Հայաստանի գենդերային հավասարության համառոտագիր
«ՄԱԿ Կանայք»-ի երկրի գենդերային հավասարության համառոտագիրը (ԵԳՀՀ) ակնարկ է Հայաստանում գենդերային հավասարության կարգավիճակի և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ, մասնավորապես` Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) գենդերային ցուցանիշների հետ համեմատության մեջ: Օրակարգ 2030-ի և ԿԶՆ-ների ներքո՝ երկրի գենդերային հավասարության համառոտագիրը նաև փորձում է ամփոփել, թե ինչպես / արդյոք մարգինալացված կամ խոցելի խմբերի կանայք բախվում են կրկնակի մարտահրավերների՝ իրենց նկատմամբ առկա խտրականության տեսակներում: Երկրի գենդերային հավասարության համառոտագիրն ամփոփվում է Հայաստանի համար գենդերին առնչվող ԿԶՆ-ների ցուցանիշների հատուկ աղյուսակով:
Երկրի գենդերային հավասարության համառոտագիրը մշակվել է «ՄԱԿ Կանայք»-ի կորպորատիվ մեթոդաբանության և ձևանմուշի միջոցով՝ միայն փաստաթղթի վերանայման միջոցով և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի թիմի հետ խորհրդակցելով։ Այն արտացոլում է ընթացիկ հետազոտությունները և ընթացիկ վիճակագրությունը: Ոչ մի առաջնային հետազոտություն կամ վերլուծություն չի իրականացվել: Երկրի գենդերային հավասարության համառոտագիրը նաև չի փորձում մշակել կամ մեկնաբանել չմշակված տվյալները: