Հավելվածն անվճար է և միտված է միգրանտներին տրամադրել երկրի միգրացիոն ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
Հավելվածը բազմալեզու գլոբալ առցանց հարթակ է, որի օգնությամբ միգրանտները կարող են տեղեկատվություն ստանալ այն երկրների մասին, որոնք նրանք մտադիր են այցելել կամ որոնցում մտադիր են բնակվել։
Հավելվածը հասանելի է Google Play-ում և AppStore-ում: Հավելվածն անվճար է և միտված է միգրանտներին տրամադրել երկրի միգրացիոն ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և ապահովել նրանց տեղեկացված տեղաշարժը ճանապարհորդությունների ընթացքում։
Այն միգրանտներին հնարավորություն է տալիս արագ, հեշտ և տեղեկացված որոշում կայացնել՝ տրամադրելով անվտանգ և վստահելի տեղեկատվություն միգրացիայի՝ այդ թվում բժշկական ծառայությունների, երկրի հատուկ տվյալների, տարատեսակ կոնտակտային տվյալների, կամավոր վերադարձի մանրամասների վերաբերյալ։
Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ` Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների բարելավմանը և արդյունավետ կառավարմանը ուղղված ծրագրի շրջանակում:
Ներբեռնեք հավելվածը GooglePlay-ից կամ AppStore-ից։