Միգրացիայի կառավարման թվային հասունության գնահատման զեկույց
Հայաստանի թվային հասունության գնահատման մեջ ընդգրկվել է թվային կառավարման թեմատիկ լայն շրջանակ՝ միգրացիայի կառավարման շեշտադրումով: Զեկույցն իրենից ներկայացնում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Էլեկտրոնային կառավարման ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրի մի մասը, որի նպատակն է ստեղծել մի շարք գործիքներ՝ գնահատելու երկրի ընդհանուր թվային հասունությունը և թվային հասունությունը միգրացիայի կառավարման ոլորտում: Հետևաբար, կատարված հիմնական առաջարկություններն ընտրվել են՝ հիմք ընդունելով այն, թե միգրացիայի կառավարման ոլորտում ինչը կարող է առավել մեծ ազդեցություն ունենալ թվայնացման վրա: Արված առաջարկություններն օգտակար են միգրացիայի կառավարման համար, սակայն կարող են նաև առհասարակ օգտագործվել որպես Հայաստանում էլեկտրոնային կառավարման խթանիչներ: