ավելին է, քան առողջապահական ճգնաժամը, այն նաև հումանիտար և զարգացման ճգնաժամ է, որը սպառնում է խորը սոցիալական և տնտեսական սպիեր թողնել ապագայի վրա, հատկապես՝ հասարակության առավել խոցելի և մարգինալացված խմբերի վրա: Համավարակն ալիքի նման ազդել է աշխարհի համակարգերի և մարդկանց վրա, ովքեր ամենաքիչն էին պատրաստ հաղթահարել այն: Հայաստանը բացառություն չէր. անհրա-եշտ էին կառավարության, քաղաքացիական հասարակության, բիզնեսի և միջազգային հանրության անհապաղ գործողությունները` ճգնաժամը հաղթահարելու, տնտեսության, սոցիալական ծառայությունների մատուցման և համայնքների վրա վերջինիս հնարավոր կործանարար ազդեցությունը մեղմելու համար:
ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատումն անչափ կարևոր է մշակելու համար արձագանքել, որը կլինի ինտեգրված, ապացույցների վրա հիմնված, ռիսկերի մասին տեղեկացված և կանդրադառնա, ինչպես ներկա, այնպես էլ՝ առաջացող խոցելիություններին և անհավասարություններին։ Այդ նպատակով, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորությամբ և ՄԱԶԾ ղեկավարության ներքո` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իրականացրել է ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցության արագ գնահատում հայկական համայնքներում՝ 2020 թվականի մայիսից հուլիս ամիսներին: Հուսով ենք, որ գնահատման արդյունքները և վերջինիս հիման վրա կազմված առաջարկությունները կօգնեն Հայաստանի կառավարությանը, զարգացման գործընկերներին, միջազգային ֆինանսական հաստատություններին, մասնավոր հատվածին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին՝ նախագծել և իրականացնել ապացույցների վրա հիմնված, ռիսկերի վերաբերյալ տեղեկացված և գենդերային հարցերի նկատմամբ զգայուն նախաձեռնություններ ինչպես ազգային, այնպես էլ՝ տեղական մակարդակներում։