Միջգործակալական արձագանքման ծրագրի վերաբերյալ զեկույց #3 - 2023թ. հոկտեմբերի 19-ի դրությամբ
19 հոկտեմբերի 2023
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիմել էր ՄԱԿ ՓԳՀ-ին՝ համակարգելու միջգործակալական արձագանքման ծրագիրը՝ փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու կառավարության ջանքերին աջակցելու համար: Ի պատասխան, մշակվել է Փախստականներին տրամադրվող աջակցության համակարգման մոդել՝ Կառավարության և ՄԱԿ ՓԳՀ-ի ղեկավարությամբ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ: