Մամուլի հաղորդագրություն
Անհապաղ աջակցություն՝ խոցելի միգրատներին
09 փետրվարի 2020
- Հայաստանում կորոնավիրուսի համատեքստում իմիգրանտների կարիքների գնահատման հիման վրա Միգրացիայի Միջազգային Կազմակերպությունը (ՄՄԿ) մտադիր է տրամադրել անհապաղ աջակցություն խոցելի միգրատներին սննդի և հիգիենայի, կացության և բժշկական հիմնական կարիքները հոգալու համար։
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ․
- անկանոն միգրանտները (ում վիզայի/անձնական փաստաթղթերի ժամկետները լրացել են և այլն),
- ցածր որակավորում / եկամուտ ունեցող միգրանտները,
- արտասահմանցի ուսանողները,
- մերժում ստացած ապաստան հայցողները,
ովքեր գտնվում են ծանր տնտեսական վիճակում և ունեն սննդի և/կամ կացության հրատապ կարիքներ և/կամ բժշկական հրատապ խնդիրներ, որոնց լուծման համար առկա չեն ֆինանսական միջոցներ։
ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՏԱՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ․
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք
- Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցող անձիք։
Աջակցություն ստանալու համար միգրանտների վերոնշյալ խմբերից որևէ մեկին և խոցելիության չափանիշներին համապատասխանող դիմորդները պետք է գրանցվեն անհատական հարցազրույցի համար մինչև 2020 թ․ սեպտեմբերի 30-ը։ Գրանցվել կարելի է․
- Հեռախոսազանգի միջոցով – հեռ․՝ 043 18 00 28,
- Առցանց գրանցման թերթիկը կամ
- Գրանցման թերթիկի թղթային տարբերակը լրացնելով, որը հասանելի է ՄՄԿ գրասենյակում հետևյալ հասցեով՝
ՄՄԿ Հայաստանի առաքելություն
ՄԱԿ գրասենյակ, Պետրոս Ադամյան 14, Երևան, 0010, Հայաստան
Հեռ․՝ + 374 043 18 00 28,
Էլ-փոստ՝ iomarmenia@iom.int
Շահառուների վերջնական ընտրությունը կկատարվի դեմ առ դեմ հարցազրույցների արդյունքների հիման վրա, որոնք կիրականացվեն ՄՄԿ Հայաստանի առաքելության գրասենյակում։
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄՄԿ
Միգրացիայի միջազգային կազմակերպություն
Այս նախաձեռնությանը մասնակից այլ գործակալությունները
ԱՄՆԴ
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն