Մամուլի հաղորդագրություն

ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում հանգրվանած փախստականներին ու ապաստան հայցողներին

24 հունիսի 2021

  • Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով ԱՄՆ բյուրոյի շարունակական աջակցությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն հնարավորություն է ստացել արտակարգ օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով փախստականների նման իրավիճակում գտնվող անձանց, ինչպես նաև Հայաստանում բնակվող փախստականներին ու ապաստան հայցողներին, որոնք մեծապես տուժել են COVID-19 համավարակի բացասական ազդեցությունից։

ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) կառավարության կողմից Հայաստանում փախստականներին ու ապաստան հայցողներին առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով վերջերս տրամադրված աջակցությունը։

Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով ԱՄՆ բյուրոյի շարունակական աջակցությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն հնարավորություն է ստացել արտակարգ օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով փախստականների նման իրավիճակում գտնվող անձանց, ինչպես նաև Հայաստանում բնակվող փախստականներին ու ապաստան հայցողներին, որոնք մեծապես տուժել են COVID-19 համավարակի բացասական ազդեցությունից։ ՄԱԿ ՓԳՀ-ի ծրագրերն ուղղված ԱՄՆ ֆինանսավորումը կօգնի նաև ապահովել և լուծումներ գտնել առավել խոցելի փախստական ընտանիքների ու երեխաների համար, այդ թվում՝ պաշտպանության, կրթության և համայնքի հզորացման բնագավառներում։ 

«Մենք ուրախ ենք աշխատելու ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի հետ, որը կարիքի մեջ գտնող անձանց աջակցության կարևորագույն առաքելություն է իրականացնում։ Անցյալ տարվա մարտահրավերները ևս մեկ անգամ հիշեցնում են ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեության անգնահատելի կարևորության մասին», - ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Մ. Թրեյսին։ «Միացյալ Նահանգները հպարտ է ՄԱԿ ՓԳՀ-ի և մեր հայաստանյան գործընկերների հետ համագործակցելու համար՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղի լարված հակամարտության ու COVID-19 համավարակի պատճառով տուժածների կյանքի բարելավմանը»։

Ճկուն ֆինանսավորման ձևով տրամադրված ԱՄՆ օժանդակությունը էական նշանակություն ունի ՄԱԿ ՓԳՀ-ի համար, քանի որ այն կազմակերպությանը հնարավորություն է տալիս որոշելու, թե ինչպես հնարավորինս արագ և արդյունավետ պաշտպանություն ու աջակցություն տրամադրել նրանց, ովքեր ամենամեծ կարիքի կամ վտանգի մեջ են գտնվում։

«ՄԱԿ ՓԳՀ-ն շնորհակալություն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին ու կառավարությանը՝ Հայաստանի խոցելի և տեղահանված բնակչությանը ցուցաբերած շարունակական հոգածության ու օժանդակության համար», - ասաց ՄԱԿ ՓԳՀ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը։ «Այս աջակցությունը չափազանց կարևոր է, քանի որ դրա միջոցով կկարողանանք օգնություն տրամադրել Հայաստանում գտնվող փախստականներին ու փախստականների նման իրավիճակում գտնվողներին, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց։ ԱՄՆ օժանդակությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն կարողացել է արձագանքել տեղահանված խոցելի անձանց կարիքներին, ձմռան ցուրտ ու անբարենպաստ պայմաններում ընտանիքներին տրամադրելով ձմեռային հագուստներ, հիգիենայի պարագաների հավաքածուներ, անկողնային, կենցաղային պարագաներ, ինչպես նաև վերանորոգելով ժամանակավոր կացարանները»։

ՄԱԿ ՓԳՀ-ն երախտապարտ է Միացյալ Նահանգներին՝ մեծահոգի ու երկարամյա օժանդակության համար, որը ՄԱԿ ՓԳՀ-ին հնարավորություն է տալիս շարունակական պաշտպանություն, իրավական աջակցություն և երկարաժամկետ լուծումներ ապահովել երկրում ապաստանած փախստականների, քաղաքացիություն չունեցող և փախստականների նման իրավիճակում ապրող մարդկանց համար:

ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում հանգրվանած փախստականներին ու ապաստան հայցողներին

Russell Fraser

Ռասել Ֆրեյզեր

ՄԱՓԳՀ
Արտաքին կապերի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ

Այս նախաձեռնությանը մասնակից այլ գործակալությունները

ԱՄՆԴ
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ